«Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի N 2037-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը,
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
--- ---------- 2025 թվական N ---- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 2037-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 19-ի «Պետական սեփականություն հանդիսացող գույքի նվիրատվության և նվիրաբերության ու պետական, բյուջետային հիմնարկների տնօրինության տակ գտնվող հանրակացարանային բնակելի տարածքների նվիրատվության և հանրակացարանային բնակարանային ֆոնդի սեփականաշնորհման կարգերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին նվեր ընդունելու լիազորություններ վերապահելու մասին» N 2037-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները.
1) Որոշման վերնագրում, ինչպես նաև Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետում՝ «բնակելի տարածքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների» բառերը․
2) Որոշման 2-րդ կետի 6-րդ ենթակետի «վերջակետ» կետադրական նշանը փոխարինել «միջակետ» կետադրական նշանով․
3) Որոշման 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ ենթակետով՝
«7) պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների նվիրատվության միջոցով բարելավել բնակության վայրի խնդիր ունեցող անձանց կենսապայմանները:»։
2․ Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N 3 հավելվածի վերնագրում, ինչպես նաև N 3 հավելվածի 1-ին կետում «բնակելի տարածքների» բառից հետո լրացնել «, ինչպես նաև պետական սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների» բառերը․
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
Երևան
-
Քննարկվել է
10.07.2025 - 31.07.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1272
Տպել