Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
51 Նաիրա Ասլանյան 06.03.2025 11:39:45 Ինչ խոսք, կամավոր ատեստավորման դրական հետևանքներն ակնառու են բոլորիս համար, սակայն այն պարբերաբար անցնելը գոնե ամենաբարձր՝ 90 և ավելի տոկոս հավաքած ուսուցիչների համար, իմ կարծիքով ճիշտ չէ։ Այս մասով օրենքը շտկման կարիք ունի։ Ավելին, կամավոր ատեստավորման կազմակերպման և անցկացման ձևաչափում պետք է փոփոխություններ կատարել, այն է՝ 2024թ. նոր սկզբունքով պատասխանները լրացնելու կարգը բազում տեխնիկական խնդիրների տեղիք տվեց, որոնք տեղում չէին կարգավորվում։ Կարծում եմ, քննական սենյակներում բացի կազմակերպիչներից պետք է լինի նաև տեխնիկական աջակցման անձնակազմ մասնակիցներին պատշաճ օգնություն ցույց տալու համար։ Չէ՞ որ այս բոլոր բարեփոխումները կատարվում են հանուն ուսուցչի, աշակերտի և որակյալ կրթության։ Ատեստավորման պարբերականության անհրաժեշտությունը պայմանավորված է գործող ուսուցչի մասնագիտական գիտելիքները և կարողություններն անհրաժեշտ մակարդակի վրա պահելու առումով:
52 Կարինե Մադաթյան 06.03.2025 19:27:34 Առաջարկում եմ կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին տալ երեք անգամ հնարավորություն այն հաղթահարելու համար։ Այսինքն յուրաքանչյուր տարին մեկ անգամ 15% աճի փոխարեն։ Եթե ուսուցիչը 2 անգամ կամավոր ատեստավորումը չի հաղթահարել, նա ազատվում է աշխատանքից: Դա անարդար չէ, քանի որ նվազագույն գիտելիքների առկայությունը պարտադիր է գործող ուսուցչի հանար:
53 Կարինե Մադաթյան 12.03.2025 10:12:32 Կամավոր ատեստացիան գովելի գործընթաց է ,բայց կարելի է սահմանել այնպիսի շեմ երբ ուսուցչիը կամավոր ատեստացիայն հավաքում է համապատասխան միավորներ ինքնաշխատ եղանակով շնորհվի տարակարգ համապատասխան աստիճանը։ Կամավոր ատեստացիայի գործող տարբերակն արդեն կիրառվում է և շարունակաբար լավարկվում:
54 Մերի Հովսեփյան 06.03.2025 19:47:25 Կամավոր ատեստավորումը խթան է ուսուցիչների համար, որպեսզի զարգացնեն և հարստացնեն մասնագիտական և առարկայական գիտելիքները։ Սա շատ կարևոր բարեփոխում է և միտված է ապագա սերունդներին հավուր պատշաճի կրթելուն։ Ինչ վերաբերում է վարձատրությանը, առաջարկում եմ ուսուցչի մասնագիտությունը ավելի գրավիչ դարձնելու համար կամավոր ատեստավորման 5 տարի շրջափուլից հետո ատեստավորումը հաղթահարելու դեպքում տվյալ ուսուցչի դրույքաչափը կրկնապատկել։ Ֆինանսական հնարավորություններից է կախված:
55 Կիմա Գրիգորյան 06.03.2025 23:19:16 Ողջունելի է նոր ՀՊՉ-ի հետ կապված փոփոխություններն ու 21-րդ դարի հմտությունների զարգացումը՝ կարողունակահեն կրթությամբ: Ողջունելի է նաև ԹԳՀԳ առարկայի ներդրումը 2-րդ դասարանում: Թեմաները հետաքրքիր են և ուսանելի: Առաջարկում եմ թեթևացնել այդ դասարանի ԹԳՀԳ-ի ծրագիրը և դասագիրքը, քանի որ թեմաները շատ են և ծանրաբեռնվածություն է առաջանում: Հատկապես բարդություն է ստեղծվում էլ. փոստի հետ կապված թեման անցնելիս, քանի որ տվյալ տարիքի երեխաների համար ծնողն իր էլ. փոստով պիտի բացի երեխայի էլ. փոստը: Իսկ մեր հասարակությունում կան ծնողներ, ովքեր այդ ամենին չեն տիրապետում: Վերաբերելի չէ:
