Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 850-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի  ապրիլի 8-ի N 439-Ն որոշմամբ հաստատված հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի՝ ուսումնական պլանը ներառում է երեք բաղադրիչ՝ պետական բաղադրիչ,  դպրոցական բաղադրիչ, անհատական (ընտրովի) բաղադրիչ, որը հատկացվում է խմբակներին և նախագծերին՝ սովորողի ընտրությամբ։

Հաստատությունը սահմանում է տվյալ դասարանի առարկայացանկը, ուսումնական առարկաներին, ուսումնական նախագծերին ու խմբակներին հատկացված ժամաքանակները։

7-12-րդ դասարաններում յուրաքանչյուր սովորող տարեկան իրականացնում է առնվազն մեկ ուսումնական նախագիծ՝ իր ընտրած առարկայից կամ առարկաներից։

Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների համար սահմանվում են հետևյալ նորմատիվային ծավալները (դասաժամ)՝

1) տարրական դպրոց` 3320, որից պետական բաղադրիչ՝ 1764, դպրոցական բաղադրիչ՝ 1366, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 190.

2) հիմնական (միջին դպրոց)` 6220, որից պետական բաղադրիչ՝ 3060, դպրոցական բաղադրիչ՝ 2480, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 680.

3) միջնակարգ (ավագ դպրոց)` 4080, պետական բաղադրիչ՝ 1632, դպրոցական բաղադրիչ՝ 1836, անհատական (ընտրովի) բաղադրիչ՝ 612:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև այն, որ համաձայն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի, ուսումնական շաբաթների թիվը սահմանվում է 1-ին դասարանի համար` առնվազն 30, 2-4-րդ դասարանների համար` առնվազն 32, մյուս դասարանների համար` առնվազն 34 շաբաթ՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով նախատեսված տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը (ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն) կունենա հետևյալ տեսքը․

 

նորմատիվային ծավալները (դասաժամ)՝ ըստ բաղադրիչի

նորմատիվային ծավալները (դասաժամ)՝  ըստ դասարանի

Ուսումնական շաբաթների թիվը

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն՝ միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը

պետական

դպրոցական

անհատական (ընտրովի)

ընդամենը

տարրական դպրոց

1764

1366

190

3320

830

31.5

1.464

հիմնական (միջին դպրոց)

3060

2480

680

6220

1244

34

1.829

միջնակարգ (ավագ դպրոց)

1632

1836

612

4080

1360

34

2.000

 

Սակայն խնդիր է առաջանում կիսվող դասարանների մասով, մասնավորապես․

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 30-ի N 954-Ն որոշման 3-րդ կետով սահմանված է, որ «Հանրակրթական դպրոցի դասարանները կազմավորվում են դպրոցի մանկավարժական խորհրդի որոշման հիման վրա՝ դպրոցի տնօրենի հրամանով, կրթական 1-ին և 2-րդ աստիճաններում (տարրական և հիմնական)՝ յուրաքանչյուր ուսումնական տարվա համար, կրթական 3-րդ աստիճանում (միջնակարգ)՝ յուրաքանչյուր կիսամյակի համար: Ընդ որում, նույն որոշմամբ սահմանվում է նաև, որ նշված կետում ներկայացված նորմերով սահմանված սովորողների առավելագույն թվից պակաս թվով դասարան (ուսումնական խումբ) կարող է կազմավորվել խորացված ուսուցման կազմակերպման և այլ ուսումնական նպատակներով: Այս դրույթն առավելապես վերաբերում է կիսվող դասարաններին, երբ որոշ ուսումնական առարկաներ, դասավանդման արդյունավետությունն ապահովելու նպատակով ուսումնասիրվում են առանձին ուսումնական խմբերով:

Մասնավորապես՝ տարրական դպրոցում կամ կրթության առաջին աստիճանի 2-4-րդ դասարաններում մեկ դասարանում 20-ից ավելի սովորողներ լինելու դեպքում դասարանները կիսվում են օտար լեզու և թվային գրագիտություն և համակարգչային գիտություն առարկաների ուսումնասիրման ժամանակ: Այս առարկաների շաբաթական նվազագույն ժամաքանակը՝ 2-րդ դասարանում 4 ժամ է, 3-րդ և 4-րդ դասարաններում՝ 5 ժամ: Միաժամանակ, համաձայն հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգի՝  տարրական դպրոցում «օտար լեզուներ» բնագավառին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակը տոկոսային արտահայտմամբ պետք է կազմի ուսումնական բնագավառներին հատկացված տարեկան նորմատիվային ժամաքանակի 10-15% (միջինում տարեկան 125 ժամ կամ շաբաթական 4 ժամ), միջին դպրոցում՝ 12-20 % (միջինում տարեկան 249 ժամ կամ շաբաթական 7,3 ժամ), ավագ դպրոցում՝ 7-20 % (միջինում տարեկան 272 ժամ կամ շաբաթական 8 ժամ)։

Նույնը վերաբերում է նաև տեխնոլոգիա և հայոց լեզու առարկաներին, որոնց դեպքում այդ առարկաների շաբաթական նվազագույն ժամաքանակը լինում է՝ 5-րդ, 6-րդ և 7-րդ դասարաններում՝ 8 ժամ, 8-րդ և 9-րդ դասարաններում՝ 7 ժամ, այսինքն, այդ առարկաներից կիսվող դասարանների համար լրացուցիչ տարեկան ժամերը միջինում կկազմեն տարրական դպրոցում 36 ժամ, հիմնական մակարդակում՝ 14 ժամ:

Կրթության երրորդ՝ ավագ մակարդակում ուսումնառությունը կազմակերպվում է ուսումնական խմբերով: Այս դեպքում, կախված նպատակային առարկաների ընտրությունից, դասարանը տարբեր դասաժամերի ընթացքում տարբեր ուսումնական խմբեր է ձևավորում: Բոլոր սովորողները միասին ուսումնասիրում են պարտադիր այն առարկաները, որոնց համար նպատակային ծրագրեր չկան՝ շաբաթական 10 ժամ: Ըստ ընտրված նպատակային առարկաների եթե մեկ դասարանի շրջանակներում ձևավորվի երեք նպատակային խումբ, որոնցից յուրաքանչյուրն ընտրել է երկու կամ երեք նպատակային առարկա, նշված խմբերից յուրաքանչյուրը շաբաթական կունենա առանձին միջինում 11-13 ժամ ծանրաբեռնվածություն, որի արդյունքում դասարանի գումարային ծանրաբեռնվածությունը կհասնի 43-49 ժամի: Բացի այդ, կան մի խումբ առարկաներ, որոնց համար կան ինչպես նպատակային, այնպես էլ հիմնական ծրագրեր, և եթե աշակերտներն այս առարկաները չեն ուսումնասիրում նպատակային ծրագրով, պարտադիր է հիմնական ծրագրով դրանց ուսումնասիրումը: Մասնավորապես՝ Հայոց լեզու (նվազագույնը 2 ժամ), Հայաստանի պատմություն (նվազագույնը 3 ժամ), Օտար լեզու (նվազագույնը 2 ժամ), Մաթեմատիկա (նվազագույնը 3 ժամ), Բնագիտություն (նվազագույնը 2 ժամ): Հանրագումարային՝ մեկ դասարանի ծանրաբեռնվածությունը կտատանվի միջինում 55-61 ժամի սահմաններում (որպես հնարավոր միջին ծանրաբեռնվածություն դիտարկվում է 57 ժամը, որը նորմատիվային ծավալներից ավելի է շաբաթական 17 ժամով կամ տարեկան 578 ժամով):

Արդյունքում՝ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով նախատեսված տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը (ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն) կունենա հետևյալ տեսքը․

 

 

նորմատիվային ծավալները (դասաժամ)՝  ըստ դասարանի

Ուսումնական շաբաթների թիվը

կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամեր

ընդամենը ծավալները (դասաժամ)՝  ըստ դասարանի

ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն

օտար լեզու

տեխնոլոգիա և հայոց լեզու

նպատակային առարկա

տարրական դպրոց

830

31.5

125

36

0

991

1.748

հիմնական (միջին դպրոց)

1244

34

249

14

0

1507

2.216

միջնակարգ (ավագ դպրոց)

1360

34

272

0

578

2210

3.250

 

Սակայն, հաշվի առնելով այն, որ փոքր կոմպլեկտավորում ունեցող դասարանները օտար լեզու, ԹԳՀԳ, տեխնոլոգիա և հայոց լեզու առարկաների դասավանդման ժամանակ չեն կիսվում, ինչպես նաև նպատակային առարկաների ընտրությունը նույն տարիքային խմբում մեծ թվով սովորողների դեպքում համընկնում է դասարանի շաբաթական ծանրաբեռնվածության հետ՝ առաջարկվում է պետական բյուջեի և ՄԺԾԾ պլանավորման ժամանակ պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների՝ պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգով նախատեսված տարրական, միջին և ավագ դպրոցներում միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թիվը (ՏԴր-ն, ՄԴր-ն և ԱԴր-ն) հաշվարկել միայն դասաժամերի նորմատիվային ծավալներով հաշվարկած և  ներառյալ կիսվող դասարաններով պայմանավորված տարեկան ավելացվող ժամերով հաշվարկված միջին հաշվով մեկ դասարանին ընկնող ամսական ուսուցչական դրույքների թվերի միջին թվաբանականով, այն է․

 

տարրական դպրոց

1.606

հիմնական (միջին դպրոց)

2.023

միջնակարգ (ավագ դպրոց)

2.625

 

Չնայած, որ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման ուսումնական հաստատությունների ֆինանսավորման հաշվակը կատարվում է հիմք ընդունելով վերջիններիս փաստացի ուսումնական պլանը, սույն նախագծով նախատեսվող կարգավորումը հնարավորություն կտա միջնաժամկետ ծախսային ծրագրով և բյուջետային հայտի շրջանակում իրականացնել առավել ճշգրիտ և արդյունավետ պլանավորում:

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 7-ի N 79-Ն հրամանում, անկախ վարչատնտեսական կառավարման ձևից, սահմանված է եղել «Տնօրենի մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալի» կամ «Մասնագիտացված կրթական աջակցությունների գծով համակարգողի» հաստիքը՝ ՆԱԱ*2.17 գործակցով, ինչպես նաև «Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի» կամ «Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների համակարգողի» հաստիքը՝ ՆԱԱ*1.54 գործակցով: Այս կարգավորմամբ հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում, անկախ վարչատնտեսական կառավարման ձևից, գործել են երկու հաստիքները:

Մինչդեռ Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշմամբ արդեն իսկ սահմանվում է, որ վարչատնտեսական կառավարման առանձնացված համակարգի անցած դպրոցներում գործելու է միայն «կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգողի» հաստիքը, որի պաշտոնային պարտականությունները Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշմամբ սահմանում են նախկին «մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տնօրենի տեղակալի» և «սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի» հաստիքների գործառույթների համադրումը: Հետևաբար նպատակահարմար է այդ հաստիքի համար սահմանել  ՆԱԱ*2.17  գործակիցը: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ բոլոր ուսումնական հաստատություններում երկու հաստիքները պարտադիր գործել են, նշված փոփոխությունը ֆինանսական հետևանքներ չի առաջացնի:

Սույն նախագծով նախատեսվում է կարգավորել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետում առկա վրիպակը և նախատեսվում է դրույթը կիրառել ոչ միայն միջնակարգ և ավագ մակարդակների կրթություն իրականացնող, այլ հանրակրթական բոլոր ուսումնական հաստատություններում (բացառությամբ միայն տարրական մակարդակի կրթություն իրականացնող ուսումնական հաստատությունների):

