Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությունում գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին»

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Ռազմիկ Պապիկյան 11.08.2025 10:30:57 Մասնավոր հատվածի ներգրավվածությունը ինչպե՞ս է խթանվելու։ Բազմաթիվ զարգացած երկրներում նման պրակտիկան վաղուց ընդունված է և որոշ ոլորտներում արդյունավետ աշխատում է։ Առողջապահության ոլորտում պատրաստի նյութատեխնիկական բազա ունեցող կազմակերպությունները ներկայումս ունեն հետազոտական մեծ ներուժ, բայց դրամաշնորհների չեն կարողանում մասնակցել։ Ունենալով լիցենզավորում տեղական և միջազգային մարմիններում նրանք հասնում են բարձր որակի ծառայությունների մատուցմանը։ Կարևոր է նշել նաև վերջինների հարուստ նյութատեխնիկական բազան, որը ներկայումս համալսարանների ուսանողներին ապահովվում է ուսումնական պրակտիկայի լայն հնարավորություններով։
2 Արևիկ Հարությունյան 11.08.2025 14:50:11 Փաստաթուղթը կարևոր և հիմնավորված նախաձեռնություն է, որը նպատակ ունի սահմանել Հայաստանի գիտության և տեխնիկայի զարգացման 2026-2030 թվականների գերակայությունները՝ հիմնվելով միջազգային փորձի և երկրի ներկա վիճակի վերլուծության վրա։ Այն ընդգծում է ինչպես ուժեղ կողմերը, այնպես էլ խնդիրները՝ առաջարկելով նպատակային ուղղություններ և պատրաստվածության մակարդակների դասակարգում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ավելացնել չափելի նպատակներ, ոլորտային կոնկրետ գործողություններ և մասնավոր հատվածի ու կրթական համակարգի ներգրավման հստակ մեխանիզմներ, որպեսզի ռազմավարությունը ունենա իրական գործնական արդյունք։ Հարգանքներով՝ Արևիկ Հարությունյան
3 Թագուհի Հարությունյան 11.08.2025 15:30:32 Նախագծում մանրամասն ներկայացված վերլուծությունները ճիշտ են արտացոլում մեր գիտական համակարգի թերությունները, մասնավորապես՝ տեխնոլոգիաների և ճարտարագիտության ոլորտների թույլ զարգացումը, ինչպես նաև մտավոր սեփականության պաշտպանության ցածր մակարդակը։ Այս խնդիրները լուծելու և գիտությունը տնտեսության հետ արդյունավետորեն կապելու համար անհրաժեշտ է կոնկրետ գործիքներ ներդնել։ Առաջարկում եմ նախագծում ներառել հատուկ կետ, որը կնախատեսի բուհերում և գիտական կազմակերպություններում տեխնոլոգիայի փոխանցման կենտրոնների ստեղծում և զարգացում։ Սա կարվի պետության համաֆինանսավորման միջոցով՝ ըստ հետևյալ մոտեցման. Սկզբնական աջակցություն: Պետությունը կտրամադրի գումարներ՝ նոր կենտրոններ բացելու, անհրաժեշտ սարքավորումներ ձեռք բերելու և լաբորատորիաները հարմարեցնելու համար։ Մասնագետների պատրաստում: Կֆինանսավորվեն ուսումնական ծրագրեր, որոնք կպատրաստեն մարդկանց, ովքեր կզբաղվեն գիտական հայտնագործությունները բիզնեսի վերածելու գործով (մասնավորապես՝ տեխնոլոգիայի փոխանցման և կոմերցիոնացման մասնագետներ)։ Շուկա դուրսբերման խթանում: Կհայտարարվեն մրցույթներ կամ դրամաշնորհներ՝ այն կոնկրետ տեխնոլոգիական լուծումների համար, որոնք պատրաստ են շուկա դուրս գալ։ Այս մոտեցումը կօգնի, որ կենտրոնները չլինեն պարզապես վարչական ստորաբաժանումներ, այլ դառնան իրական աշխատող հարթակներ, որտեղ գիտական գաղափարները կկարողանան արագորեն և կազմակերպված կերպով հասնել մեր տնտեսությանը։ Սա ուղղակիորեն կնպաստի նախագծում նշված գերակայությունների զարգացմանը և կբարձրացնի մեր երկրի տեխնոլոգիական մրցունակությունը։