56 Արևիկ Ոսկանյան 07.03.2025 20:34:44 Առաջարկում եմ Կամավոր ատեստավորման կարգում կատարել հավելում ատեստավորմանը գրանցված և չներկայացած անձանց վերաբերյալ, քանի որ այդ կետի բացակայությունը տարակարծությունների տեղիք է տալիս։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ատեստավորումը կամավոր է` առաջարկում եմ կարգում ամրագրել, որ ատեստավորմանը գրանցվելն ու չներկայանալը ոչ մի ազդեցություն չի ունենա ուսուցչի հետագա մանկավարժական գործունեության վրա։ Ներկա կարգում նման դեպքերը որևէ հետևանքի չեն բերում: Քննարկելի է:
57 Նաիրա Օհանյան 07.03.2025 23:15:35 Ողջունելի են կրթության բնագավառում կատարվող պարբերաբար բարեփոխումները, որոնք միտված են կրթության որակի բարելավմանը։ Նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները։ 1․ Կամավոր ատեստավորմանը մասնակցած 55 և բարձր տարիք ունեցող ուսուցիչների անցողիկ շեմը համարել 50-59 տոկոս։ 2․Ապահովել մասնագիտական աճի նոր հնարավորություններ (օրինակ՝ մասնակցություն կրթական նոր ծրագրերին, միջազգային կոնֆերանսներին, նոր մեթոդների կիրառման փորձերին)։ Շնորհակալություն։ Ընդունելի չէ, քանի որ տարիքից կախված անհավասար պայմաններ կստեղծվեն ատեստավորման մասնակիցների համար: Բացի այդ գործող ուսուցիչն առնվազն 60%-ի շեմը պետք է հաղթահարի:
58 Սուսաննա Մխիթարյան 09.03.2025 11:22:05 Շնորհակալություն նախագծի փոփոխության հեղինակներին։ Իրապես, փոփոխությունները բխում են մանկավարժների շահերից։ Կարգի 72-րդ կետի շարադրանքի հետ կապված կա որոշակի հստակեցման կարիք։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուումնական պլանի անհատական բաղադրիչի ժամերից տրամադրվում են մի շարք խմբակներին և նախագծերին։ Տարընթերցումից խուսափելու համար առաջարկում եմ վերանայել 72-րդ կետը։ Շարադրելիս <<պարտադիր>> բառը փոխարինել <<բոլոր>> բառով։ <<Պարտադիր խմբակ>>-ը շատերը համարում են միայն <<Առողջ ապրելակերպ>> և <<Մասնագիտական կողմնորոշում>> խմբակները։ Կարծում եմ, կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչը դասավանդելով ,օրինակ, 3-րդ դասարանի մեկ այլ խմբակում, որն ամրագրված է emis-ում, պետք է վճարվի սույն կարգով։ Ոչ պարտադիր խմբակների և երկարօրյա ուսուցման տարիֆիկացումը դժվարություններ կառաջացնի ուսումնական պլանի կարգավորման առումով՝ խնդիրներ ստեղծելով ուսումնառության գործընթացում:
