նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------------------------ 2025 թվականի N -----------------Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 16․1 կետերը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման (այսուհետև՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը․
1) որոշման N 2 հավելվածի 2-րդ կետի 6-րդ պարբերությունը լրացնել «ընդ որում, միջինժամկետ ծախսային ծրագրի և պետական բյուջեի պլանավորման ժամանակ տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը հաշվարկվում է միայն դասաժամերի նորմատիվային ծավալներով հաշվարկած և ներառյալ կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամերով հաշվարկված միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թվերի միջին թվաբանականով. պարտադիր կրթության առաջին մակարդակում (տարրական կրթություն)՝ 1,606, պարտադիր կրթության երկրորդ մակարդակում (հիմնական կրթություն)՝ 2,023, հանրակրթության երրորդ մակարդակում (միջնակարգ կրթություն)՝ 2,625,» բառերով,
2) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում «միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող հաստատություններում» բառերը փոխարինել «հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների)» բառերով,
3) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետում «գործող» բառից հետո լրացնել «կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի» բառերով,
4) որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 6-րդ կետում «1.54» թիվը փոխարինե «2.17» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից։
|
Հայաստանի Հանրապետության վարչապետ
|
Ն. Փաշինյան
|