Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 26 | Marianna Tovmasyan 01.03.2025 20:14:36 | Բարև ձեզ Նախագծի հետ կապված ձեր դիտարկմանն եմ ներկայացնում իմ առաջարկները: Առաջարկ 1: Առաջարկում եմ կամավոր ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ համակարգում տեղադրել թեստի ամբողջական նմուշ, որպեսզի ուսուցիչները կարողանան մանրամասն ծանոթանալ համակարգին, լրացնել թեստը և ձեռք բերել անհրաժեշտ հմտություններ: Սա հատկապես կարևոր է այն ուսուցիչների համար, ովքեր ունեն համակարգչային հմտությունների պակաս կամ ովքեր աշխատում են դպրոցներում, որոնք չունեն բավարար համակարգչային տեխնիկա: Թեստի նմուշի տրամադրումը նաև կօգնի ուսուցիչներին զարգացնել ժամանակի կառավարման հմտություններ, որոնք անհրաժեշտ են ատեստավորման ընթացքում: Այս առաջարկը կօգնի ապահովել, որ բոլոր ուսուցիչները հավասար հնարավորություններ ունենան ատեստավորմանը պատրաստվելու համար, և կնվազեցնի տեխնիկական դժվարությունների պատճառով առաջացող անհանգստությունը: Առաջարկ 2: Առաջարկում եմ նաև մոտակա երկու տարիների ընթացքում «Ինֆորմատիկան» և «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկաների անվանումների փոփոխություն չկատարել, քանի որ 11 և 12-րդ դասարաններում դեռ չեն ներդրվել նոր առարկայական չափորոշիչները (ուսուցանվող առարկան կրում է «Ինֆորմատիկա» անունը): Առաջարկ 3: Բողոքարկման գործընթացը պետք է լինի համապարփակ՝ ներառելով ոչ միայն էլեկտրոնային թեստավորումները, այլ նաև մյուս ընթացակարգերը, որոնցով դասավանդվող ուսուցիչները կարող են բողոքարկել իրենց արդյունքները կամ աշխատանքային պայմանները։ Թեստավորման սենյակներում կարելի է կազմակերպել տեսահսկողոթյուն, որտեղ կարձանագրվեն ոչ միայն աշխատանքային պայմանները, այլ այն կարող է ապահովել ատեստավորման արդարություն ու թափանցիկությունը։ Առաջարկ 4. Առաջարկում եմ սույն օրենքում սահմանել նաև կետ, որը վերաբերվի տեխնիկական բնույթի խնդիրներին (ինտերնետ կապի անկայունություն կամ ընդհատում, սերվերի հետ կապված խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել թեստի դանդաղ աշխատանքի կամ անհասանելիության, էլեկտրաէներգիայի անջատում,…): Պետք է մշակվի խիստ սահմանափակված ցանկ տեխնիկական խնդիրներից, որոնք կարող են առաջանալ, ինչպես նաև յուրաքանչյուրի լուծման ընթացակարգը: Եթե մասնակցի մոտ առկա են տեխնիկական բնույթի խնդիրներ, առաջարկում եմ նաև տրամադրել փոխհատուցման մեխանիզմ՝ հնարավորություն տալով հետագա ատեստավորման կրկնակի մասնակցություն: Դա կարող է լինել հատկապես այն դեպքերում, երբ մասնակիցը ճիշտ պատասխանելու հնարավորությունը բաց է թողել՝ տեխնիկական խնդիրների պատճառով: | Գնահատման և թեստավորման կենտրոնը յուրաքանչյուր ատեստավորումից առնվազն 20 աշխատանքային օր առաջ հրապարակում է մեթոդական ուղեցույց, որում ներկայացվում են թեստերի կառուցվածքը, առաջադրանքներում ընդգրկվող նյութը, յուրաքանչյուր առարկայի համար կազմվող թեստի հարցերի քանակը, թեստավորման տևողությունը, թղթային եղանակով իրականացման դեպքում՝ ձևաթղթի լրացման կարգը և առաջադրանքների նմուշներ։ 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: Թեստի ամբողջական նմուշի տեղադրման հարցն արժանի է ուշադրության: Նույնը՝ տեսահսկողության մասով: Տեխնիկական բնույթի խնդիրների վերացման համար տարվում են անհրաժեշտ աշխատանքներ: | |||
| 27 | Հռիփսիմե Հարությունյան 01.03.2025 23:47:40 | Կամավոր ատեստավորման գործընթացն ունեցավ իր մեծ դերը։ Շատ ուսուցիչների մոտ շահագրգռվածություն առաջացավ իրենց ակադեմիական գիտելիքները վերանայելու և բարելավելու, ինքնակրթվելու։ Ողջունելի է նաև, որ նախագիծը լրամշակվում է ի օգուտ ուսուցչի։ Էլեկտրոնային տարբերակով ատեստավորումը նույնպես հեշտացրեց ատեստավորման գործընթացը, և իր դրական կողմերից մեկն էլ այն է, որ ուսուցիչը, աշխատանքն ավարտելուց անմիջապես հետո, տեսնում է արդյունքը։ Սակայն, իմ կարծիքով, ատեստավորման էլեկտրոնային եղանակը որոշ ուսուցիչների մոտ լարվածություն և դժվարություն կարող է առաջացնել թե համակարգչով դանդաղ աշխատելու և թե ոչ բավարար թվային գրագիտություն ունենալու պատճառով, որն, իմ կարծիքով, չի բնութագրում ուսուցչի մասնագիտական կարողությունները։ Հնարավոր է նաև, որ ատեստավորման ժամանակ համակարգը խափանվի կամ ինտերնետն անջատվի, որն էլ անարդար ազդեցություն կունենա ատեստավորման արդյունքի վրա։ Իսկ բողոքարկող հանձնաժողովը, փորձը ցույց տվեց, որ պատասխանատվություն չի կրում համակարգչի առաջացրած տեխնիկական թերությունների համար։ Այս հանգամանքները հաշվի առնելով, առաջարկում եմ էլեկտրոնային եղանակով ատեստավորման հետ զուգընթաց ուսուցչին հնարավորություն տալ, ըստ ցանկության, ընտրել նաև թղթային տարբերակը։ Շնորհակալություն | Ատեստավորումն ըստ առարկաների իրականացվում է էլեկտրոնային թեստավորման եղանակով, իսկ տեխնիկական պատճառներով անհնարինության դեպքում՝ թղթային եղանակով: Իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ էլեկտրոնային եղանակով անցկացված թեստավորման ընթացքում առաջացած խնդիրները լուծելու համար: Ներկա իրողությունների պայմաններում անհրաժեշտություն է, որ սերունդ կրթող և դաստիարակող ուսուցիչը տիրապետի համակարգչային նվազագույն գիտելիքներին: | |||
| 28 | Էլմիրա Հարությունյան 01.03.2025 23:57:17 | Առաջարկում եմ որոշման 13-րդ կետում («77.2. 0-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչը, եթե մինչև հաջորդ ատեստավորումը գտնվելու է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդում, ապա արձակուրդից վերադառնալուց հետո, անցնելով առարկայական պարտադիր վերապատրաստում, պարտադիր մասնակցում է կազմակերպվող առաջիկա կամավոր ատեստավորմանը:»: ) կատարել հետևյալ լրացումը ՝ ուսուցչի ցանկության դեպքում՝ նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի համար սահմանված արձակուրդի ժամանակ ։ Հնարավոր է, որ ուսուցիչը կարողանում է համատեղել երեխայի խնամքն ու ատեստավորումը, և ցանկանում է ժամանակը նպատակային ( ռացիոնալ) օգտագործել։ | Արժանի է ուշադրության: | |||
| 29 | Էլմիրա Հարությունյան 12.03.2025 22:26:23 | Շնորհակալություն նախորդ առաջարկս դիտարկելու համար։ Ուզում եմ անդրադառնալ որոշման 15-րդ կետին ( 79-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Նույն առարկայից հաջորդ ատեստավորմանը չդիմելու դեպքում ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ առարկայից կամավոր ատեստավորման դրական արդյունք չի ապահովել:»)։ Առաջաչկում եմ ավելի պարզաբանել և լրացնել․ ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան, բայց հնարավորության դեպքում՝ կարող է շարունակել դպրոցում աշխատել, օրինակ, որպես ուսուցչի օգնական, կամ ուրիշ բան մտածել։ Դպրոցից դուրս մնալը անասելի ծանր է ուսուցչի համար։ Հնարավոր է, որ դրանից հետո ընդհանրապես չշարունակի դիմել կամավոր ատեստավորման։ Իսկ դպրոցում սովորողների կողքին լինելը գուցե ավելի պարտավորեցնի դիմել այնքան, մինչև դրական արդյունք գրանցի։ Շնորհակալություն։ | Համաձայն եմ Ձեր փաստարկների հետ, բայց Կարգում ավելին բացելու անհրաժեշտություն չկա, քանի որ պարզ նշված է, որ ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ առարկայից կամավոր ատեստավորման դրական արդյունք չի ապահովել։ Իսկ ցանկացած այլ աշխատանք կատարել դպրոցում արգելված չէ։ | |||
| 30 | Gayane Kostandyan 02.03.2025 00:01:23 | Միշտ էլ ողջունելի են օրենքների, որոշումների բարելավմանն ուղղված քայլերը։ Շնորհակալություն։ Նախագծի մասին ունեմ հետևյալ առաջարկները․ 1․ 2-րդ կետի 8-րդ կետում «ատեստավորվում են «Ինֆորմատիկա» առարկայից» բառերը փոխարինել «ատեստավորվում են «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայից» բառերով․ առաջարկում եմ ԹԳՀԳ-ն մնա եկող տարի, քանի որ 9, 11, 12-րդ դասարաններում այս տարի անցնում ենք ինֆորմատիկա առարկան։ Բացի դրանից, 7, 8 - րդ դասարաններում դասագրքեր չկան։ Ուսուցիչները դասավանդում են տարբեր նյութերով։ Ինչպե՞ս են հարցերը կազմվելու։ 2․ 2) 8-րդ և 9-րդ կետերում «Հայոց պատմություն» բառերը փոխարինել «Հայաստանի պատմություն» բառերով չփոխարինել, թողնել «Հայոց պատմություն»։ 3․ «72. Սույն կարգի 21-րդ կետով սահմանված դեպքում ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար ստանում է մանկավարժական աշխատավարձի (դասավանդվող ժամերի՝ այդ թվում պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման) նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Աշխատավարձի հաշվարկը չի ներառում հավելավճարներն ու լրավճարները»: Ցանկալի է հաշվարկը կատարվի դրույքաչափի՝ 200000 դրամի նկատմամբ, որովհետև քիչ ժամ ունեցող ուսուցիչները, հատկապես ՆԶՊ, (ինֆորմատիկա) առարկան դասավանդող, 3-րդ աստիճանի տարակարգի համար ստանում են 16000 դրամ։ Իսկ ի՞նչ ի նկատի ունեք մանկավարժական աշխատավարձ ասելով․ օրինակ, 50 %-ի դեպում (4-րդ աստիճանի տարակարգ) ժամերի հաշվարկը կատարվելու է 200000 դրամով, թե՞ 300000։ 4․ 15) 79-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Նույն առարկայից հաջորդ ատեստավորմանը չդիմելու դեպքում ուսուցիչը չի կարող դասավանդել այդ առարկան այնքան ժամանակ, քանի դեռ տվյալ առարկայից կամավոր ատեստավորման դրական արդյունք չի ապահովել:»: Իսկ եթե այդ առարկայի մասնագետ չլինի, աշակերտներն ի՞նչ են անելու։ Կարելի է գոնե ավելացնել կարող են դասավանդել, եթե այլ ուսուցիչ չունեն։ Չնայած, կտրուկ դեմ եմ չդասավանդելուն։ Շնորհակալություն։ | 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: Դասագրքերի բացակայությունը խոչընդոտ չէ ատեստավորման համար։ Աշխատավարձը հաշվարկվում է 1 դրույքաչափի նկատմամբ: Կամավոր ատեստավորման դրական արդյունքի դեպքում 1 դրույքաչափը 200000 դրամ է: Դրա նկատմամբ է հաշվարկվում աշխատավարձը և ոչ թե 300000 դրամի: Գործող ուսուցիչը պետք է ունենա առարկայական նվազագույն գիտելիքներ: Ատեստավորման բացասական ելքի դեպքում ուսուցիչն ունի հնարավորություն 1 տարվա ընթացքում պարտադիր վերապատրաստումից հետո 2-րդ անգամ մասնակցել ատեստացիայի գործընթացին: | |||
| 31 | Gayane Kostandyan 10.03.2025 01:53:04 | Բարև Ձեզ։ Ռուզան Առաքելյանին ուղղված հետևյալ պատասխանը չի համապատասխանում իրականությանը՝ «ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը բոլոր դասարաններում ներդրված են։ Դասագրքերի բացակայությունը խոչընդոտ չէ ատեստավորման համար»։ ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը բոլոր դասարաններում ներդրված են միայն Տավուշի մարզում։ Իսկ ՀՀ մնացած մարզերի դպրոցներում 4, 9, 11, 12 - րդ դասարաններում դասավանդում ենք հին չափորոշիչներով։ Ընդամենը դրա կիրառման ժամկետը կարելի է գրել գոնե 2025-2026 ուստարում։ | Բարև Ձեզ: Շնորհակալություն: 2025-2026 ուստարում ներդրված կլինեն ԹԳՀԳ նոր չափորոշիչները և առարկայական ծրագրերը 1-11 դասարաններում, իսկ 12-րդ դասարանում՝ 2026-2027 ուստարում: | |||
| 32 | Աստղիկ Ասատրյան 02.03.2025 03:31:28 | Բարև Ձեզ, առաջարկում եմ, կամավոր ատեստավորման արդյունքները պարտադիր չդարձնել երրորդ և չորրորդ տարակարգի գործընթացում։ Եթե ուսուցչի մասնագիտական կայուն աճը, մշտապես ինքնազարգացումն ու բազմաթիվ ծրագրերում որակյալ աշխատանքը բարձր մակարդակի վրա են և մյուս չափանիշները բավարարում են, կարելի է նաև այդ դեպքում շնորհել երրորդ կամ չորրորդ տարակարգ։ Կարծում եմ, արժե հինգերորդ կարգ ևս սահմանել բացառիկ ու իրենց գործի նվիրյալ ուսուցիչների համար, ովքեր շատ մեծ հետք են թողել աշակերտների կյանքում ու բազմաթիվ ակտիվ քաղաքացիներ են կերտել՝ պատասխանատու և հայրենանվեր։ | Ընդունելի չէ 3-րդ և 4-րդ տարակարգերի մասով: Մյուս առաջարկը քննարկելի է: | |||
| 33 | Արմինե Դարբինյան 02.03.2025 13:38:56 | Անհավանական է, ամեն ինչ անում են ուսուցչին կոտրելու համար, ԹԳՀԳ առարկայի դասագրքերում այնպիսի թեմաներ կան, որ 20 տարվա դասավանդման ուսուցիչը չի լսել դրանց մասին նույնիսկ համալսարանում։ Թողեք մենք մարդ ենք, որ կարողանանք աշակերտներին բացատրենք։ | ԹԳՀԳ առարկայի դասավանդման պարագայում պետք է առաջնորդվել ԹԳՀԳ նոր չափորոշիչներով և առարկայական ծրագրերով: | |||
| 34 | Ռուզան Նիկոյան 02.03.2025 16:16:27 | 2024 թվականի կամավոր ատեստավորումն իրականացվեց էլեկտրոնային տարբերակով, որը շատ արդյունավետ լուծում էր: Սակայն այդ նույն հարթակում ընդգրկված նմուշ թեստերում ներառված էին ընդամենը մի քանի հարց, մինչդեռ իրական քննությունը ներառում է 70 հարց: Կարծում եմ, անհրաժեշտ է տրամադրել այնպիսի նմուշներ, որոնք կներառեն տարբեր տեսակի և դժվարության մակարդակի հարցեր: Սա հատկապես կարևոր է, քանի որ ժամանակի