59 Սուսաննա Մխիթարյան 12.03.2025 17:51:09 Շնորհակալություն նախորդ հարցիս արագ արձագանքման համար։ Ոչ պարտադիր խմբակների և երկարօրյա ուսուցման տարիֆիկացումը անշուշտ դժվարություններ կառաջացնի ուսումնական պլանի կարգավորման առումով։ Այնուամենայնիվ, կխնդրեի դիտարկել նախորդ առաջարկս։ Արդար չէ կամավոր ատեստավորում անցած ուսուցչի դասավանդած ժամը վճարվի այլ կերպ, քանի որ կամավոր ատեստավորման գործընթացում ուսուցչի ցուցաբերած համապատասխան արդյունքի հիմքով վերջինիս դրույքաչափը փոխվում է՝ սահմանվելով 200.000 դրամ՝ մեկ դրույք զբաղվածության համար, որի նկատմամբ կիրառվում է համապատասխան չափով հավելավճարը՝ դասավանդվող մանկավարժական (ներառյալ՝ ուսուցչի կողմից դասավանդվող բոլոր խմբակները և նախագծերը) ժամերին համապատասխան: Շնորհակալություն Դա անարդար կլիներ, եթե պարտադիր և ոչ պարտադիր խմբակները կամ երկարօրյա ուսուցումը նույն կարգավիճակն ունենային։ Մյուս կողմից կա որոշակի տրամաբանություն նաև Ձեր կողմից բերված փաստարկներում։ Հարցը քննարկելի է։
60 Տիգրան Հովսեփյան 09.03.2025 16:01:57 Որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծից կրկին դուրս է մնում փոխարինող ուսուցիչների կամավոր ատեստավորմանը մասնակցելու կարգի ճշգրտումը: Այս տարի եղել են դեպքեր, երբ փոխարինող ուսուցիչը, ով նաև համատեղում է այլ դպրոցում որպես հիմնական աշխատող ուսուցչի օգնական, emis.am-ի իր էջով հայտ է ներկայացրել և որպես աշխատող ուսուցիչ մասնակցել ատեստավորմանը ու 0-59 տոկոս արդյունք ցուցաբերել: Հիմա տնօրենը իր էջով չի կարողանում կարիքի գնահատում իրականացնել, քանի որ իր դպրոցում ուսուցիչը փոխարինող է, իսկ համատեղությամբ աշխատող դպրոցի տնօրենը չի կարողանում գնահատել, քանի որ այդ դպրոցում նա ուսուցչի օգնական է: Սա տեխնիկական խնդիր լինելուց բացի նաև ֆինանսական խնդիրներ է առաջացնում, քանի որ ուսուցիչը փոխարինող է և հիմնական ուսւոցչի ֆիզարձակուրդից վերադառնալուց հետո կհամարվի չաշխատող: Այս դեպքում հարց է առաջանում փոխարինող դպրոցից ուղարկե՞ն պարտադիր ատեստավորման ու ֆինանասներ հտկացնե՞ն դրա համար, թե կարգը խախտեն ու չուղարկեն, քանի որ ֆիզարձակուրդում գտնվող ուսուցիչը կարող է վերադառնալ կամ չվերադառնալ աշխատանքի: Վերադառնալու դեպքում կստացվի այնպես, որ դպրոցը իզուր ֆինանս վատնեց այդ ուսուցչին պարտադիր ատեստավորման ուղարկելով, իսկ չուղարկելու դեպքում՝ կարգի խախտում կլինի: Առաջարկում եմ վերը նշածներս ի գիտություն ընդունել և կարգը հստակեցնել, ինչպես նաև փոխարինող ուսուցիչների կողմից ատեստավորմանը մասնակցելու դիմումի ձևը փոխել, իր անձնական էջից լրացնելու փոխարեն այլ կարգ սահմանել և կարգավորել emis.am-ը: Փոխարինող ուսուցիչը կարող է մասնակցել կամավոր ատեստավորման: Նվազագույն շեմը չհաղթահարելու դեպքում կարող է ուղարկվել պարտադիր վերապատրաստման և 2-րդ անգամ ատեստավորվել: Ձեր բարձրացված հարցը քննարկելի է:
61 Նաիրա Հակոբյան 09.03.2025 19:44:16 Կամավոր ատեստավորման ներդրումը շատ ուսուցիչների համար մասնագիտական կարողությունները զարգացնելու խթան է դարձել, որը գովելի է։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորման հարցաշարերում ներառել նաև մանկավարժական հմտություններն ու կարողությունները ստուգող հարցեր, որոնք կբացահայտեն ուսուցչին տարբեր կողմերով և լիարժեք պատկերացում կտան նրա մասին։ Կամավոր ատեստավորման արդյունքում ստուգվում է ուսուցչի առարկայական գիտելիքների մակարդակը: Մանկավարժական հմտությունների և կարողությունների գնահատումը տեղի է ունենում տարակարգի շնորհման գործընթացի ընթացքում:
62 Նաիրա Հակոբյան 09.03.2025 19:44:16 Առաջարկում եմ երկարացնել թեստերի լուծման ժամանակը՝ երեք ժամից դարձնելով չորս ժամ, քանի որ շատ ուսուցիչներ չեն մասնակցում ատեստավորմանը՝ վախենալով ժամանակի մեջ չտեղավորվելուց։<<Հայոց լեզու>> առարկայի հարցերը բավականին ծավալուն են։ Առաջարկում եմ կրճատել ենթահարցերի քանակը, բացառել անհիմն խճճված, նաև հիշողության վրա հիմնված հարցերը, որոնք, իմ կարծիքով, չեն բացահայտում ուսուցիչների իրական գիտելիքները։ Թեստերի բովանդակության վերաբերյալ հարցերը մասնագիտական հանձնաժողովների իրավասության տիրույթում են:
63 Լիլիթ Առուստամյան 10.03.2025 16:57:37 Առաջակում եմ կամավոր ատեստավորման թեստերի կազմման ժամանակ օգտագործված գրականության տվյալների մեջ հստակություն մտցնել,այսինքն նոր,թե հին չափորոշչով դասարանների դասագրքերում առկա տվյալները պետք է հիմք ընդունվեն,օրինակ`<<աշխարհագրություն>>առարկայի յոթերորդ դասարանի նոր չափորոշչով դասագրքի և տասնմեկ,տասներկուերորդ դասարանների հին չափորոշչով դասարանների դասագրքերի տվյալների մեջ կան անհամապատասխանություններ։ Շնորհակալություն: Թեստերի բովանդակության վերաբերյալ հարցերը մասնագիտական հանձնաժողովների իրավասության տիրույթում են:
64 Սամվել Եսայան 10.03.2025 17:25:19 72-րդ կետում ավելացնել «Նախնական զինվորական պատրաստություն» առարկան դասավանդող ուսուցչին հավելավճարը տրամադրվում է դրույքաչափին համապատասխան Ընդունելի չէ, քանի որ ուսուցիչը հավելավճար է ստանում մանկավարժական աշխատավարձի (դասավանդվող ժամերի, այդ թվում՝ պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման) նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել:
65 Գայանե Ղարիբյան 11.03.2025 01:02:44 Ողջունելի են ուսուցչի կարևորմանը և արժևորմանը, հեղինակությանը և դերի բարձրացմանը, մասնագիտական զարգացմանը միտված գործընթացները։ 9-րդ, 11-րդ, 12-րդ դասարաններում դասավանդում ենք «Ինֆորմատիկա» առարկան, 4-րդ դասարանում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկան նույնպես ներդրված չէ, 7-րդ, 8-րդ դասարաններում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայի ուսուցումը կազմակերպվում է ԿԶՆԱԿ հինադրամի կողմից տրմադրվող էլեկտրոնային նյութերով։ Առարական դասավանդող ուսուցիչների համար դեռ հստակ չեն թեմաների բովանդակության առավելագույն ծավալը, պարտադիր նվազագույնը՝ ուստի առաջարկում եմ՝ 1․ «Ինֆորմատիկա» առարկայի փոխարինումը «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայով կատարել 2-12-րդ բոլոր դասարաններում ներդնելուց հետո․ 2․ 2025 թվականի նոյեմբերի 1-ից ԿԿՏ համակարգում ներդրվող էլեկտրոնային հարթակում ներառել հարցաշարերի բաժին, գնահատման չափանիշներ, ինքնագնահատման գործիքներ՝ օրինակ էլեկտրոնային թեստ՝ ամբողջական։ Առաջարկությունները հանարավորություն կտան ուսուցչին մշակել մասնագիտական զարգացումն ապահովող անհատական պլան, համաատասխանել ուսուցչին ներկայացվող գնահատման չափանիշներին, ձեռք բերել էլեկտրոնային թեստ գրելու յուրովի գործելակերպ, պատշաճ կերպով ներկայանալ կամավոր ատեստավորմանը։ Շնորհակալություն դիտարկումների համար: 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: Մյուս առաջարկները քննարկելի են:
66 Գոհարիկ Խաչատրյան 11.03.2025 08:02:22 Կարծում եմ, որ առաջ քաշվածը համապատասխանում է ստեղծված մարտահրավերներին և կարող է օգնել համակողմանի և մասնագիտացված գործունեություն ծավալելու համար: Շնորհակալություն:
67 Կարինե Ղամբարյան 11.03.2025 09:36:45 Առաջարկում եմ՝ նախագիծը լրացնել հետևյալ դրույթներով, 1 ․ Կարգի 33․2․ կետը՝ «Էլեկտրոնային թեստավորման հարցաշարը ներբեռնվում է թեստավորման համար ստեղծված էլեկտրոնային համակարգի միասնական բազայում» դրույթը լրացնել հետևյալ նախադասությամբ․ «Թեստավորվողի պահանջով նրան տրամադրվում է նաև իր թեստի թղթային տարբերակը»։ Հիմնավորում․ Էլեկտրոնային տարբերակի վրա աշխատել, նշումներ, լուծումներ կատարել չի ստացվում, և հաճախ ատեստավորվողը մեծ քանակությամբ արտագրություններ է կատարում թղթի վրա, որպեսզի կարողանա աշխատել, ինչը աշխատաժամանակի անհարկի կորուստ է։ 2․Կարգի 63-րդ կետում «անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում» արտահայտության մեջ 24-ը փոխարինել 48-ով։ Հիմնավորում․ Հաճախ ատեստավորումը կատարվում է օրվա երկրորդ կեսին կամ երեկոյան, և եթե հաջորդ օրն էլ աշխատանքային է, ապա աշխատող ուսուցիչը չի կարողանում բողոքարկման համար մտքերը հիմնավորել կամ թույլ է հիմնավորում՝ ժամանակի սղության պատճառով։ 3․ Կարգի 76-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ․ 76. Ատեստավորման արդյունքում` 1) 90-100 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 80 տոկոսի չափով. 2) 80-89 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 65 տոկոսի չափով. 3) 70-79 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 50 տոկոսի չափով. 4) 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, հավելավճար տրվում է մանկավարժական աշխատավարձի 35 տոկոսի չափով. 5) 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները համարվում են ատեստավորված, դրույքաչափը փոխվում է սույն կարգի 70-րդ կետի համաձայն` առանց հավելավճարի տրամադրման. 6) 0-49 տոկոս արդյունքի դեպքում ուսուցիչը ենթակա է վերաատեստավորման՝ հաջորդ ատեստավորման ժամանակ: Ապա Կարգում ավելացնել 76․1․ կետ՝ հետևյալ խմբագրությամբ․ «Մինչև սույն որոշումն ընդունելու պահը նախկինում ատեստավորված ուսուցիչների աշխատավարձերում կատարել սույն կարգի 76-րդ կետին համապատասխան փոփոխություններ»։ Հիմնավորում․ Հարկ է ուսուցչի աշխատավարձի մեկնարկային չափը համեմատել պետական այլ աշխատողների, օրինակ՝ ոստիկանների աշխատավարձի հետ։ Համեմատության համար՝ խնդրեմ․ «Մեր այն հարցին, թե ինչքա՞ն գումար են ստանում պարեկները ըստ կոչումների, Ոստիկանությունից պատասխանել են. «Ավագ պարեկ,ոստիկանության մայոր կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 511283 դրամ, Պարեկ՝ - Ոստիկանության կապիտան կոչումով, 10-15 տարվա ստաժով՝ 495692 դրամ, - Ոստիկանության ավագ լեյտենանտ կոչումով, 5-10 տարվա ստաժով՝ 449778 դրամ, - Ոստիկանության լեյտենանտ կոչումով, 2-5 տարվա ստաժով՝ 415047 դրամ»։ Աղբյուր՝ https://news.am/arm/news/750125.html Այսինքն՝ 2-5 տարի աշխատանքային ստաժով լեյտենանտը ստանում է մեկնարկային 415 հազ․ դրամ, իսկ 15-20 տարի ստաժ ունեցող ուսուցիչը տարբեր եղանակներով, տարբեր ատեստավորումների մասնակցելով, տարակարգեր ձեռք բերելով պետք է ճգնի, որ փորձի հասնել այդպիսի սահմանագծի։ Թեստավորման էլեկտրոնային տարբերակն ունի շատ առավելություններ, իսկ ի հայտ եկած թերությունների վերացման համար իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ: Էլեկտրոնային թեստավորման դեպքում՝ արդյունքի մասին ամփոփաթերթը ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքները հրապարակելուց հետո ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել ԳԹԿ-ին, այսինքն 24 ժամը բավարար է և քանի որ դիմումը էլեկտրոնային եղանակով է, ապա ոչ աշխատանքային օրվա փաստը խոչընդոտ հանդիսանալ չի կարող: Մնացած առաջարկները կախված են ֆինանսական հնարավորություններից:
68 Գոհար Պետրոսյան 11.03.2025 20:59:38 Նախագծում առաջարկվում է, որ ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները պարտադիր վերապատրաստում անցնեն և մասնակցեն հաջորդ կամավոր ատեստավորմանը։ Ցանկալի կլինի,որ ուսուցիչների ատեստավորման արդյունքների հիման վրա մշակել անհատական վերապատրաստման ծրագրեր, որոնք կօգնեն նրանց լրացնել մասնագիտական բացերը։Ատեստավորման ձախողումը կարող է բացասաբար ազդել ուսուցիչների մոտիվացիայի վրա, ուստի առաջարկվում է կազմակերպել հոգեբանական աջակցություն և մոտիվացիոն դասընթացներ՝ նրանց ինքնավստահությունը բարձրացնելու համար։ Վերապատրաստումից հետո ուսուցիչները պետք է անցնեն գնահատում, որը կարտացոլի նրանց առաջընթացը և պատրաստվածությունը կրկին ատեստավորման մասնակցելու համար։ Այս փոփոխությունները կապահովեն, որ ուսուցիչները ոչ միայն պատրաստվեն ատեստավորմանը, այլև իրականում բարելավեն իրենց մասնագիտական գիտելիքները և դասավանդման մեթոդները՝ դրանով իսկ բարձրացնելով կրթության որակը։ Վերապատրաստման գործընթացի լավարկման և մյուս հարցերը քննարկելի են: Իսկ կամավոր ատեստավորման ժամանակ ուսուցչի ինքնավստահության բարձրացման լավագույն եղանակը մասնագիտական գիտելիքների խորացման տիրույթում է
69 Արմինե Աղաջանյան 12.03.2025 00:41:29 Կամավոր ատեստավորման գործընթացը ողջունելի է։Առաջարկում ենք հաշվի առնել հետևյալ դիտարկումները․ 1․Կամավոր ատեստավորման և տարակարգի արդյունքները լինեն ոչ թե 5 տարի ժամկետով,այլ անժամկետ։Ինչո՞ւ պետք է ուսուցիչների ունեցած առաջընթացը համարվի ժամանակավոր։ 2․Թեստերը բոլոր առարկաների համար կազմվեն նույն բարդության աստիճանի,հարցերի քանակը լինի հավասար, ինչը կապահովի հավասար պայմաններ բոլոր ուսուցիչների համար։ 3․Ավելացնել թեստին հատկացվող ժամաքանակը՝հաշվի առնելով այն հանգամանքը,որ կան ուսուցիչներ,ովքեր ունեն տեսողական խնդիրներ և աշխատում են համեմատաբար դանդաղ։ 4․Թեստերում,մասնավորապես "Հայոց լեզու" առարկայից կան ծավալուն հարցեր, որոնք նպատակահարմար է ունենալ ձեռքի տակ թղթային տարբերակով,որպեսզի ուսուցիչը կատարի իրեն անհրաժեշտ նշումները,հետո պատասխանները լրացնի էլեկտրոնային։Գոնե այդ հարցերը կարելի է թղթային տարբերակով տրամադրել ուսուցչին։ 5․Կամավոր ատեստավորման առաջին տարում 70-79 տոկոս հավաքած ուսուցիչները չունեցան դրույքաչափի բարձրացում,իսկ հաջորդ տարվանից սկսած՝ կարգը փոխվեց, և 70-79 տոկոս հավաքելու դեպքում տրվեց հավելավճար։Սա անարդար էր առաջին տարում այդ արդյունքը ցուցաբերած ուսուցիչների հանդեպ։Առաջարկում ենք օրենքին տալ հետադարձ ուժ և առաջին տարվա այդ արդյունքին ևս տալ այս պահին գործող հավելավճարի սահմանաչափը,որպեսզի հավասարությունը պահպանվի։ 6․Թեստերում չընգրկել վիճահարույց հարցեր,որովհետև որքան էլ ուղեցույցներում տրամադրվում է համապատասխան գրականություն,միևնույն է,ուսուցիչները մասնագետ են և կարող են համակարծիք չլինել և այդ հարցերի վերաբերյալ ունենալ սեփական տեսակետ և դիրքորոշում։ Կամավոր ատեստավորման և տարակարգի արդյունքների վավերականությունը չի կարող լինել անժամկետ, քանի որ ուսուցչի մասնագիտական գիտելիքները ժամանակի ընթացքում հնարավոր է նվազում արձանագրեն: Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու համար: Թեստերի համահավասար բարդության և նմանատիպ հարցերը առարկայական հանձնաժողովների իրավասիրության տիրույթում են: Մյուս հարցերը սույն կարգին վերաբերելի չեն:
70 Արմինե Աղաջանյան 12.03.2025 01:00:22 Առաջարկում ենք <<Հայոց լեզու>> առարկայի թեստերում հնարավորինս քչացնել բառարաններից պեղված բառերը։Ընդունում ենք,որ ուսուցիչը պետք է հարուստ բառապաշար ունենա, բայց դրանով ուսուցչի գիտելիք չի կարող ստուգվել,իր աշխատանքի ընթացքում անհրաժեշտության դեպքում ուսուցիչը օգտվում է բառարանից,և կարիք չկա,որ թեստը կազմողի նախընտրած բառն անպայման անգիր անի։ Թեստերի բովանդակությանն առնչվող հարցերն առարկայական հանձնաժողովների իրավասիրության տիրույթում են:
71 Արմինե Աղաջանյան 12.03.2025 01:07:26 Առաջարկում ենք կամավոր ատեստավորումն անցած ուսուցիչներին տալ համապատասխան կրեդիտ,ինչպես հերթական պարտադիր ատեստավորման դեպքում է տրվում։ Կամավոր ատեստավորման արդյունքում մասնակիցը ստանում է միավոր և դրանից կախված հնարավոր հավելավճար, իսկ կրեդիտի տրամաբանությունն այլ է:
72 Արմինե Աղաջանյան 12.03.2025 16:02:02 Բարև ձեզ։Կամավոր ատեստավորումը ողջունելի գործընթաց է,սակայն այն կարելի է ասել անարդար եղավ առաջին տարում 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների համար,որովհետև դա համարվեց ատեստավորումը անցած,բայց առանց դրույքաչափի փոփոխության,իսկ հաջորդ տարվանից կարգը փոխվեց և 60-69 տոկոս հավաքելու դեպքում եղավ դրույքաչափի բարձրացում։առաջարկում ենք օրենքին տալ հետադարձ ուժ և առաջին տարում 60-69 տոկոս հավաքած ուսուցիչների նկատմամբ ևս կիրառել դրույքաչափի բարձրացումը,որպեսզի գործի հավասարության սկզբունք։ Բարև Ձեզ։ Առաջարկը քննարկելի է:
73 Աննա Բաբայան 12.03.2025 12:37:57 Առաջարկում եմ նախագծում ներառել հետևյալ փոփոխությունները ՝ 1. կամավոր ատեստավորմանը դիմող մանկավարժների համար , յուրաքանչյուր բնագավառից ստեղծվի հարցերի բազա, որն ուսուիչներին կուղղորդի ավելի արդյունավետ պատրաստվել ատեստավորմանը 2. ատեստավորված համարվի 50 և ավելի տոկոս հաղթահարած մանկավարժը և օգտվի դրույքաչափի փոփոխությունից 3.ատեստավորման արդյունքների հետ չհամաձայնվելու դեպքում , բողոքարկմանը տրվող ժամանակահատվածը դարձնել 48 ժամ ՝ հնարավորություն տալով մանկավարժներին սառը մտքով գործել 1. Կամավոր ատեստավորման մասնակիցները պետք է առաջնորդվեն առարկայական չափորոշիչներով և ծրագրերով: 2. 50%-ը ցածր շեմ է գործող կամ ապագա ուսուցչի համար: 3.Թեստավորումն էլեկտրոնային տարբերակով ունի շատ առավելություններ, իսկ ի հայտ եկած թերությունների վերացման համար իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ: Էլեկտրոնային թեստավորման դեպքում՝ արդյունքի մասին ամփոփաթերթն ստանալուց հետո, իսկ թղթային եղանակով ատեստավորման դեպքում՝ ԳԹԿ-ի կայքէջում արդյունքները հրապարակելուց հետո ատեստավորման արդյունքի հետ անհամաձայնության դեպքում մասնակիցը 24 ժամվա ընթացքում կարող է ատեստավորման արդյունքների բողոքարկման դիմումն էլեկտրոնային եղանակով ուղարկել ԳԹԿ-ին:
74 Կարինե Քոչոյան 12.03.2025 22:06:31 Կամավոր առեստավորումը գնահատում եմ լավ հնարավորություն ուսուցիչների համար՝մասնագիտական որոկավորումն ու վարձատրությունը բարձրացնելու համար։Էլեկտրոնային տարբերակով ատեստավորումը անհամեմատ արդյունավետ եմ գնահատում։Առաջարկում եմ ՝1․ստեղծել առաջադրանքների բազա յուրաքանչյուր առարկայից։Քանի որ նոր չափորոշիչների ներմուծմանը զուգահեռ դպրոց մուտք են գործում նոր դասագրքեր, հին դասագրքերը ամբողջ ծավալով կիրառելի են միայն կրկնուսույցների մոտ՝ստեղծելով անհավասար պայմաններ։ Կամավոր ատեստավորման մասնակիցները պետք է առաջնորդվեն առարկայական չափորոշիչներով և ծրագրերով։ Թեստերի բովանդակությանն առնչվող հարցերը առարկայական հանձնաժողովների իրավասիրության տիրույթում են: Առաջադրանքների բազայի ստեղծումը յուրաքանչյուր առարկայի համար ընդունելի գաղափար է։
75 Կարինե Քոչոյան 12.03.2025 22:06:31 2․Առաջարկում եմ ատեստացիան անցկացնել աշնանային արձակուրդների օրերին՝հնարավորություն տալով ուսուցիչներին խուսափել ծանրաբեռնվածությունից։ Քննարկելի է։
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: