ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_______________ 2025 թվականի N ______ - Ն
ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Զբոսաշրջության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 19-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
- Հայտարարել՝
- Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի՝
ա․ Արենի, Խաչիկ, Գնիշիկ, Արփի, Ագարակաձոր, Ելփին, Չիվա, Ռինդ Աղավնաձոր բնակավայրերը «Արենի» զբոսաշրջային կենտրոն․
բ․ Եղեգիս, Հերմոն, Արատես, Հորբատեղ, Գողթանիկ, Արտաբույնք, Շատին, Հորս, Եղեգնաձոր, Գլաձոր, Վերնաշեն բնակավայրերը «Եղեգիս» զբոսաշրջային կենտրոն․
գ․Ջերմուկ բնակավայրը «Ջերմուկ» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի՝
ա․ Մեղրի բնակավայրը «Մեղրի» զբոսաշրջային կենտրոն․
բ․ Գորիս, Խնձորեսկ, Հին Խնձորեսկ, Շինուհայր, Հին Շինուհայիր, Հալիձոր, Հին Հալիձոր, Խոտ, Հին Խոտ, Հարժիս բնակավայրը «Գորիս» զբոսաշրջային կենտրոն․
գ․ Սիսիան բնակավայրը «Սիսիան» զբոսաշրջային կենտրոն․
դ․ Տաթև բնակավայրը «Տաթև» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի՝
ա․ Աշոցք բնակավայրը «Աշոցք» զբոսաշրջային կենտրոն․
բ․ Գյումրի բնակավայրը հայտարարել «Գյումրի» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան, Հաղարծին, Խաչարձան, Հովք, Գոշ, Աղավնաձոր, Թեղուտ բնակավայրը «Դիլիջան» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի՝
ա․ Ալավերդի, Սանահին, Հաղպատ բնակավայրը «Ալավերդի» զբոսաշրջային կենտրոն․
բ․Վանաձոր, Փամբակ, Դեբեդ, Ձորագետ, Դսեղ, Թումանյան բնակավայրերը «Դեբեդի կիրճ» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի՝
ա․Գառնի, Գողթ, Գեղարդ բնակավայրը «Գառնի» զբոսաշրջային կենտրոն․
բ․Ծաղկաձոր բնակավայրը «Ծաղկաձոր» զբոսաշրջային կենտրոն․
գ․Բջնի բնակավայրը «Բջնի» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի՝
ա․Կալավան, Դրախտիկ, Արտանիշ բնակավայրը «Սևանա լիճ» զբոսաշրջային կենտրոն․
բ․ Գագարին, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր բնակավայրը «Գագարին» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի՝
ա․Աշտարակ բնակավայրը «Աշտարակ» զբոսաշրջային կենտրոն․
բ․Ապարան, Ծաղկահովիտ, Եղիպատրուշ, Հարթավան բնակավայրերը «Ապարան» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հնաբերդ բնակավայրը «Դվին» զբոսաշրջային կենտրոն։
- Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ բնակավայրը «Արմավիր» զբոսաշրջային կենտրոն։
- Երևան քաղաքը «Երևան» զբոսաշրջային կենտրոն։
2․ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝
- սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում սահմանել զբոսաշրջային կենտրոնների՝ մարզային կամ տեղական մակարդակով կառավարող կազմակերպությունների որակավորման ընթացակարգը, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության ընթացակարգը,
- սույն կետի 1-ին ենթակետով սահմանված զբոսաշրջային կենտրոն կառավարող կազմակերպությունների ընտրությունից հետո վեց ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել զբոսաշրջային կենտրոնների կառավարման պլանները։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը։
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
-
Քննարկվել է
07.10.2025 - 22.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 892
Տպել