Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

   1․ Նախագծի անհրաժեշտությունը (նպատակը).

   2021 թվականի դեկտեմբերի 26-ին ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2021 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-397-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք) համապատասխան փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, մասնավորպես՝ նպատակ ունենալով բացառել Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացման հնարավորությունը։ Միաժամանակ, Օրենքի անցումային դրույթներով սահմանվեց, որ մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված և ինքնակամ կառույցների հաշվառման կարգ սահմանող Կառավարության որոշմամբ (այսուհետ սույն հոդվածում նաև` Կառավարության որոշում) սահմանված կարգով հաշվառված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վրա տարածվում են մինչև Օրենքն ուժի մեջ մտնելը գործող ինքնակամ կառույցների օրինականացմանը վերաբերող կարգավորումները, այդ թվում` դրանց հիման վրա ընդունված ենթաօրենսդրական ակտերի դրույթները: Այսինքն օրենսդրորեն ամրագրված է, որ այդ կառույցները կարող են օրինականացվել:

   Միաժամանակ ՀՀ վարչապետի 2025 թվականի հուլիսի 14-ի N 02/12.21/22818-2025 հանձնարարականով Կադաստրի կոմիտեին հանձնարարվել է․ «ձեռնարկել անհրաժեշտ քայլեր համապատասխան իրավական ակտի նախագծի մշակման ուղղությամբ, որով հնարավորություն կտրվի մեկ անգամ որոշակի ժամկետով երկարաձգել ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետ(ներ)ը՝ նկատի ունենալով նաև, որ սահմանվող ժամկետ(ներ)ը լրանալուն պես լրացուցիչ երկարաձգում չի նախատեսվելու»»։

   2․ Կարգավորման առարկան և բնույթը.

   Օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ 2022 թվականի հունվարի 5-ին ՀՀ կառավարությունը ընդունել է «Ինքնակամ կառույցների հաշվառման կարգը սահմանելու մասին» N 14-Ն որոշումը։ Միաժամանակ, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում)՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի հիման վրա հաստատվել է ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը։ Վերջինով սահմանված են նաև պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերում իրականացված ինքնակամ կառույցների օրինականացման և դրանց օտարման իրավահարաբերությունների կարգավորման դրույթները։

   Բազմաթիվ քաղաքացիներ տարբեր պատճառներով չեն կարողացել սահմանված ժամկետներում հաշվառել իրենց կառուցած ինքնակամ կառույցները կամ դրանց կիսակառույց հատվածները։ Նշված ժամկետների ընթացքում քաղաքացիներից շատերը չեն հասցրել ներկայացնել անհրաժեշտ տեղեկությունները և փաստաթղթերը, ինչը պայմանավորված է եղել ինչպես օբյեկտիվ հանգամանքներով, այնպես էլ քաղաքացիների իրազեկվածության պակասով։

   Ներկայումս փաստացի առկա են ինքնակամ կառույցներ, որոնք կառուցված են մինչև օրնքով սահմ ժամկետը, սակայն չեն ընդգկվել հաշվառման գործընթացում։

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել է սույն նախագծերի փաթեթը՝ նպատակ ունենալով հնարավորություն ընձեռել վերոնշյալ անձանց վերջնականապես լրացնելու համապատասխան փաստաթղթերը և իրականացնել հաշվառում։

   Նախագծի փաթեթով համապատասխան փոփոխություն և լրացումներ են կատարվում նաև ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում, մասնավորապես՝ 16․2-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ որակավորման վկայականների դադարեցման հիմքերի շարքին է դասվում նաև ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) հաշվառման նպատակով որակավորված անձի կողմից տրամադրած եզրակացությամբ դրանց կառուցման տարեթվի վերաբերյալ սխալ տվյալներ ներկայացնելու դեպքը։ Արձանագրվող դրույթի ամրագրումը հնարավորություն կընձեռի ապահովելու որակավորված անձանց կողմից տրվող եզրակացությունների իսկությունը և ամբողջականությունը, սահմանելով հստակ իրավական հիմք՝ տվյալ խախտման հայտնաբերման դեպքում որակավորման վկայականի գործողությունը դադարեցնելու (կասեցնելու) համար։ Վերջինս նպատակ է հետապնդում կանխելու ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացում տվյալների հնարավոր խեղաթյուրումները։

   3․ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

   Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու և 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։

   4․ Նախագծի ընդունումը պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի առաջացնում:

   5․ Նախագծերի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

   Նախագծի ընդունման արդյունքում անհրաժեշտություն կառաջանա համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 5-ի N 14-Ն որոշման մեջ։

   6․ Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

   7․ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

   Նախագծերը չեն բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից:

 

  • Քննարկվել է

    07.10.2025 - 27.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1361

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Առաջարկում եմ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը սահմանել ավելի ուշ, կամ ընդհանրապես հանել, քանի որ հաշվառման են ենթակա միայն 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում պատկերվածները։

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Կան քաղաքացիներ, որոնք իրենց սեփական տարածքին կից հողամասերում ունեն ինքնակամ շինություններ, որոնք նախորդ կարգավորումներին համապատասխան հաշվառել են իրենց շինությունները։ Հետագայում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով օտարել են իրենց օրինական գույքերը և հարակից համայքային հողամասի վրա կառուցված և հաշվառված ինքնակամ շինությունների օրինականացման անհրաժեշտությունը վերացել է։ Առաջարկում եմ նման դեպքերի համար սահմանել ընթացակարգ, որ քաղաքացին հրաժարվի հաշվառումից և դրանից բխող գույքահարկերի վճարումից։

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Ինքնակամ շինությունների հաշվառման նախորդ կարգավորումներով հաշվառվել են մինչև 2021թ․ հունվարի 1-ը կառուցված ինքնակամ շինությունները, սակայն այս կարգավորումներով նախատեսվում է հաշվառել օրթոֆոտոհատակագծում պատկերված շինությունները։ Խնդրում եմ հայտնել, երբ և որ տարվա, որ ամսին է կատարվել օրթոֆոտոլուսանկարահանումը, քանի որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կադաստրի կոմիտեի կողմից ստացված նկարների վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանք չեն կատարվել ձմեռային պայմաններում, այլ ընդհակառակը դրանք իրականացված են ամառվա ամիսներին և դրա հետևանքով շատ վայրերում ծառերի տակի և/կամ ստվերներում առկա շինությունները տեսանելի չեն և այս օրենքի տրամաբանությամբ հնարավոր է չկարողանան հաշվառվել։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: