Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 842-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1562-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

2022 թվականի հունիսի 9-ի թիվ N 842-Լ որոշմամբ ՀՀ կառավարությունը հաստատել է «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության 2022-2025 թվականների ծրագիրը», որի նպատակն է աջակցել ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը՝ համապատասխան պայմաններ ապահովելով սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների (տնային տնտեսությունների) կայուն զարգացման համար։ Սույն նախագծով առաջարկվում է ծրագիրը վերաբացել 01.05.2025 թ. դրությամբ շինարարության թույլտվություն ստացած կամ հողամաս ձեռք բերած շահառուների համար (ընդհանուր 400 քվոտա), ինչպես նաև այն բնակավայրերում, որտեղ բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը փոքր է 10 տոկոսից։ Ընդ որում, այդ բնակավայրերում առաջարկվում է սահմանել շահառուների այնպիսի սահմանաչափ, որը լրացնելու դեպքում բնակչության և շահառուների թվի հարաբերակցությունը կհասնի 10 տոկոսի (ընդհանուր 774 քվոտա)։ Միաժամանակ առաջարկվում է Ծրագիրը վերաբացել այն բնակավայրերում, որտեղ կառուցվող/կառուցված դպրոցներում ազատ տեղերը գերազանցում են 50%-ը՝ ապահովելով ազատ տեղերի 20%-ի չափով համալրվածություն։ Ընդ որում, յուրաքանչյուր բնակավայրի համար նախատեսված  քվոտաների նվազագույն թիվը 10 է (ընդհանուր 243 քվոտա)։

  • Քննարկվել է

    25.02.2026 - 13.03.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4354

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

11.03.2026

Ձեռք եմ բերել հողակտոր Վայոց ձորի մարզում Գոմք գյուղում 2025 թ հոկտեմբերին Շին թույլտվությունը արդեն դեկտեմբերին ծրագիրը արդեն փակվել էր տեղերը լրացել հին տարբերակով 13 տ էր երեխայի տարիքային շեմը հիմա 10 է դարձել ինչ է սպասում հիմա մենք չենք կարող մասնակցել:

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

12.03.2026

Առաջարկս հետևյալն է։ Ունեմ սեփական տնամերձ հողատարածք, ստացել եմ շինարարության համապատասխան թույլտվություն 2026 թվականին, ունեմ հաստատված բնակելի տան նախագիծ և կազմված նախահաշիվ։ Ընտանիքում կա 4 անչափահաս երեխա, որոնցից մեկը մինչև 10 տարեկան։ Այս պարագայում հանդիսանու՞մ եմ Արենի (մինչև 10) բնակավայրում անհատական բնակելի տուն կառուցելու (կառուցապատումը շարունակելու) նպատակով դիմած շահառու։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

11.03.2026

Լուրերում նշվեց,որ ծրագրի ժամկետը մինչեւ 2027 դեկսեմբերն է։Արդյո՞ք սա նշանակում է,որ ծրագիրը կունենա շարունակական բնույթ եւ նոր դիմողները եւս կօգտվեն։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: