Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Մհեր Հայրապետյան 07.10.2025 14:33:55 Չի ընդունվել

Ճիշտ կլինի ժամկետը 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանել 2021 թվականի դեկտեմբերի 31, քանի որ հատկապես մարզերում իրավական առումով տեղեկացվածության խնդիր կա, որն առավել խորն է եղել 2021 թվականին, ուստի շատերը անգամ չեն էլ իմացել օրենսդրական փոփոխությունների առկայության մասին։

Նախագծի  իմաստով որպես իմպերատիվ պայման սահմանված է 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու հանգամանքը։

2 Vache Tokmajyan 12.10.2025 20:37:09 Ընդունվել է

Իմ կարծիքով սխալ է լիցենզավորված մասնագետից պահանջել շենք շինությունների մասին կառուցման տարեթվի տեղեկատվության ներկայացումը, քանի որ լիցենզավորված մասնագետը չունի ինֆորմացիայի ճշտման գործիքակազմ

Նախագծի փաթեթը լրամշակվել է։

3 <<Դավիթ Մովսեսյան>>ԱՁ 16.10.2025 13:14:53 Ընդունվել է

Իմ կարծիքով սխալ է լիցենզավորված մասնագետից պահանջել շենք շինությունների մասին կառուցման տարեթվի տեղեկատվության ներկայացումը, քանի որ լիցենզավորված մասնագետը չունի ինֆորմացիայի ճշտման համապատասխան լծակներ:

Նախագծի փաթեթը լրամշակվել է։

4 Դավիթ Սողոմոնյան 16.10.2025 22:48:10 Ընդունվել է

Ինքնակամ շինությունների հաշվառման ժամկետի լրանալուց հետո ինքնակամ շինություններ ունենալու պարագայում, իրավունքի պետական գրանցման ժամանակ կադաստրի կոմիտեի կողմից տրամադրված վկայականների լրացուցիչ նշումներ բաժնում առկա են նշումներ առ այն, որ առկա է ինքնակամ շինություններ, որոնք պետական գրանցման են ներկայացվել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան ժամկետի լրանալուց հետո։ Ինչպես է վերացվելու այդ գրառումը?, արդյոք նմանատիպ դեպքերում օրթոֆոտոհատակագծում երևացող շինությունը համարվելու է ժամկետի մեջ հաշվառված ինքնակամ շինություն, և եթե ոչ, ապա արդյոք դա ենթադրում է, որ քաղաքացիները պետք է կրկնակի հաշվառեն իրենց՝ արդեն իսկ հաշվառված ինքնակամ շինությունները։

Նախագծի փաթեթը լրամշակվել է։

5 Դավիթ Սողոմոնյան 16.10.2025 22:51:54 Ընդունվել է

Նախագծով նախատեսված է, որ որակավորված մասնագետները պետք է որոշեն ինքնական շինությունների կառուցման տարեթվերը և անհամապատասխանությունների դեպքում նաև կրեն համապատասխան պատասխանատվություն։ ։ Խնդրում եմ հայտնել, ինչպես եք պատկերացնում այդ պրոցեսը, քանի որ որակավորված մասնագետները լիազորություն չունեն նման փորձագիտական եզրակացություններ տրամադրելու։

Նախագծի փաթեթը լրամշակվել է։

6 Դավիթ Սողոմոնյան 16.10.2025 23:01:19 Չի ընդունվել

Ինքնակամ շինությունների հաշվառման նախորդ կարգավորումներով հաշվառվել են մինչև 2021թ․ հունվարի 1-ը կառուցված ինքնակամ շինությունները, սակայն այս կարգավորումներով նախատեսվում է հաշվառել օրթոֆոտոհատակագծում պատկերված շինությունները։ Խնդրում եմ հայտնել, երբ և որ տարվա, որ ամսին է կատարվել օրթոֆոտոլուսանկարահանումը, քանի որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կադաստրի կոմիտեի կողմից ստացված նկարների վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանք չեն կատարվել ձմեռային պայմաններում, այլ ընդհակառակը դրանք իրականացված են ամառվա ամիսներին և դրա հետևանքով շատ վայրերում ծառերի տակի և/կամ ստվերներում առկա շինությունները տեսանելի չեն և այս օրենքի տրամաբանությամբ հնարավոր է չկարողանան հաշվառվել։

Նախագծի  իմաստով որպես իմպերատիվ պայման սահմանված է 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու հանգամանքը։

7 Դավիթ Սողոմոնյան 16.10.2025 23:05:42 Չի ընդունվել

Կան քաղաքացիներ, որոնք իրենց սեփական տարածքին կից հողամասերում ունեն ինքնակամ շինություններ, որոնք նախորդ կարգավորումներին համապատասխան հաշվառել են իրենց շինությունները։ Հետագայում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով օտարել են իրենց օրինական գույքերը և հարակից համայքային հողամասի վրա կառուցված և հաշվառված ինքնակամ շինությունների օրինականացման անհրաժեշտությունը վերացել է։ Առաջարկում եմ նման դեպքերի համար սահմանել ընթացակարգ, որ քաղաքացին հրաժարվի հաշվառումից և դրանից բխող գույքահարկերի վճարումից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված առաջարկը դուրս է նախագծի կարգավորման առարկայի շրջանակից։

8 Դավիթ Սողոմոնյան 16.10.2025 23:08:16 Չի ընդունվել

Առաջարկում եմ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը սահմանել ավելի ուշ, կամ ընդհանրապես հանել, քանի որ հաշվառման են ենթակա միայն 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում պատկերվածները։

Նպատակահարմար չէ ժամկետը հանել, հաշվի առնելով, որ հարցի համապարփակ կարգավորման համար անհրաժեշտ է հիմք ընդունել 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերը (օրթոֆոտոլուսանկարները)։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: