26.10.2025
Այո, կատարողականի գնահատման կարգը օբյեկտիվություն կբերի։ Շատ լավ նախագիծ է։
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__ նոյեմբերի 2025 թվականի N -Լ
ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՆՁԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՊԻԼՈՏԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասով` Կառավարության ծրագրով եւ ռազմավարություններով սահմանված նպատակների եւ խնդիրների իրականացման ուղղությամբ առաջնահերթ անելիքների բարձր կատարողականը խրախուսելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմիններում կատարողականի գնահատման պիլոտային կարգը (այսուհետ՝ Կարգ)` համաձայն N 1 հավելվածի։
2. Հաստատել պետական կառավարման համակարգի առանձին մարմինների (այսուհետ Կառավարման մարմիններ) ցանկը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Սահմանել, որ սույն որոշման N 2 հավելվածում չներառված մարմինների համար Վարչապետի առաջարկությամբ կարող է հատկացվել խրախուսման ֆոնդ՝ հաշվի առնելով Կարգի 11-14-րդ կետերը:
4. Ընդունել ի գիտություն, որ 2025 թվականի համար հաշվետու ժամանակահատվածներ են սահմանվել 1-ին եւ 2-րդ կիսամյակները։
5. Կառավարման մարմինների ղեկավարներին՝ սույն որոշման ուժի մեջ մտնելուց հետո եռօրյա ժամկետում Ֆինանսների նախարարություն ներկայացնել 2025 թվականի առաջին կիսամյակի համար Կարգի 13-րդ կետով պահանջվող տվյալները:
6. Ֆինանսների նախարարին՝ մինչեւ 2025թ․նոյեմբերի 30-ը Վարչապետի աշխատակազմ ներկայացնել 2025 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով Կառավարման մարմիններին գումար հատկացնելու մասին Կառավարության որոշման նախագիծ:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
Երեւան |
|
Քննարկվել է
23.10.2025 - 07.11.2025
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Հանրային կառավարում
Գերատեսչություն
Փոխվարչապետի գրասենյակ
Կարգավիճակ
Դիտումներ` 1690
Տպել26.10.2025
Այո, կատարողականի գնահատման կարգը օբյեկտիվություն կբերի։ Շատ լավ նախագիծ է։