4 Սուսաննա Մուղդուսյան 11.08.2025 16:10:59 Ողջունելի է նախագիծը, քանի որ գերակայությունների սահմանումը կնպաստի ՀՀ-ում տեխնոլոգիական մրցունակության բարձրացմանը, ինչն էլ թույլ կտա առաջ եկած խնդիրները և մարտահրավերները լուծել առավել արդյունավետ։ Առաջարկում եմ նախագծի շրջանակներում ուշադրություն դարձնել նաև միջազգային գիտատեխնիկական համագործակցությանը, որն էլ կնպաստի գիտության զարգացմանը ՀՀ-ում։ Հարգանքներով՝ Սուսաննա Մուղդուսյան
5 Սվետլանա Գրիգորյան 13.08.2025 15:13:31 Հարգելի՛ գործընկերներ, Ներկայացված նախագիծը կարևոր քայլ է ՀՀ գիտության և տեխնիկայի բնագավառի ռազմավարական զարգացման ուղղությամբ։ Այն հիմք կդառնա ոլորտային քաղաքականության երկարաժամկետ ձևավորման համար, ինչը կբերի նաև գիտահետազոտական և տեխնոլոգիական ներուժի աճի։ Սակայն նախագծի արդյունավետության բարձրացման և հանրային աջակցություն ապահովելու նպատակով առաջարկվում են հետևյալ լրացումները և ճշգրտումները․ 1. Հստակեցնել գերակայությունների ձևավորման մեթոդաբանությունը Նախագծի հիմնավորման մասում անհրաժեշտ է ներառել հստակ նկարագիր, թե ինչպիսի վերլուծական մեթոդաբանությամբ են ձևավորվել առաջարկվող գերակայությունները (օր.՝ միջազգային փորձի համեմատություն, տեղական կարիքների վերլուծություն, շահագրգիռ կողմերի ներգրավման արդյունքներ): ✅ Սա կբարձրացնի որոշման թափանցիկությունը և վստահությունը գործընթացի նկատմամբ։ 2. Ապահովել ոլորտային լայն ներկայացվածություն Առաջարկվում է ստեղծել աշխատանքային խմբեր կամ խորհրդատվական հանձնաժողովներ՝ յուրաքանչյուր գերակայության ուղղությամբ, որոնցում կներգրավվեն․ համալսարանների գիտնականներ և երիտասարդ հետազոտողներ, ՏՏ և ինովացիոն բիզնես սեկտորի ներկայացուցիչներ, սփյուռքյան գիտական կառույցների փորձագետներ։ ✅ Սա կապահովի բազմակողմանի մասնակցություն և գիտակրթական ու տեխնոլոգիական համակարգերի համադրված զարգացում։ 3. Հստակեցնել իրականացման արդյունքների չափելի ցուցիչները Նախագծում առաջարկվում է նշել միայն գերակայությունները, սակայն նպատակահարմար է՝ յուրաքանչյուր գերակայության դիմաց ավելացնել նաև չափելի նպատակային ցուցանիշներ (օր.՝ հրապարակումների քանակ, նորարարական արտադրանքների թիվ, գիտատեխնիկական համագործակցությունների ծավալ): ✅ Սա թույլ կտա հետագա գնահատման փուլերում ավելի օբյեկտիվ վերլուծել արդյունքները։ 4. Կապ ապահովել միջազգային ֆինանսավորման և համագործակցության ծրագրերի հետ Առաջարկվում է՝ գերակայությունների ցանկը ուղղորդվի նաև դեպի միջազգային գիտական և տեխնոլոգիական համագործակցության հիմնական ուղղությունները (օրինակ՝ Horizon Europe, COST Action, EU Green Deal և այլն): ✅ Սա կօգնի ոլորտի շահառուներին առավել արդյունավետ մասնակցել միջազգային մրցույթներին։ Եզրակացություն Ներկայացված որոշման նախագիծը ռազմավարական նշանակություն ունի և արժանի է հավանության, սակայն վերոնշյալ առաջարկների ներառումը այն կդարձնի առավել արդյունավետ, ընդգրկուն և հաշվետու հանրության առջև։
6 Ռուզան Կարապետյան 16.08.2025 16:44:26 Առաջարկում եմ ստեղծել «Գիտության և տեխնիկայի ինովացիոն հիմնադրամ»։ 2026-2030 թվականների գերակայությունները իր մեջ ներառեն կլիմայի փոփոխության նկատմամբ կայունություն, թվային տրանսֆորմացիա (AI, IoT, միկրոէլեկտրոնիկա), Խթանել մարզային տեխնոպարկների զարգացման ծրագրեր՝ ինչպիսինն է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի մոդելը, որը արդեն հաջող գործնական օրինակ է։
7 Վեներա Միքայելյան 17.08.2025 23:09:37 Առաջարկություն՝ նախագծի վերաբերյալ Հարգելի՝ նախագծի հեղինակ Ուշադիր ուսումնասիրելով «ՀՀ-ում գիտության և տեխնիկայի զարգացման 2026–2030 թվականների գերակայությունները սահմանելու մասին» նախագծի մեթոդաբանական և վերլուծական մասերը՝ ցանկանում եմ ներկայացնել հետևյալ դիտարկումները։ Ուժեղ կողմերը․ • Նախագիծը հիմնված է միջազգային փորձի և բիբլիոմետրիկ վերլուծությունների վրա, ինչը ապահովում է գիտական հստակություն և արդիականություն։ • Ներկայացվել է 12 գերակա ուղղություն՝ ռազմավարական դասակարգմամբ , ինչը հնարավորություն է տալիս նպատակային բաշխել ռեսուրսները և խթանել ազգային առաջնահերթ ոլորտները։ • Կիրառվել է բազմակողմանի մեթոդաբանություն՝ հաշվի առնելով միջազգային փորձագիտական գնահատումները, հրապարակումների վերլուծությունը և հարցումներ։ • Նախագիծը կարող է ծառայել պետական քաղաքականության և ռազմավարական ծրագրերի հիմք և խթանել նորարարությունը, միջազգային համագործակցությունը և մարդկային կապիտալի զարգացումը։ Թույլ կողմերը․ • Կրթական ոլորտի և երիտասարդ սերնդի պատրաստվածության գնահատումը բացակայում է, ինչը դժվարացնում է մարդկանց ռեսուրսների երկարաժամկետ պլանավորումը։ • Գյուղատնտեսական և կիրառական գիտությունների (ինժեներական, տեխնոլոգիական) ներկայացվածությունը շատ ցածր է՝ համապատասխան հրապարակումների միայն 3–14%, ինչը կարող է սահմանափակել ռազմավարական ազդեցությունը։ • KPI-ների և ցուցանիշների հստակեցումը, ինչպես նաև ֆինանսավորման և գործիքների ամրագրման մեխանիզմները բավարար չեն ներկայացված, ինչը կարող է դժվարացնել ծրագրի իրականացման արդյունավետությունը։ Եզրակացություն․ Նախագիծը հանդիսանում է կարևոր ռազմավարական փաստաթուղթ՝ գիտության և տեխնոլոգիաների զարգացման համար, սակայն արդյունավետ իրագործման համար առաջարկվում է ներառել կրթական համակարգի գնահատում, կիրառական ոլորտների խթանում և հստակացված գործիքներ և չափորոշիչներ։ Հարգանքով ՝ Վեներա Միքայելյան
8 Վեներա Միքայելյան 17.08.2025 23:09:37 Առաջարկություն (մանկավարժի դիտանկյունից) Առաջարկում եմ մեթոդաբանական և վերլուծական բաժնում ներառել կրթական համակարգի գնահատման բաղադրիչը։ Մասնավորապես՝ Գնահատել դպրոցական STEM ուսուցման վիճակը (ֆիզիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա, կենսաբանություն) և դրանց կապը գերակայությունների հետ։ Ներառել բուհերի և հետբուհական ծրագրերի (մագիստրոսական, ասպիրանտուրա) տվյալներ՝ որպես չափորոշիչ՝ մարդկային կապիտալի առկայության։ Հաշվի առնել ուսուցիչների վերապատրաստման մակարդակը, դասավանդման մեթոդները և նորարարական կրթական տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները։ Սահմանել առնվազն մի քանի կրթական KPI (օրինակ՝ մինչև 2030 թ․ STEM մասնագիտություններում ուսանողների թվի աճը, ուսուցիչների վերապատրաստվածության մակարդակը, դպրոցական օլիմպիադաներում և միջազգային մրցույթներում մասնակցության ու արդյունքների աճը)։
9 Sevak Sargsyan 21.08.2025 17:00:27 Առաջարկում եմ գերակա ուղղությունների մեջ ներառել Կիբեր և ծրագրային ապահովման անվտանգությունը, հաշվի առնելով թվայնացման ներկայիս և ապագա տեմպերը։
10 Նարինե Կիրակոսյան 21.08.2025 19:44:32 Առաջարկություն Առաջարկում եմ ներառել կրթության որակի բարելավման բաղադրիչը։ Մասնավորապես՝ Վերլուծել դպրոցական կրթության բովանդակության արդիականության մակարդակը և դրա համապատասխանությունը գիտության և տեխնոլոգիայի զարգացման գերակայություններին։ Ներառել տվյալներ ուսուցիչների մասնագիտական կարողությունների և շարունակական վերապատրաստումների մասին՝ որպես կրթական որակի ապահովման հիմնական գործոն։ Վերլուծել աշակերտների և ուսանողների ներգրավվածությունը գիտահետազոտական և նախագծային գործունեության մեջ՝ որպես նորարարական մտածողության զարգացման չափորոշիչ։ Հաշվի առնել կրթական ենթակառուցվածքների (լաբորատորիաներ, տեխնոլոգիական հարթակներ, թվային գործիքներ) հասանելիությունը և դրանց ներդրման արդյունավետությունը։ Սահմանել մի շարք կրթական KPI-ներ, օրինակ՝ մինչև 2030 թ․ ուսուցիչների վերապատրաստվածության մակարդակի բարձրացում, նախագծային ուսուցման ծրագրերում աշակերտների ներգրավվածության աճ, միջազգային կրթական համագործակցությունների և մրցույթների մասնակցության ու արդյունքների բարելավում։
11 Քնարիկ Հարությունյան 22.08.2025 08:12:13 Հայաստանը ունի ուժեղ մաթեմատիկական և ինժեներական դպրոց։ Այդ ներուժը կարելի է կենտրոնացնել ԱԲ-ով ղեկավարվող խելացի ջերմոցների, ջրային ռեսուրսների կառավարման համակարգերի և վերականգնվող էներգիայի (արևային, քամու, ջրի) արդյունավետ կառավարման տեխնոլոգիաների զարգացման վրա։ Սա կլուծի երկրի համար ռազմավարական հարց՝ սննդի և էներգետիկ անվտանգության ապահովում, իսկ գիտնականներին ու տեխնիկներին կտա հնարավորություն մրցունակ նախագծեր ստեղծելու միջազգային մակարդակով։ Միևնույն ժամանակ, նման կենտրոնացումը կարող է դառնալ նաև տեխնոլոգիական հարթակ երիտասարդների համար, որպեսզի գիտելիքը արտահոսքի փոխարեն կիրառվի հենց Հայաստանում։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: