Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Երևան համայնքում տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ 

___ « ____________ » 2025թ.                                                                              N __                                                                                                    ՈՐՈՇՈՒՄ

ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ  ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ

ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածներին համապատասխան`

Երևան քաղաքի ավագանին որոշում է.

1. Սահմանել Երևան համայնքում (այսուհետ՝ Երևան) տեղական տուրքերի 2026 թվականի դրույքաչափերը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ.

1) տեղական տուրք վճարողների գրանցամատյանները վարվում են էլեկտրոնային ձևով (համակարգչային ծրագրի կամ ինտերնետային կայքի տեսքով), իսկ դրանց բացակայության դեպքում՝ փաստաթղթային.

2) Երևանի կողմից մատուցվող ծառայությունների (թույլտվությունների տրամադրման) համար տեղական տուրքը գանձվում է նախքան սույն որոշմամբ սահմանված գործողությունների կատարումը (վավերացումը) և (կամ) թույլտվությունների տրամադրումը կամ համայնքային ծառայությունների մատուցումը.

3) սույն որոշմամբ սահմանված թույլտվությունների տրամադրումը կամ գործողությունների կատարումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դրանց տրամադրման համար նախատեսված փաստաթղթերը չներկայացնելու և (կամ) տեղական տուրքի գումարը չվճարելու, ինչպես նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերում:

3. Անկախ սույն որոշման հավելվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերով սահմանված գործակիցների կիրառությունից՝ շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափը հաշվարկվում է 05 գործակցի կիրառմամբ։ Շինարարության թույլտվության ժամկետների հաջորդ երկարաձգումների դեպքում (անկախ երկարաձգվող ժամկետների տևողությունից) շինարարության թույլտվության երկարաձգման համար տեղական տուրքը հաշվարկվում է սույն որոշման հավելվածի 2-րդ կետով սահմանված դրույքաչափերով։

4. Երևանի քաղաքապետին՝ ապահովել տեղական տուրքերի դրույքաչափերի, վճարման կարգի և ժամկետների, ամսվա ընթացքում տեղական տուրքերի յուրաքանչյուր տեսակի մասով փաստացի ստացված եկամուտների, ինչպես նաև Երևանի ավագանու սահմանած արտոնություններ ստացած անձանց և համապատասխան գումարների վերաբերյալ իրազեկումն Երևանի պաշտոնական համացանցային www.yerevan.am կայքում:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

   
  • Քննարկվել է

    17.11.2025 - 02.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Գերատեսչություն

    Երևանի քաղաքապետարան

  • Կարգավիճակ

  • Հանրային հարցման ամսաթիվ

    27.11.2025

  • Հանրային հարցման հասցե

    Հանրային քննարկումների ընթացքում 2025 թվականի նոյեմբերի 27-ին ժամը 15.00-ին Արգիշտիի փողոց հ.1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ:

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 468

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: