Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

   Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու և 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։

  • Քննարկվել է

    07.10.2025 - 27.10.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1359

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Առաջարկում եմ ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը սահմանել ավելի ուշ, կամ ընդհանրապես հանել, քանի որ հաշվառման են ենթակա միայն 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում պատկերվածները։

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Կան քաղաքացիներ, որոնք իրենց սեփական տարածքին կից հողամասերում ունեն ինքնակամ շինություններ, որոնք նախորդ կարգավորումներին համապատասխան հաշվառել են իրենց շինությունները։ Հետագայում օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով օտարել են իրենց օրինական գույքերը և հարակից համայքային հողամասի վրա կառուցված և հաշվառված ինքնակամ շինությունների օրինականացման անհրաժեշտությունը վերացել է։ Առաջարկում եմ նման դեպքերի համար սահմանել ընթացակարգ, որ քաղաքացին հրաժարվի հաշվառումից և դրանից բխող գույքահարկերի վճարումից։

Դավիթ Սողոմոնյան

16.10.2025

Ինքնակամ շինությունների հաշվառման նախորդ կարգավորումներով հաշվառվել են մինչև 2021թ․ հունվարի 1-ը կառուցված ինքնակամ շինությունները, սակայն այս կարգավորումներով նախատեսվում է հաշվառել օրթոֆոտոհատակագծում պատկերված շինությունները։ Խնդրում եմ հայտնել, երբ և որ տարվա, որ ամսին է կատարվել օրթոֆոտոլուսանկարահանումը, քանի որ աշխատանքային անհրաժեշտությունից ելնելով կադաստրի կոմիտեի կողմից ստացված նկարների վերլուծությունից պարզ է դառնում, որ դրանք չեն կատարվել ձմեռային պայմաններում, այլ ընդհակառակը դրանք իրականացված են ամառվա ամիսներին և դրա հետևանքով շատ վայրերում ծառերի տակի և/կամ ստվերներում առկա շինությունները տեսանելի չեն և այս օրենքի տրամաբանությամբ հնարավոր է չկարողանան հաշվառվել։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: