Հիշել նախագիծը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Գոհար Ասատրյան 19.07.2025 08:11:42 | Ներկայացված նախագծով առաջարկվող փոփոխությունները արդիական և անհրաժեշտ են հանրակրթական համակարգի արդյունավետության բարձրացման տեսանկյունից՝ ինչպես ֆինանսավորման մեխանիզմների արդարացման, այնպես էլ կրթության կառավարման և կազմակերպման գործառույթների օպտիմալացման ուղղությամբ։ | Շնորհակալություն դիտարկման համար | |||
| 27 | Կարինե Զաքոյան 15.07.2025 12:18:45 | Բարև Ձեզ։ Եթե դուք ասում եք, որ ի տարբերություն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լոբորատորիաների՝ այլ լաբորատորիաների մասով լաբորանտների հաստիք նախատեսելը նպատակահարմար չէ, հարցս հետևյալն է։ Նշված լաբորատորիաներից օգտվում են դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտները, իսկ գերհագեցած ԹԳՀԳ լաբորատորիայից՝ 2-9-րդ դասարանների աշակերտները։ Առաջարկում եմ գոնե 0,5 դրույքով հատկացնել ԹԳՀԳ լաբորատ, քանի որ լաբորատորիայից օգտվում են ԹԳՀԳ-ի ուսուցիչներն ու դասվարները, և պետք է մեկ հոգի իր վրա կրի ողջ տեխնիկայի պատասխանատվությունը։ Հաշվի առնելով, որ տեխնիկաներց շատերը օգտագործվում են դպրոցում կազմակերպվող միջոցառումների և սեմինարների համար։ | Շնորհակալություն: ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշմամբ նախատեսված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի հաստիք, իսկ ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմամբ սահմանված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի աշխատանքային գործառույթները, մասնավորապես, 1) Հաստատությունում գործող դասարանների ստեղծման, խմբավորման աշխատանքները. 2) ըստ անհրաժեշտության՝ դպրոցական բաղադրիչից առարկայացանկի լրացում. 3) դասացուցակի ձևավորում/խմբագրում յուրաքանչյուր դասարանի համար. 4) ընթացիկ/տարեվերջյան փոխադրումներ. 5) «Հայտագրված 1-ին դասարանցիներ» բաժնից սովորողների ընդունում և բաշխում՝ ըստ դասարանների. 6) Հաստատությունից սովորողի ազատում՝ այլ Հաստատություն կամ այլ երկիր տեղափոխվելու հիմքերով. 7) նոր աշակերտների ավելացում. 8) սովորողի կրթությունը հեռավար կազմակերպելու մասին տեղեկատվության նշում. 9) սովորողների Office 365 մուտքային տվյալների տրամադրում. 10) «Ուսուցիչներ» բաժնի լրացում. 11) Հաստատության ձևավորված հաստիքների մուտքագրում. 12) աշխատողների տվյալների մուտքագրում և խմբագրում՝ ըստ բաժինների. (անձնական, պաշտոն, ուսուցիչ, անձը հաստատող փաստաթուղթ, կրթություն, վերապատրաստում, ատեստավորում, տարակարգ). 13) «Դպրոց» բաժնի լրացում, տվյալների տարեկան թարմացում՝ ըստ բոլոր ենթաբաժինների (ընդհանուր տեղեկություններ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների սարքավորումներ, մասնաշենքեր, շենք և հարմարություններ, տարածքներ, ենթակառուցվածքներ). 14) խմբային և անհատական հանդիպումներ ուսուցիչների հետ՝ խնդիրների վերհանման և աջակցություն տրամադրելու նպատակով. 15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. 16) ուսուցչի մշակած առցանց բովանդակության շարունակական մշտադիտարկում, տրամադրում է աջակցություն էլեկտրոնային կրթական ռեսուրսների բարելավման ուղղությամբ. 17) առցանց դասերի դասալսումներ և հետադարձ կապի տրամադրում. 18) կազմակերպում (աջակցում) է ուսուցման կառավարման համակարգերում համակցված/հեռավար ուսուցման տեխնիկական գործընթացը. 19) աջակցում և իրականացնում է ՈՒԿՀ-ում կատարվող աշխատանքները. 20) տրամադրում է ընթացիկ տեխնիկական աջակցություն. 21) օժանդակում և ուղղորդում է ուսուցիչներին՝ իրականացնելու էլեկտրոնային դասավանդում. 22) ապահովում է ՈՒԿՀ-ում ուսուցիչների կողմից իրականացված աշխատանքների համապատասխանությունը էլեկտրոնային ուսուցման սկզբունքներին և չափորոշչային պահանջներին. 23) ներկայացնում է առաջարկություններ, անհրաժեշտ տեղեկատվություն՝ կատարած աշխատանքների վերաբերյալ. 24) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները։ | |||
| 28 | Կարինե Զաքոյան 23.07.2025 17:16:22 | Բարև ձեզ հարգելի՛ հեղինակներ։ Քանի որ էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետի աշխատանքային պարտականություններին ավելանում է գերհագեցած լաբորատորիայի ողջ տեխնիկայի սպասարկման և պահպանման պարտականությունները, ապա շատ եմ խնդրում վերանայել էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետի դրույքաչափը։ Մասնավորապես 9-18 դասարանների դեպքում 0,75 դրույքը, քանի որ շատ-շատ է աշխատանքը։ Խնդրում եմ վերանայել դրույքաչափը։ Շնորհակալություն | Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն, հարցը լրացուցիչ կքննարկվի: | |||
| 29 | Նվարդ Մկրտչյան 16.07.2025 10:18:45 | Հարգելի' հեղինակ, խնդրում եմ հստակեցնել, ԿԱԴԱՀ դպրոցում լինելու է ՄԿԱՀ թե ՍԴԱՀ - ն. Վարչատնտեսական համակարգի անցած դպրոցներում կա 2 հաստիքն էլ. Եթե նսյենք պաշտոնային անձնագրին ԿԱԴԱՀ .- ն ունի այն նուն նկարագիրը, ինչ ՄԿԱՀ- ն, հիմա խնդրում են որոշման մեջ ուղղակի հստակեցրեք, ում հաստիքն է փոխարինվելու ԿԱԴԱՀ հաստիքով. ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ | Շնորհակալություն հարցի համար: Համաձայն ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշման՝ տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի հաստիք նախատեսվում է վարչատնտեսական կառավարման համակարգի չանցած հանրակրթական ուսումնական հաստատություններում և մասնագիտացված դպրոցներում, վարչատնտեսական կառավարման համակարգի անցած մասնագիտացված դպրոցներում (մասնագիտական ուղղվածությամբ աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ), հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոններում (ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ և/կամ մանկավարժահոգեբանական աջակցությունների գծով տնօրենի տեղակալ), որոնց պաշտոնական դրույքաչափի նկատմամբ կիրառելով 2.17 գործակիցը: Ներկայացվող նախագծով նախատեսվում է կրթական աջակցությունների և դաս-տիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած լինելու դեպքում) համակարգողի և սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների (կառավարման նոր համակարգի անցած չլինելու դեպքում) կազմակերպիչի պաշտոնական դրույքի նկատմամբ կիրառվող 1.54 գործակիցը փոխել 2.17-ով: | |||
| 30 | Ալինա Ազնավուրյան 16.07.2025 16:34:55 | Խնդրում եմ տալ պարզաբանում ԿԱԴԱ համակարգողի հաստիքը ղեկավար հաստիք է,թե ոչ։ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N216-Ն որոշման պաշտոնի նկարագրի մեջ նշված է,որ ԿԱԴԱ համակարգողը տնօրենի հետ ազգակցական կապեր պետք է չունենա,որը մանկավարժական որևէ այլ հաստիքի համար նշված չէ։ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N79-Ն հրամանում ԿԱԴԱՀ-ը կառավարման նոր համակարգի չանցած դպրոցների տնօրենի ՄԿԱ գծով տեղակալի հաստիքն էր և համապատասխանում էր պաշտոնի նկարագրին։ | Շնորհակալություն Ֆինանսավորման կարգը համապատասխանեցվել է ՀՀ կառավարության 16.02.2023թ. «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմանը, որով սահմանված են մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնները: Անհրաժեշտ է առաջնորդվել վերոնշյալ որոշմամբ | |||
| 31 | Ալինա Ազնավուրյան 16.07.2025 16:34:55 | Խնդրում եմ վերանայել նաև տնօրենի և տնօրենի տեղակալի գործակիցը։ Դպրոցներում կամավոր ատեստավորում անցած և հավելավճար ստացող ուսուցիչները ղեկավար կազմից ավելի բարձր աշխատավարձ են ստանում։ | Շնորհակալություն: Ներկայումս քննարկվում է մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների կամավոր ատեստավորման հետ կապված հարցերը, և եթե այդ աշխատակիցները ևս ատեստավորվեն՝ Ձեր կողմից բարձրացված հարցը կստանա լուծում: | |||
| 32 | Հեղինե Ղևոնդյան 17.07.2025 11:13:34 | Բարև ձեզ։ Խնդրում եմ վերանայել էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետի դրույքաչափը։ Տրված է 9-18 դասարանների դեպքում 0,75 դրույք, շատ-շատ է աշխատանքը, 17դասարանի դեպքում էլ շատ է աշխատանքը։ Խնդրում եմ վերանայել դրույքաչափը։ Շնորհակալություն | Շնորհակալություն առաջարկի համար: Հարցը լրացուցիչ կքննարկվի: | |||
| 33 | Հեղինե Ղևոնդյան 17.07.2025 11:13:34 | 2 հաստիքները միավորվելուց ի°նչ կստացվի, որ հաստիքի աշխատողին են անգործ թողնելու` ԴԱՀ-ին, թե տնօրենի ՄԿԱ գծով տեղակալին։ Խնդրում եմ վերանել, պաշտոնների նկարագրերը երկուսինն էլ նույնն է, այնպիսի պարզաբանում ավելացնեն, որ մարդիկ չմնան առանց աշխատանքի։ Շնորհակալություն | Շնորհակալություն Ձեր կողմից բարձրացված հարցը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 16.02.2023 N 216-Ն որոշմամբ և քննարկման ներկայացված նախագծի տիրույթում չէ: | |||
| 34 | Օլյա Սաղաթելյան 17.07.2025 14:47:24 | Որոշման 3-րդ հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 6-րդ կետով կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի աշխատավարձի համար սահմանվում է 2.17 գործակիցը (նույն գործակիցը սահմանված է նաև տնօրենի տեղակալի հաստիքի համար), որի դեպքում նրանց աշխատավարձը էականորեն ցածր է կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձից։ Սա հանգեցնում է մոտիվացիայի պակասի և մասնագիտական կադրերի արտահոսքի։ Բացի այդ՝ նույն հավելվածով կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների գծով համակարգողների համար հաստիքային միավորների սահմանված քանակը բավարար չէ՝ ապահովելու այս կարևոր աշխատանքների պատշաճ իրականացումը՝ հատկապես ավագ դպրոցներում, որտեղ առկա են բազմաբնույթ խնդիրներ, այդ թվում՝ կարգապահական, սոցիալ-հոգեբանական և կազմակերպչական բնույթի։ Առաջարկվող փոփոխություններ Տնօրենի տեղակալների և կրթական աջակցությունների գծով համակարգողների համար առաջարկվում է սահմանել ավելի բարձր գործակից։ Վերանայել 3-րդ հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 6-րդ կետը և սահմանել հաստիքային միավորների ավելի ճկուն սանդղակ՝ հաշվի առնելով մասնագիտացված, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների և ավագ դպրոցների առանձնահատկությունները։ Հիմնավորում Տնօրենի տեղակալներն ու կրթական աջակցությունների գծով համակարգողները դպրոցում կատարում են համակարգման, վերահսկման, ռազմավարական պլանավորման, կարգապահության ապահովման, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական խնդիրների կառավարման գործառույթներ։ Նրանց աշխատանքը պահանջում է մանկավարժական բարձր որակավորում, ղեկավար հմտություններ և մեծ պատասխանատվություն։ Որպես մանկավարժ, ղեկավար, աջակից նրանք պետք է կարողանան վայելել կոլեկտիվի հարգանքը, աշակերտների և ծնողների վստահությունը, ձգտեն կրթական համակարգի արդիականացման։ Անկեղծության համար խոստովանենք, որ բարձր որակավորում ունեցող շատ քիչ ուսուցիչներ կարող են ստանձնել այս պաշտոնը, իսկ այդ քչերը այսօր հրաժարվում են իրենց պաշտոնից, քանի որ սահմանված հաստիքային միավորի քանակն ու ցածր գործակիցը չեն արտացոլում այս պաշտոնների իրական ծանրաբեռնվածությունն ու կարևորությունը։ | Շնորհակալություն Վերոգրյալ առանձնահատկույունները հաշվի են առնված ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշմամբ: Ինչ վերաբերվում է դրույքաչափերի մեծությանը, ապա հաշվի առնելով տարբեր պաշտոնների աշխատողների կողմից իրականացվող գործառույթների բարդությունը, ծավալը և պատասխանատվությունը՝ որոշմամաբ նախատեսվել են գործակիցներ՝ հաշվի առնելով նաև բյուջետային սահմանափակումները: Ավելին՝ 2023 թվականից 79-Ն հրամանով սահմանված դրույքաչափերը ոչ միայն համահարթեցրեցին տարբեր դպրոցների միևնույն հաստիքների աշխատավարձերի մեծությունները, այլ նաև ապահովեցին որոշակի աճ: | |||
| 35 | Օլյա Սաղաթելյան 17.07.2025 14:47:24 | Որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետով լաբորանտի հաստիքը սահմանվում է բացառապես կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների համար, ինչը կարող է մի շարք խնդիրների պատճառ դառնալ՝ հաշվի առնելով ժամանակակից դպրոցներում առկա համակարգչային լաբորատորիաների տեխնիկական հագեցվածությունը։ Այս լաբորատորիաներում լայնորեն կիրառվում են դյուրակիր համակարգիչներ, ինտերակտիվ սարքեր, ցանցային լուծումներ և այլ տեխնիկական միջոցներ, որոնք, ի տարբերություն ավանդական լսարանային պայմանների, պահանջում են մշտական վերահսկողություն, տեխնիկական սպասարկում և օգտագործման ճիշտ կազմակերպում։ Առանց համապատասխան մասնագետի՝ այս ռեսուրսների պահպանությունն ու արդյունավետ օգտագործումը վտանգվում են։ Առաջարկվում է վերանայել նշված կետի սահմանափակող ձևակերպումը՝ հնարավորություն տալով լաբորանտի հաստիք սահմանել նաև այն դպրոցներում, որտեղ առկա են համակարգչային լաբորատորիաներ։ Սա կապահովի տեխնիկական անվտանգության բարձր մակարդակ, ինչպես նաև կխթանի տեղեկատվական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը ուսումնական գործընթացում։ | Շնորհակալություն: ՀՀ կառավարության 27.06.2025թ թիվ 850-Ն որոշմամբ նախատեսված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի հաստիք, իսկ ՀՀ կառավարության 16.02.2023 թ «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱՆԿԱՎԱՐԺԱՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» թիվ 216-Ն որոշմամբ սահմանված է էլեկտրոնային կառավարման և դասավանդման ապահովման մասնագետի աշխատանքային գործառույթները, մասնավորապես, 1) Հաստատությունում գործող դասարանների ստեղծման, խմբավորման աշխատանքները. 2) ըստ անհրաժեշտության՝ դպրոցական բաղադրիչից առարկայացանկի լրացում. 3) դասացուցակի ձևավորում/խմբագրում յուրաքանչյուր դասարանի համար. 4) ընթացիկ/տարեվերջյան փոխադրումներ. 5) «Հայտագրված 1-ին դասարանցիներ» բաժնից սովորողների ընդունում և բաշխում՝ ըստ դասարանների. 6) Հաստատությունից սովորողի ազատում՝ այլ Հաստատություն կամ այլ երկիր տեղափոխվելու հիմքերով. 7) նոր աշակերտների ավելացում. 8) սովորողի կրթությունը հեռավար կազմակերպելու մասին տեղեկատվության նշում. 9) սովորողների Office 365 մուտքային տվյալների տրամադրում. 10) «Ուսուցիչներ» բաժնի լրացում. 11) Հաստատության ձևավորված հաստիքների մուտքագրում. 12) աշխատողների տվյալների մուտքագրում և խմբագրում՝ ըստ բաժինների. (անձնական, պաշտոն, ուսուցիչ, անձը հաստատող փաստաթուղթ, կրթություն, վերապատրաստում, ատեստավորում, տարակարգ). 13) «Դպրոց» բաժնի լրացում, տվյալների տարեկան թարմացում՝ ըստ բոլոր ենթաբաժինների (ընդհանուր տեղեկություններ, տեղեկատվական հաղորդակցական տեխնոլոգիաների սարքավորումներ, մասնաշենքեր, շենք և հարմարություններ, տարածքներ, ենթակառուցվածքներ). 14) խմբային և անհատական հանդիպումներ ուսուցիչների հետ՝ խնդիրների վերհանման և աջակցություն տրամադրելու նպատակով. 15) վերապատրաստումների արդյունքում ձեռք բերած փորձի փոխանակում: Ըստ անհրաժեշտության՝ տրամադրում, ստեղծում է մեթոդական էլեկտրոնային նյութեր՝ հաշվի առնելով ուսուցիչների կարիքները. 16) ուսուցչի մշակած առցանց բովանդակության շարունակական մշտադիտարկում, տրամադրում է աջակցություն էլեկտրոնային կրթական ռեսուրսների բարելավման ուղղությամբ. 17) առցանց դասերի դասալսումներ և հետադարձ կապի տրամադրում. 18) կազմակերպում (աջակցում) է ուսուցման կառավարման համակարգերում համակցված/հեռավար ուսուցման տեխնիկական գործընթացը. 19) աջակցում և իրականացնում է ՈՒԿՀ-ում կատարվող աշխատանքները. 20) տրամադրում է ընթացիկ տեխնիկական աջակցություն. 21) օժանդակում և ուղղորդում է ուսուցիչներին՝ իրականացնելու էլեկտրոնային դասավանդում. 22) ապահովում է ՈՒԿՀ-ում ուսուցիչների կողմից իրականացված աշխատանքների համապատասխանությունը էլեկտրոնային ուսուցման սկզբունքներին և չափորոշչային պահանջներին. 23) ներկայացնում է առաջարկություններ, անհրաժեշտ տեղեկատվություն՝ կատարած աշխատանքների վերաբերյալ. 24) պահպանում է Հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով և կարգապահական կանոններով սահմանված պահանջները; Հաշվի առնելով վերոգրյալը՝ համակարգչային լաբորատորիաների համար լաբորանտի հաստիք նախատեսելը նպատակահարմար չէ: | |||
| 36 | Ռուբեն Այվազյան 17.07.2025 21:16:04 | Նախագծում ավելացրեք նաեւ ՄԿՈւ համակարգի հանրակրթական մասում բտճմ առարկաներ դասավանդող մասնագետների 25% հավելավճարի հարցը։ Եթե բոլոր կետերով առաջնորդվում ենք հանրակրթության մասին օրենքով, ուստի ճիշտ եմ համարում նաեւ ներկայացրածս հարցը։ | Շնորհակալություն առաջարկի համար: Ձեր կողմից բարձրացված հարցը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 12.06.2025 N 759-Ն որոշմամբ և քննարկման ներկայացված նախագծի տիրույթում չէ: | |||
| 37 | Նարինե Գալստյան 18.07.2025 07:40:15 | Շնորհակալություն հետյալ որոշման կետի փոփոփոխության համար, այն է՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետը՝ լաբորանտի հաստիք սահմանելով ոչ թէ բոլոր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում, այլ միայն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների դեպքում։ «Աշխարհագրություն» առարկայի դասավանդման մեջ, ելնելով առարկայական բովանդակությունից, լաբորանտի հաստիքի անհրաժեշտություն չի լինում։ Շնորհակալություն աշխարհագետների կողմից բազմիցս բարձրացված հարցին անդրադառնալու համար։ | Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն | |||
| 38 | Թագուհի Հարությունյան 18.07.2025 17:44:18 | ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ կատարվող լրացումներն ու փոփոխությունները դրական քայլ են ուսուցչական դրույքաչափերի և ժամաբաշխման համակարգային հստակեցման, ինչպես նաև հանրակրթության պլանավորման արդյունավետության բարձրացման ուղղությամբ։ Ողջունելի է, որ առաջին անգամ պետական մակարդակով որոշման մեջ հստակ սահմանվում են ուսուցչական միջին դրույքների հաշվարկման հիմքերը՝ տարրական, հիմնական և միջնակարգ կրթության մակարդակների համար՝ համապատասխանաբար 1.606, 2.023 և 2.625 դրույք, ինչպես նաև կարգավորվում են բնագիտական առարկաների համար լաբորատոր պայմանների հստակեցման չափանիշները։ Առաջարկում եմ հետևյալ քայլերը ձեռնարկել՝ նշված փոփոխությունները հաջողությամբ կյանքի կոչելու և գործնական խոչընդոտներից խուսափելու համար. իրականացնել հանրակրթական դպրոցների ֆինանսական և մարդկային ռեսուրսների գնահատում՝ հիմնված նոր դրույքաչափերի վրա։ Սա թույլ կտա պարզել առկա ռեսուրսների համապատասխանությունը նոր հաշվարկները կիրառելու համար, հատկապես մարզային դպրոցներում, պատրաստել և տարածել գործնական ուղեցույցներ դպրոցների տնօրենների և վարչական անձնակազմի համար, որոնք կբացատրեն փոփոխությունների կիրառման ընթացակարգը, ուսուցչական դրույքաչափերի հաշվարկման մեխանիզմները, ինչպես նաև նոր գործակիցների հաշվարկման օրինակներ, կազմակերպել տեղեկատվական հանդիպումներ կամ մասնագիտական քննարկումներ ուսուցիչների և վարչական աշխատողների համար, հատկապես այն դպրոցներում, որտեղ առկա են՝ կիսվող դասարաններ, ուսուցիչների ծանրաբեռնվածության բարձր ցուցանիշներ, ռեսուրսային սահմանափակումներ։ Այս քայլերը կարևոր են՝ նոր կարգավորումներին անցումը հստակ, վերահսկելի և գործնականում կիրառելի դարձնելու, ինչպես նաև կրթական հաստատություններում լրացուցիչ լարվածությունից խուսափելու համար։ | Շնորհակալություն առաջարկությունների համար Նախարարությունը ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության դեպքում շրջաբերական գրություններ է պատրաստում իր ենթական դպրոցներ, ինչպես նաև մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան՝ ներկայացնելով փոփոխությունը, դրա կիրառման մեխանիզմները, ինչպես նաև հաշվարկների մեթոդաբանությունը: Բացի այդ պարբերաբար կազմակերպում է քննարկումներ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի պատասխանատու իրավասու անձանց մասնակցությամբ: Հարկ է շեշտել նաև, որ յուրաքանչյուր տարի նախարարության պատասխանատու աշխատակիցների մասնակցությամբ տեղի են ունենում այսպես կոչված օգոստոսյան քննարկումներ, որոնք կազմակերպվում են յուրաքանչյուր մարզում (Երևան քաղաքում), որոնց մասնակցում են նաև դպրոցների տնօրենները և վարչատնտեսական համակարգողները, ովքեր հնարավորություն են ունենում իրենց հարցերը բարձրացնելև ստանալ սպառիչ պատասխաններ: | |||
| 39 | Արմինե Ալեքսանյան 18.07.2025 17:59:38 | Ֆինանսավորման կարգի հաստատման ժամանակ հստակ կանոնակարգեք և դպրոցներ ուղարկեք խմբակների, երկարօրյա ուսուցման, նախագծայինի վարձատրությունը ինչպես պետք է կատարվի կամավոր անցած ուսուցիչների դեպքում: | Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն | |||
| 40 | Զինաիդա Մելքումյան 20.07.2025 00:54:01 | Որոշման մեջ կիրառվող ֆինանսավորման կարգը հիմնականում շեշտադրում է քանականան ցուցանիշները՝ սովորողների թիվ, տարիքային և դասարանական խմբեր, այլ ոչ թե որակական բաղադրիչները, ինչպես օրինակ. կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող աշակերտների ներգրավածություն, սահմանամերձ դպրոցների աջակցման գործակիցները: Այս բաղադիրչների նկատմամբ հավասարեցված մոտեցումը կարող է հանգեցնել կրթական անհավասարության խորացման, քանի որ որոշ դպրոցներ՝ հատկապես մարզերում կանգնած են կադրերի պահպանման, դպրոցում նյութատեխնիկական բազայի ապահովման և ներառականության խնդիրների առաջ: Առաջարկում եմ. 1. Սահմանամերձ, բարձրլեռնային համայնքներում գործող ուսումնակական հաստատությունների համար սահմանել 1,15 գործակից: 2. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների ընդգրկման համար՝ դասարանային կառուցվածքի հաշվարկում յուրաքանչյուր այդպիսի աշակերտի դեպքում կիրառել 1,2 գործակից: 3. Վերանայել տարիքային խմբերի ֆիքսված հարաբերակցությունները՝ ցածր աշակերտական համակազմ ունեցող դասարանների դեպքում կիրառել հաշվարկման առանձին մեթոդաբանություն, որը կօգնի զերծ մնալ օպտիմալացումից: | Շնորհակալություն 1. ՀՀ կառավարության12.06.2025 N 763-Ն որոշմամբ գործում է ՀՀ գյուղական բնակավայրերում մինչև 100 սովորող ունեցող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչներին լրավճար սահմանման առանձին ծրագիր: 2. ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ բարձրլեռնային բնակավայրերի շարքում դասվող բնակավայրերում տեղակայված հաստատությունների աշխատողներին բարձրլեռնային բնակավայրերում աշխատելու համար տրվոիմ է լրավճար, ինչը արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման մեջ: 3.Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հանգամանքը հաշվի առնելով վերոգրյալ որոշմամբ նախատեսված է ուսուցչի օգնականի հաստիք, հոգեբանի հաստիք, բացի այդ նախատեսված են ֆինանսական միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով: | |||
| 41 | Նարինե Ղարագյոզյան 21.07.2025 22:40:30 | Շնորհակալ ենք այս կարևոր հարցերի քննարկման հնարավորության համար։ Հաստիքների միավորման արդյունքում աշխատանքային ծանրաբեռնվածությունն ակնհայտորեն աճում է, ինչի պայմաններում արդարացի և ողջամիտ լուծում կլինի գործակիցը պահպանել 2.17 մակարդակով։ | Շնորհակալություն Ընդունվել է ի գիտություն | |||
| 42 | Բեկում ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն 24.07.2025 23:21:50 | Հարգելի՛ գործընկերներ, Առաջարկում ենք փոփոխել ՀՀ կառավարության 26 հունիսի 2025 թվականի N 850-Ն որոշումը և կրկին սահմանել կառավարման նոր համակարգի անցած հանրակրթական ուսումնական հաստատությունների համար՝ ՛՛Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ՛՛-ի և ՛՛Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ՛՛- ի հաստիքները: Ընդ որում, հստակ սահմանել վերոհիշյալ երկու պաշտոնների աշխատանքային նկարագրերը: Հարկ ենք համարում նաև հնարավորինս հակիրճ հիմնավորել մեր մոտեցումները: Առանձնացնենք մի քանի դիտանկյուն, որոնք, ըստ մեզ, արժանի են ուշադրության և դրանք անտեսելու պարագայում, որոշման ընդունման դեպքում, Հայաստանի Հանրապետության կրթական համակարգի արդյունավետ աշխատանքի և դրան նպաստող փոխկապակցված գործընթացների անընդհատության շղթան ունենալու է լուրջ խզումներ՝ իր հետ առաջացնելով տարաբնույթ և փոխկապակցված խնդիրներ՝ ուսումնադաստիարակչական, կառավարման, սոցիալական-հոգեբանական, դատաիրավական, ինչպես նաև ոչ պակաս կարևոր՝ անվտանգային. ի դեպ՝ վերջինը հույժ կարևոր գործոն է մեր նման երկրի համար, որը, ցավոք, ոլորտային խնդիրների լուծումների ժամանակ երբեմն անտեսվում է՝ ժամանակի ընթացքում առաջացնելով առավել խորքային ու անկանխատեսելի խնդիրներ: Մինչ վերը շարադրված խնդիրներին անդրադառնալը, հնարավոր բացասական ազդեցության մասշտաբայնությունն ու ազդեցությունը պատկերացնելու նպատակով՝ նախանշենք հետևյալ ելակետային թվերը, այն է՝ միջնակարգ և հիմնական դպրոցների քանակը ք.Երևանում կազմում է մոտ 170, իսկ ՀՀ մարզերի հետ միասին՝ մոտ 1000: Այսպիսով, դիտարկենք մեր կողմից կանխատեսվող խնդիրները՝ ա. ՈՒՍՈՒՄՆԱԴԱՍՏԻԱՐԱԿՉԱԿԱՆ. տվյալ դեպքում համակողմանի պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է խնդիրը դիտարկել առանձին, համապատասխանաբար՝ Երևան քաղաքի և ՀՀ մարզերի՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի ուսումնական հաստատությունների մասով: Ընդ որում՝ մի շարք ուղիղ փոխկապակացված և գլխավորապես դրանց շնորհիվ՝ կատարված աշխատանքների գնահատականն ապահովող կարևոր և անհրաժեշտ գործակիցներով՝ ա. ըստ ծավալների՝ - այս պահին առկա, - կանխատեսվող. որպես կանոն, հընթացս մեծացող, բ. ըստ կատարման ժամանակի, գ. ըստ կատարման լիարժեքության: Այսպես. մեծ աշակերտական թիվ ունեցող ուսումնական հաստատություններում այս փուլում մեծամասամբ խախտվելու են վերոհիշյալ երեք գործակիցները՝ յուրաքանչյուր առանձին խնդրի դեպքում տարբեր համամասնությամբ, որն ուղիղ ազդելու է կրթական հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների կազմակերպման արդյունավետության վրա: Իսկ խնդիրների և ընթացիկ պահանջների մեծացման պարագայում՝ տեղի է ունենալու վերը նկարագրված նույն գործընթացը, սակայն այս անգամ բացասական ազդեցության առումով առավել մեծ և կտրուկ ներգործությամբ: բ. ԿԱՌԱՎԱՐՄԱՆ. հաստատության ուսումնադաստիարակչական աշխատանքների իրականացման արդյունավետության նվազումը բացասական իմաստով ուղիղ ազդելու է հիմնարկի ընդհանուր կառավարման վրա՝ հընթացս հանգեցնելով բուն պատասխանատուի, կոլեկտիվի, աշակերտների, ծնողների դժգոհությանը, որն իր հերթին ժամանակի ընթացքում վնաս է հասցնելու ուսումնական հաստատության վարկին՝ հանգեցնելով նաև աշակերտների թվի նվազմանը: Հարկ ենք համարում նշել, որ այս փուլում թյուր են այն կարծքիները՝ ըստ որոնց՝ վերոհիշյալ երկու հաստիքների միաձուլումը կարող է հանգեցնել օպտիմալ կառավարման: Նման գնահատական հնչեցնելու համար անհրաժեշտ է նախևառաջ հստակ սահմանել, թե ինչ է ՛՛Օպտիմալ կառավարումը՛՛ ՝ առանձին-առանձին, համապատասխանաբար՝ Երևանի, ՀՀ մարզերի, ՀՀ սահմանամերձ բնակավայրերի միջնակարգ և հիմնական ուսումնական հաստատությունների համար (նաև ըստ՝ աշակերտ-թվի, հաստիքների համալրվածության, հաստիքների համատեղության և այլն), դա գնահատելու համար ձևավորել չափորոշիչներ, մեթոդաբանություն, որից հետո սահմանված ժամկետում որպես պիլոտային ծրագիր կիրառել որոշակի հստակ ընտրանքով ուսուսումնական հաստատություններում և ներքին (ղեկավար-կոլեկտիվ-աշակերտ) ու արտաքին (պատասխանատու գերատեսչություններ-ծնողներ-համայնքներ-փորձագետներ) հսկողական մարմիններից ստացված տվյալների վերլուծության արդյունքում ստանալ եզրակացություն: Իսկ ֆինանսների օպտիմալ կառավարման նույնիսկ չնչին նախադրայլ տվյալ դեպքի համար բացակայում է, քանի որ բյուջետային հատկացումը թե մեկ հաստիքի, թե երկու հաստիքի պարագայում նույնն է: գ. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ. այս առումով խնդիրն ավելի զգայուն է և իր մեջ պարունակում է մի շարք նրբերանգներ: Առանձնացնենք երկու հիմնական խումբ՝ ա. աշխատանքից ազատվողներ, բ. ԿԱԴԱ հաստիքի աշխատակիցներ: - Դիտարկենք ա) կետը. նախևառաջ, առանց աշխատանք են մնալու մի շարք ՀՀ քաղաքացիներ (հիշենք ելակետային թվերը, որոնք առավել քան խոսուն են), որն իր հերթին քաղհասարակության շրջանում հանգեցնելու է անարդարության զգացման մեծացման, հատկապես՝ ՀՀ մարզերում, որի թվում նաև՝ սահմանամերձ բնակավայրերում. վերջինի պարագայում՝ անթույլատրելի է: Գործազուրկ դարձած քաղաքացիների ընտանեկան բյուջեում նվազելու են եկամուտները՝ իրենց հերթին առաջացնելով նոր սոցիալական խնդիրներ: Վերոհիշյալ երկու գործոնների ի հայտ գալը կարող է նպաստել նաև՝ հատկապես մազերում բնակչության արտագաղթին: - Դիտարկենք բ) կետը. հատկապես մեծ աշակերտական թվով ուսումնական հաստատություններում ԿԱԴԱ աշխատակիցները, ելնելով առաջադրված խնդիրների ծավալներից, մեծ հավանականությամբ ունենալուն են արդյունավետ կատարողականի խնդիրներ, որոնք իրենց հերթին վերջիններիս մոտ ժամանակի ընթացքում հնարավոր է մեծացնեն տագնապայնության աստիճանը, ի հայտ բերեն ընկճախտային վիճակներ, որոշ դեպքերում նաև՝ հոգեբանական այրման համախտանիշներ: Այս հոգեբանական վիճակներն ուղիղ ազդեցություն կարող են ունենալ միջանձնային հարաբերությունների (ԿԱԴԱ-տնօրեն, ԿԱԴԱ-կոլեկտիվ, ԿԱԴԱ-աշակերտներ, ԿԱԴԱ-ծնողներ) վատթարացման վրա, իսկ տվյալ հաստիքում աշխատող անձից ակնկալվում է այլ հոգեվիճակ և աշխատանքային ունակություններ: դ. ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ - կոնկրետ հաստիքի կրճատումը սահմված չէ համապատասպան որոշմամբ, փոխարենը՝ թողնված է հիմնարկի ղեկավարի հայեցողությանը: Նախևառաջ, սա իր մեջ պարունակում է կոռուպցիոն մեծ ռիսկ: Ելնելով գործատու-աշխատակից իրավահարաբերությունների՝ տարիների նախադեպային փորձից՝ վստահ կարելի է պնդել, որ կրճատվող աշխատակիցների մեծ մասը սկսելու է իրավական գործընթաց գործատուների դեմ (կրկին հիշենք ելակետային թվերը), որն իր հետ բերելու է դատաիրավաիան համակարգի անհարկի ծանրաբեռնվածությանը, երկուստեք նյարդերի լարմանը լայն առումով, ֆինանսական ծախսերի, ժամանակային կորստի, հիմնարկների ղեկավաների աշխատանքի արդյունավետության հնարավոր նվազմանը, և, որպես կանոն, ելնելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներից, համապատասխան որոշման թերի լինելուց և կրկին դատաիրավական համակարգում առկա բազմամյա նախադեպային փորձից՝ կարելի է ՝եզրակացնել, որ մեծամասամբ, եթե ոչ՝ ամբողջովին, դատարանները բավարարելու են հայցվորների պահանջները ( հօգուտ կրճատված աշխատակիցների կայացվելու են վճիռներ՝ համապատասխան ֆինանսական փոխհատուցմամբ): Կարծում ենք՝ վերը թվարկված հիմնական երեք խնդիրների հիմնավորումները որոշակի մասով բավարար են՝ մեր կողմից մատնանշած անվտանգային խնդրի մասին պատկերացում կազմելու համար: | Շնորհակալություն Ձեր կողմից բարձրացված հարցը կանոնակարգվում է ՀՀ կառավարության 16.02.2023 N 216-Ն որոշմամբ և քննարկման ներկայացված նախագծի տիրույթում չէ: | |||
| 43 | Զեփյուռ Սարգսյան 24.07.2025 23:30:27 | Որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի՝ տարիներ շարունակ ուսուցանել եմ ոչ միայն աշակերտներին, նաև՝ համակարգիչներին։ Անգամ կատակով եմ ասում՝ ամեն օր մի նոր անակնկալ է՝ այս մեկը չի միանում, մյուսի մկնիկն է «կորել», այն մեկի ձայնն է անհետացել։ Այդ ամենի հետ միասին պիտի դաս պլանես, անցկացնես, տեխնիկապես ապահովես և, վերջում, դեռ ժպտաս։ Իրականությունն այն է, որ ընդամենը 5 ամիս առաջ մեր դպրոցը վերջապես համալրվեց ինֆորմատիկայի լաբորանտի հաստիքով։ Եվ ես այդ կարճ ժամանակահատվածում իսկապես զգացի, թե որքան կարևոր, նույնիսկ անփոխարինելի է լաբորանտի դերը։ Տեխնիկական խնդիրները կարգավորվում էին արագ և հանգիստ, ես ավելի շատ ժամանակ ունեի աշակերտների հետ իրական ուսուցման վրա կենտրոնանալու։ Իսկ ամենակարևորը՝ զգացի, որ միայնակ չեմ այդ ամբողջ թվային լաբիրինթում։ Ցավոք, նոր որոշմամբ այս հաստիքը կրկին կրճատվում է։ Եվ ես անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչու։ Մի բան, որը սկսեց աշխատել, օգնեց, թեթևացրեց, հիմա նորից վերանում է։ Մի հաստիք, որի արժեքը պետք է նկատելի լիներ հենց առաջին ամիսներից։ Ես չեմ ասում՝ ամեն դպրոցում պարտադիր լինի լաբորանտ։ Բայց այնտեղ, որտեղ կան համակարգչային դասասենյակներ, թվային կրթական միջավայր, ինտերակտիվ սարքեր ու անընդհատ թարմացվող ծրագրային հարթակներ, այդ հաստիքը պարզապես անհրաժեշտություն է։ | Շնորհակալություն հարցի համար: Նախագծով առաջարկվում է լաբորանտի հաստիք միայն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների համար, ինչը քննարկվել է մարզպետարանների և քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: | |||
| 44 | Զեփյուռ Սարգսյան 24.07.2025 23:30:27 | Իմ առաջարկն է՝ վերանայել այս կրճատման որոշումը և հնարավորություն տալ այն դպրոցներին, որոնք իրականում ունեն այդ կարիքը, պահպանել կամ վերականգնել լաբորանտի հաստիքը։ Ես ինքս պատրաստ եմ նորին, փոփոխությանը, բարեփոխումներին։ Բայց երբ դրանք արվում են ուսուցչի հետ և ուսուցչի կողքին։ | Շնորհակալություն: Տես նախորդ մեկնաբանությունը: |