Նույն կերպ նաև կոնկրետացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 26-ի N 850-Ն որոշման N 3 հավելվածի 2-րդ կետի 8-րդ ենթակետի ա. մասի 5-րդ կետը՝ լաբորանտի հաստիք սահմանելով ոչ թէ բոլոր կահավորված և գործող լաբորատորիայի դեպքում, այլ միայն կենսաբանության, քիմիայի և ֆիզիկայի լաբորատորիաների դեպքում:

  • Քննարկվել է

    10.07.2025 - 25.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13585

Տպել

Առաջարկներ`

Alla Hakobyan

25.07.2025

Բարև Ձեզ,ես կարդացի Ձեր պատասխանը: Նույնիսկ մինչև 2022թ-ի դեկտեմբերի 7-ի 79-ն որոշումը մեր դպրոցն ուներ 1 հաստիք ՄԿԱ և 1 հաստիք ՍԴԱԿ,այսինքն 2 հաստիք ,բայց տարբեր աշխատավարձերով: 850 ն որոշմամբ,պարտականությունների համադրմամբ մնում է 1,5 հաստիք ԿԱԴԱՀ: Խնդիրը ոչ թե ֆինանսական է,այլ այս երկու հաստիքների համադրմամբ ամբողջ ծավալով աշխատանքը արդյունավետ կատարելն է ::Հատկապես մեծ դպրոցներում ԿԱԴԱՀ հաստիքի չափը խնդրում եմ վերանայել: Շնորհակալություն : Շնորհակալու

Զեփյուռ Սարգսյան

24.07.2025

Որպես ինֆորմատիկայի ուսուցչուհի՝ տարիներ շարունակ ուսուցանել եմ ոչ միայն աշակերտներին, նաև՝ համակարգիչներին։ Անգամ կատակով եմ ասում՝ ամեն օր մի նոր անակնկալ է՝ այս մեկը չի միանում, մյուսի մկնիկն է «կորել», այն մեկի ձայնն է անհետացել։ Այդ ամենի հետ միասին պիտի դաս պլանես, անցկացնես, տեխնիկապես ապահովես և, վերջում, դեռ ժպտաս։ Իրականությունն այն է, որ ընդամենը 5 ամիս առաջ մեր դպրոցը վերջապես համալրվեց ինֆորմատիկայի լաբորանտի հաստիքով։ Եվ ես այդ կարճ ժամանակահատվածում իսկապես զգացի, թե որքան կարևոր, նույնիսկ անփոխարինելի է լաբորանտի դերը։ Տեխնիկական խնդիրները կարգավորվում էին արագ և հանգիստ, ես ավելի շատ ժամանակ ունեի աշակերտների հետ իրական ուսուցման վրա կենտրոնանալու։ Իսկ ամենակարևորը՝ զգացի, որ միայնակ չեմ այդ ամբողջ թվային լաբիրինթում։ Ցավոք, նոր որոշմամբ այս հաստիքը կրկին կրճատվում է։ Եվ ես անկեղծորեն չեմ հասկանում՝ ինչու։ Մի բան, որը սկսեց աշխատել, օգնեց, թեթևացրեց, հիմա նորից վերանում է։ Մի հաստիք, որի արժեքը պետք է նկատելի լիներ հենց առաջին ամիսներից։ Ես չեմ ասում՝ ամեն դպրոցում պարտադիր լինի լաբորանտ։ Բայց այնտեղ, որտեղ կան համակարգչային դասասենյակներ, թվային կրթական միջավայր, ինտերակտիվ սարքեր ու անընդհատ թարմացվող ծրագրային հարթակներ, այդ հաստիքը պարզապես անհրաժեշտություն է։

Զեփյուռ Սարգսյան

24.07.2025

Իմ առաջարկն է՝ վերանայել այս կրճատման որոշումը և հնարավորություն տալ այն դպրոցներին, որոնք իրականում ունեն այդ կարիքը, պահպանել կամ վերականգնել լաբորանտի հաստիքը։ Ես ինքս պատրաստ եմ նորին, փոփոխությանը, բարեփոխումներին։ Բայց երբ դրանք արվում են ուսուցչի հետ և ուսուցչի կողքին։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: