«Հայաստանի Հանրապետությունում 2026-2028 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Դավիթ Տուրյան 25.01.2026 22:39:30 | Առաջարկում եմ որոշման նախագծի 2-րդ կետի «փետրվարի 15-ը-ը» ձևակերպումից հանել ավելորդ «-ը» վերջածանցը և այն շարադրել «փետրվարի 15-ը» ձևաչափով՝ համապատասխանելով հայերենի քերականական կանոններին։ Ակնհայտ է, որ կրկնվող «-ը» օգտագործումը լեզվական սխալ է և խաթարում է տեքստի պաշտոնական և գրավոր ոճը։ Այս փոփոխությունը կբարձրացնի տեքստի հստակությունը և կփոխանցի հստակ իմաստ, ինչը կարևոր է իրավական ակտերի համար։ Այսինքն առաջարկում եմ 2-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «2․ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին՝ մինչև յուրաքանչյուր հաջորդ տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն նախորդ տարվա ընթացքում կատարած աշխատանքների մասին՝ այն Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ամփոփվելու, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի քննարկմանը ներկայացնելու համար։» ։ |
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 2 | Դավիթ Տուրյան 25.01.2026 22:52:10 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» հատվածից հանել «ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ 2026-2028 ԹԹ․ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԱԿ» ձևակերպումը, որը փաստացի հանդիսանում է գլխի վերնագիր։ Այն պատճառով, որ տվյալ հատվածը բաղկացած է մեկ գլխից, և տվյալ դեպքում ընդունված չէ տեքստը բաժանել գլուխների։ |
Առաջարկը չի ընդունվել։ Փաստաթղթի կառուցվածքը ձևավորվում է առաջնորդվելով ՀՀ կառավարության 25.02.2021թ. N 252-Լ որոշմամբ սահմանված մեթոդական ցուցումներով։ |
|||
| 3 | Դավիթ Տուրյան 25.01.2026 23:05:55 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026-2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» հատվածի «Այս՝ 2026–2028 ռազմավարական շրջանակը և գործողությունների ազգային ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով 2023–2025 թվականների ծրագրից քաղված դասերի վրա, նպատակ ունենալով ամրապնդել ձեռք բերված առաջընթացը և հասցեագրել առկա բացերը: Այն մշավել է որպես հեռանկարային ճանապարհային քարտեզ, որը կանխարգելումը, պաշտպանությունը, քրեական հետապնդումը և համագործակցությունն ինտեգրում է միասնական, զոհակենտրոն ռազմավարության մեջ: Ծրագիրը ձգտում է զարգացնել Հայաստանի հանձնառությունը՝ վերացնելու թրաֆիքինգը բոլոր դրսևորումներով, պաշտպանելու զոհերին և ամրապնդելու օրենսդրության համապատասխանությունը եվրոպական և միջազգային չափանիշներին:» հատվածում «2026-2028» ձևակերպումից հետո ավելացնել «թվականներին» ձևակերպումը, տեքստը հստակեցնելու համար։ Ինչպես նաև առաջարկում եմ «Ծրագիրը ձգտում է զարգացնել Հայաստանի հանձնառությունը՝ վերացնելու թրաֆիքինգը բոլոր դրսևորումներով, պաշտպանելու զոհերին և ամրապնդելու օրենսդրության համապատասխանությունը միջազգային չափանիշներին:» հատվածից հանել «եվրոպական և» ձևակերպումը, քանի որ դրանից հետո եկող «միջազգային» ձևակերպումը իր մեջ ներառում է նաև «եվրոպականը»։ Այսինքն, արդյունքում հատվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Այս՝ 2026–2028 թվականների ռազմավարական շրջանակը և գործողությունների ազգային ծրագիրը մշակվել է՝ հիմնվելով 2023–2025 թվականների ծրագրից քաղված դասերի վրա, նպատակ ունենալով ամրապնդել ձեռք բերված առաջընթացը և հասցեագրել առկա բացերը: Այն մշավել է որպես հեռանկարային ճանապարհային քարտեզ, որը կանխարգելումը, պաշտպանությունը, քրեական հետապնդումը և համագործակցությունն ինտեգրում է միասնական, զոհակենտրոն ռազմավարության մեջ: Ծրագիրը ձգտում է զարգացնել Հայաստանի հանձնառությունը՝ վերացնելու թրաֆիքինգը բոլոր դրսևորումներով, պաշտպանելու զոհերին և ամրապնդելու օրենսդրության համապատասխանությունը միջազգային չափանիշներին:» ։ |
Առաջարկն ընդունվել է մասնակի։ |
|||
| 4 | Դավիթ Տուրյան 25.01.2026 23:59:43 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «խտրականության բացառման և իրավահավասարության սկզբունք» ենթաբաժնից հանել «առանց խտրականության» բառակապակցությունը, քանի որ այն բովանդակային առումով կրկնողական է և դրան հաջորդող ձևակերպումը («անկախ ազգությունից, կրոնից, տարիքից, սեռից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից կամ այլ կարգավիճակից») արդեն իսկ ամբողջությամբ բացահայտում է խտրականության բացառման սկզբունքը։ Այդ բառակապակցության պահպանումը ծանրաբեռնում է տեքստը՝ չավելացնելով նոր իրավական բովանդակություն։ Այսինքն առաջարկում եմ տվյալ հատվածը շարադրել հետևյալ կերպ՝ «խտրականության բացառման և իրավահավասարության սկզբունք՝ բոլոր միջոցառումները հավասարապես հասանելի կլինեն բոլոր զոհերին՝ անկախ ազգությունից, կրոնից, տարիքից, սեռից, հաշմանդամություն ունենալու հանգամանքից կամ այլ կարգավիճակից։» ։ |
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 5 | Դավիթ Տուրյան 26.01.2026 00:06:32 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «2024 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարություն N 1171-Ն որոշումը, որը սահմանել է է զոհերի նույնացման հանձնաժողովում գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության ավելի թափանցիկ մեխանիզմներ: Արդարադատության նախարարության կողմից վերանայվել է ազգային օրենսդրությունը՝ համահունչ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին, իրականացվել են աշխատանքներ ԵԽ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի վավերացման համատեքստում։» «սահմանել է է» ձևակերպումից հանել ավելորդ «է» տառը և այն շարադրել «սահմանել է» ձևաչափով՝ համապատասխանելով հայերենի քերականական կանոններին։ Ակնհայտ է, որ կրկնվող «է» օգտագործումը լեզվական սխալ է և խաթարում է տեքստի պաշտոնական և գրավոր ոճը։ Այս փոփոխությունը կբարձրացնի տեքստի հստակությունը և կփոխանցի հստակ իմաստ, ինչը կարևոր է իրավական ակտերի համար։ Այսինքն առաջարկում եմ տվյալ հատվածը շարադրել հետևյալ կերպ՝ «2024 թվականին ընդունվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի N 851-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարություն N 1171-Ն որոշումը, որը սահմանել է զոհերի նույնացման հանձնաժողովում գործընկեր հասարակական կազմակերպությունների ընտրության ավելի թափանցիկ մեխանիզմներ: Արդարադատության նախարարության կողմից վերանայվել է ազգային օրենսդրությունը՝ համահունչ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Երեխաների սեռական շահագործման և սեռական բռնության դեմ պայքարի մասին» կոնվենցիայի պահանջներին, իրականացվել են աշխատանքներ ԵԽ «Մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ» կոնվենցիայի վավերացման համատեքստում։» ։ |
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 6 | Դավիթ Տուրյան 26.01.2026 00:14:49 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «Քրեական հետապնդումը կուղղվի քննչական կարողությունների զգալի զարգացմանը՝ Արդարադատության ակադեմիայում քննիչների և դատախազների վերապատրաստման տևողությունը և ծավալը նվազագույնը երկու անգամ ավելացնելու միջոցով։ Կմշակվեն մասնագիտացված մոդուլներ՝ ուղղված «անօգնական վիճակում գտնվող» եզրույթի իրավական մեկնաբանմանը։ Կշարունակվի և կընդլայնվի «Բարնահուս» մոդելի կիրառումը անչափահաս զոհերի հարցաքննության համար։» հատվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Քրեական հետապնդման արդյունավետության բարձրացման նպատակով կապահովվի քննչական կարողությունների զգալի զարգացում՝ Արդարադատության ակադեմիայում քննիչների և դատախազների վերապատրաստման տևողությունն ու ծավալը նվազագույնը երկու անգամ ավելացնելու, «անօգնական վիճակում գտնվող» եզրույթի իրավական մեկնաբանմանը նվիրված մասնագիտացված մոդուլներ մշակելու, ինչպես նաև անչափահաս զոհերի հարցաքննության համար «Բարնահուս» մոդելի կիրառումը շարունակելու և ընդլայնելու միջոցով»։ Առաջարկվող խմբագրությամբ տվյալ հատվածի բովանդակությունը ներկայացվում է մեկ ամբողջական և համակարգված ձևակերպմամբ, ինչի արդյունքում ապահովվում է տեքստի հստակությունը և կառուցվածքային ամբողջականությունը։ Միաժամանակ առավել հստակ է ընդգծվում քրեական հետապնդման արդյունավետության բարձրացման նպատակը և դրա իրականացման հիմնական միջոցները՝ առանց տեքստը կրկնություններով կամ ավելորդ ծանրաբեռնվածությամբ հագեցնելու, ինչը համապատասխանում է նորմատիվ իրավական ակտերի ձևակերպման պահանջներին։ |
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 7 | Դավիթ Տուրյան 26.01.2026 00:24:50 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր հանձնառությունը միջազգային պարտավորություններին՝ ամրապնդելով համապատասխանությունը եվրոպական և միջազգային չափանիշներին։ Նոր ռազմավարական շրջափուլը միտված է ապահովելու, որ յուրաքանչյուր պետական և տեղական մարմին գործի հստակ իրավական մանդատով՝ կանխարգելման, հայտնաբերման, ուղղոդրման, աջակցության, վերաինտեգրման և քրեական հետապնդման բոլոր փուլերում։» հատվածից հանել «եվրոպական և» ձևակերպումը, քանի որ դրանից հետո եկող «միջազգային» ձևակերպումը իր մեջ ներառում է նաև «եվրոպականը»։ Այսինքն, արդյունքում հատվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետությունը պահպանում է իր հանձնառությունը միջազգային պարտավորություններին՝ ամրապնդելով համապատասխանությունը միջազգային չափանիշներին։ Նոր ռազմավարական շրջափուլը միտված է ապահովելու, որ յուրաքանչյուր պետական և տեղական մարմին գործի հստակ իրավական մանդատով՝ կանխարգելման, հայտնաբերման, ուղղոդրման, աջակցության, վերաինտեգրման և քրեական հետապնդման բոլոր փուլերում։» ։ |
Առաջարկը չի ընդունվել։ Փաստաթուղը մշակվել է հիմք ընդունելով, ինչպես ՀՀ-ում գործող օրենսդրական կարգավորումները, ընթացակարգերը, արձանագրված դեպքերի առանձնահատկությունները, այնպես էլ եվրոպական և միջազգային չափանիշները, պետության ստանձնած հանձնառություններն ու պետությանը ներկայացված դիտարկումներն ու հարցադրումները։ Այս համատեքստում «եվրոպական» և «միջազգային» եզրույթների կիրառումը նպատակ ունի մատնանշել ըստ էության տարբեր մարմինների ու ըստ այդմ որոշակիորեն տարբեր չափանիշներ ու սկզբունքներ՝ ինչպես օրինակ Եվրոպական միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և զուգահեռաբար ՄԱԿ-ի, Աշխատանքի միջազգային կազմակերպության շրջանակում սահմանված ստանդարտները։ |
|||
| 8 | Դավիթ Տուրյան 26.01.2026 00:25:00 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «Ծրագիրը հատկապես հաշվի է անում նաև թրաֆիքինգի զարգացող բնույթը, ներառյալ՝ առցանց ռիսկերը և 2020 թվականի պատերազմի, ինչպես նաև 2023 թվականին Ղարաբաղից բռնի տեղահանման ազդեցությունը խոցելի խմբերի վրա։» հատվածում «անում» բառի մեջ գտած վրիպակը ուղղել՝ ավելացնելով «ռ» տառը և շարադրել որպես «առնում», արդյունքում հատվածը ձևակերպելով հետևյալ կերպ՝ «Ծրագիրը հատկապես հաշվի է առնում նաև թրաֆիքինգի զարգացող բնույթը, ներառյալ՝ առցանց ռիսկերը և 2020 թվականի պատերազմի, ինչպես նաև 2023 թվականին Ղարաբաղից բռնի տեղահանման ազդեցությունը խոցելի խմբերի վրա։» ։ |
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 9 | Դավիթ Տուրյան 26.01.2026 00:35:43 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «
» հատվածը, լեզվական նկատառումներից ելնելով և հաշվի առնելով, որ խոսքը վերաբերում է ապագային, շարադրել ապառնի ժամանակով՝ հետևյալ ձևով՝ «
|
Առաջարկն ընդունվել է։ |
|||
| 10 | Դավիթ Տուրյան 26.01.2026 00:44:11 | Առաջարկում եմ որոշման նախագծի հավելվածի «ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ 2026–2028 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՐԱՖԻՔԻՆԳԻ ԵՎ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ» բաժնի «Այսպիսով, Հայաստանի Հանրապետության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության ընդհանուր նպատակը ուղղված էէ ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը և այն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, այլև այնպիսի միջավայրի ստեղծմանըորտեղ յուրաքանչյուր անձ պաշտպանված է շահագործումից, որտեղ մարդու արժանապատվությունը անսակարկելի արժեք է, և որտեղ պետությունը հանդես է գալիս որպես կանխարգելման, պաշտպանության և արդարության երաշխավոր։» «ուղղված էէ» ձևակերպումից հանել ավելորդ «է» տառը և այն շարադրել «ուղված է» ձևաչափով, ինչպես նաև «ստեղծմանըորտեղ» հասկացությունը շարադրել հետևյալ կերպ «ստեղմանը, որտեղ»՝ համապատասխանելով հայերենի քերականական կանոններին։ Այսինքն առաջարկում եմ տվյալ հատվածը շարադրել հետևյալ կերպ՝ «Այսպիսով, Հայաստանի Հանրապետության մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության ընդհանուր նպատակը ուղղված է ոչ միայն հանցագործությունների բացահայտմանը և այն կատարած անձանց պատասխանատվության ենթարկելուն, այլև այնպիսի միջավայրի ստեղծմանը, որտեղ յուրաքանչյուր անձ պաշտպանված է շահագործումից, որտեղ մարդու արժանապատվությունը անսակարկելի արժեք է, և որտեղ պետությունը հանդես է գալիս որպես կանխարգելման, պաշտպանության և արդարության երաշխավոր։» ։ |
Առաջարկն ընդունվել է։ |