«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
« » « » 2025 թվականի N « - Ն »
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել հանրային ծառայությունների համարանիշին ակտիվ կամ պասիվ կարգավիճակ տրամադրելու կարգը և պահանջները՝ համաձայն հավելվածի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում բնակչության պետական ռեգիստրի տվյալների շտեմարանի գործարկմանը հաջորդող օրվանից։
|
Հայաստանի Հանրապետության |
Ն.Փաշինյան |
|
|
« »_________2025թ. ք. Երևան |
Հավելված
ՀՀ կառավարության 2025 թվականի
_______-ի ________-ի թիվ ___-Ն որոշման
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐԱՆԻՇԻՆ ԱԿՏԻՎ ԿԱՄ ՊԱՍԻՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
- Սույն կարգը սահմանում է բնակչության պետական ռեգիստրում հանրային ծառայությունների համարանիշին (այսուհետ՝ ՀԾՀ) ակտիվ կամ պասիվ կարգավիճակ տրամադրելու հիմքերը, գործընթացը և հետևանքները։
- ՀԾՀ-ին տրամադրվում է ակտիվ կարգավիճակ, եթե բնակչության հաշվառման տվյալները բնակչության պետական ռեգիստրում համարվում են ամբողջական, օրինական և համապատասխանում են «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքով սահմանված պահանջներին։
- ՀԾՀ-ին տրամադրվում է պասիվ կարգավիճակ է, եթե անձը՝
- չունի գրանցված հիմնական հասցե․
- տրամադրված անձնական տվյալները չեն համապատասխանում օրենքով սահմանված ծավալին կամ ստուգման արդյունքում ճանաչվել են կեղծ կամ ոչ հավաստի․
- դուրս է եկել Հայաստանի Հանրապետության տարածքից և հյուպատոսական հաշվառման չի կանգնել 183 օրվանից ավելի ժամկետով․
- մահացած է, քաղաքացիությունից հրաժարված է, կամ ճանաչվել է անհայտ բացակայող:
- ՀԾՀ-ի կարգավիճակը ավտոմատ ձևով սահմանվում կամ թարմացվում է բնակչության պետական ռեգիստրում տվյալների մուտքագրման, թարմացման, հստակեցման կամ հեռացման գործընթացների արդյունքում։
- ՀԾՀ-ի կարգավիճակի փոփոխման իրավունք ունի միայն միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը։
- Կարգավիճակի փոփոխության դեպքում այդ մասին ավտոմատացված եղանակով ծանուցում է ուղարկվում տվյալ սուբյեկտին՝ տեղեկատվական մուտքի հարթակի միջոցով, եթե առկա է էլեկտրոնային փոստի հասցե։
- Ընտրողների ռեգիստրը ձևավորելու համար հիմք են ընդունվում միայն ակտիվ կարգավիճակ ունեցող ՀԾՀ-ները։
- Պասիվ կարգավիճակ ունեցող ՀԾՀ ունեցող անձը չի կարող ծառայություն ստանալ այն մարմիններից, որոնց համար ՀԾՀ ակտիվ կարգավիճակով նույնականացումը պարտադիր է։
- Միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմինը իրականացնում է պարբերական մոնիթորինգ՝ պարզելու ՀԾՀ կարգավիճակների համապատասխանությունը բնակչության իրական տվյալներին։
- Պասիվ կարգավիճակ ունեցող անձին միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի կողմից կարող են ուղարկվել ծանուցումներ՝ կարգավիճակի վերականգնման համար անհրաժեշտ գործողությունների վերաբերյալ։
- Սույն կարգի կիրառմամբ ՀԾՀ կարգավիճակի տրամադրումը, փոփոխումը կարող է վերանայվել վարչական կարգով՝ ըստ անձի դիմումի կամ միգրացիայի և քաղաքացիության բնագավառի պետական լիազոր մարմնի նախաձեռնությամբ։
- ՀԾՀ կարգավիճակի վերաբերյալ բոլոր տվյալները ենթակա են պահպանման և արխիվացման՝ «Արխիվների մասին» օրենքով սահմանված կարգով։
-
Քննարկվել է
13.10.2025 - 29.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Հանրային ծառայություններ
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 766
Տպել