կառավարումը կարող է մեծ դեր խաղալ քննության հաջողության մեջ: Կարելի է տրամադրել հնարավորություն ուսուցիչներին փորձնական քննություն հանձնել, որը կսիմուլացնի իրական քննության պայմանները, ներառյալ ժամանակի սահմանափակումը։ Փորձնական քննությունը կօգնի ուսուցիչներին ծանոթանալ էլեկտրոնային հարթակին, վարժվել ժամանակի կառավարմանը և հաղթահարել համակարգչային հմտությունների հետ կապված դժվարությունները։ Սա հատկապես կարևոր է այն ուսուցիչների համար, ովքեր ունեն համակարգչային հմտությունների հետ կապված դժվարություններ և դժվարացել են էլեկտրոնային տարբերակով քննություն հանձնելիս։ Օրինակ, կարելի է ստեղծել հատուկ էլեկտրոնային հարթակ կամ կազմակերպել առցանց փորձնական քննություններ։ | Քննարկելի է: | |||
| 35 | Ռուզան Նիկոյան 02.03.2025 16:16:27 | Առաջարկություններ. 1.Տարբերակված թեստեր. Անհրաժեշտ է կազմել տարբեր թեստեր ավագ դպրոցի և հիմնական դպրոցի ուսուցիչների համար։ Թեստերը պետք է համապատասխանեն յուրաքանչյուր մակարդակի ծրագրային նյութին և մեթոդիկական առանձնահատկություններին։ 2.Առարկայական մասնագիտացում. Եթե ուսուցիչը դասավանդում է և՛ ավագ, և՛ հիմնական դպրոցում, ապա նրա համար կարելի է կազմել համակցված թեստ, որը կներառի հարցեր երկու մակարդակներից։ Կարևոր է, որ թեստերը գնահատեն ոչ միայն ուսուցչի առարկայական գիտելիքները, այլև նրա մեթոդիկական հմտությունները և սովորողների տարիքային առանձնահատկությունների իմացությունը։ 3.Փորձագիտական խումբ. Թեստերի կազմման համար անհրաժեշտ է ստեղծել փորձագիտական խումբ, որը կներառի ավագ և հիմնական դպրոցների փորձառու ուսուցիչներ։ | Թեստերը ներառում են կրթական բոլոր մակարդակներին համապատասխան առարկայական հարցեր: Ուսուցչի դասավանդման մեթոդիկայի և հմտությունների վերաբերյալ պատկերացումը ձևավորվում է տարակարգի շնորհման գործընթացի մյուս փուլերում: | |||
| 36 | Ռուզան Նիկոյան 02.03.2025 16:16:27 | Խնդրում եմ ի գիտություն առնել նաև հետևյալը. Անհատական մոտեցում. Անհատականացված թեստերի ներդրումը կնպաստի կամավոր ատեստավորման գործընթացի արդարության և արդյունավետության բարձրացմանը՝ հաշվի առնելով ուսուցիչների աշխատանքային պայմանների և դասավանդման առանձնահատկությունները, մասնավորապես հեռավոր մարզերում, որտեղ հաճախ առկա են լրացուցիչ դժվարություններ։ Օրինակ. 1.Ռեսուրսների պակաս. Հեռավոր մարզերում հաճախ առկա է ուսումնական նյութերի, տեխնիկական միջոցների և այլ ռեսուրսների պակաս։ Այս հանգամանքը կարող է ազդել ուսուցիչների պատրաստվածության մակարդակի վրա, և անհատականացված թեստերը պետք է հաշվի առնեն այս գործոնը։ 2.Մասնագիտական զարգացում. Հեռավոր մարզերում ուսուցիչները հաճախ ունենում են ավելի քիչ հնարավորություններ մասնագիտական զարգացման համար։ Անհատականացված թեստերը կարող են օգնել բացահայտել ուսուցիչների կարիքները և ուղղորդել նրանց մասնագիտական զարգացման ծրագրերին։ Այսպիսով անհատականացված թեստերի ներդրումը կապահովի, որ ուսուցիչները գնահատվեն իրենց աշխատանքային պայմաններին համապատասխան, ինչը կխթանի նրանց մոտիվացիան և կնվազեցնի աշխատանքից դուրս գալու ցանկությունը։ Սա հատկապես կարևոր է ուսուցիչների պակասի խնդիրը լուծելու համար։ | Ընդունելի չէ, քանի որ ատեստավորումն առարկայական գիտելիքների մակարդակը պարզելու նպատակ է հետապնդում: Հետևաբար թեստավորման անհատականացումը կստեղծի անհավասար պայմաններ մասնակիցների համար: | |||
| 37 | Սիրուշ Ռամազյան 02.03.2025 18:36:30 | Առաջարկում եմ ՝ուսուցչին տալ նաև թղթային տարբերակ ,որի վրա աշխատելուց հետո ուսուցիչը լրացնի էլեկտրոնային եղանակով,քանի որ անընդհատ վեր ու վար անելը հոգնեցնում է ուսուցչին։ | Թեստավորումն էլեկտրոնային եղանակով անցկացնելն ունի բազում առավելություններ, իսկ հնարավոր թերությունների վերացման ուղղությամբ իրականացվում են անհրաժեշտ աշխատանքներ: | |||
| 38 | Լուսինե Մինասյան 02.03.2025 19:17:30 | Ողջունելի են բարեփոխումները: Նախընտրելի է կամավոր ատեստավորման մասնակցի արդյունքները հավաստող տեղեկանք ևս տալ , թեկուզ այդ նույն համակարգը ՝ինքնաշխատ եղանակով( տարակարգի կամ աշխատանքի ընդունման համար ): | Կամավոր ատեստավորման արդյունքներն ամրագրվում են: Որակավորման տարակարգը շնորհվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով: | |||
| 39 | Մարյամ Միքայելյան 02.03.2025 22:43:15 | Ողջունելի է կամավոր ատեստավորման ներդրումը։ Կամավոր ատեստավորմանը մասնակցելը մոտիվացրել է շատ ուսուցիչների ։ Եթե թեստերի հավասարազորությունը ապահովվի ,և գնահատման սանդղակը նույնականացվի գործընթացը չի առաջացնի ավելորդ խնդիրներ ու սոցիալական անարդարություն։Ես առաջարկ ունեմ աշխարհագրության վերաբերյալ ։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորման թեստերում առկա պնդումների փունջը կամ հանել, կամ քայլի միավոր սահմանել, անարդարացի է,երբ ուսուցիչը մի քանի հարցի ճիշտ պատասխանի համար միավոր չի ստանում, եթե մեկը նույնիսկ սխալվել է։ Եվ ասեմ, որ բոլոր առարկաները չունեն պնդման փունջ դա ևս վերանայեք, թող հավասար պայմաններ ապահովվի բոլոր առարկաների համար։Կանխավ շնորհակալություն։ | Թեստերի հավասարազորությունն ապահովելու համար շարունակաբար իրականացվում են աշխատանքներ: Աշխարհագրություն առարկայի վերաբերյալ հարցը քննարկելի է: | |||
| 40 | Դունյա Սարգսյան 03.03.2025 19:32:36 | Կամավոր ատեստավորումը իհարկե ունի դրական ազդեցություն ,կարելի է ասել միայն ֆինանսական ոլորտում:ՈՒսուցիչը որակավորումն արդեն իսկ ստացել է դպրոց մուտք գործելուց առաջ:Բազմաթիվ մանկավարժներ ունենք ովքեր ունենալով բավականաչափ գիտելիքներ չեն կարողանում ժամանակի մեջ տեղավորվել և հաղթահարել ատեստավորման դրական շեմը,և անարդար կերպով դուրս են մնում դպրոցից:Ատեստավորումը նաև որոշ ուսուցիչների մոտ լարվածություն է ստեղծում,որն էլ խանգարում է նրանց լիարժեք հանդես գալ:ՈՒսուցչի աշխատանքը չափազանց ծավալուն է և ժամանակատար:ՈՒստի առաջարկում եմ ուսուցիչիների աշխատավարձի ընդհանուր բարձրացում անկախ կամավոր ատեստավորման արդյունքներից: Շնորհակալություն: | Ուսուցիչիների աշխատավարձի ընդհանուր բարձրացումն անկախ կամավոր ատեստավորման արդյունքներից այս Կարգին վերաբերելի չէ: | |||
| 41 | Անուշ Գրիգորյան 03.03.2025 20:11:38 | Ողջունելի է ուսուցչի կամավոր ատեստավորման կարգում փոփոխւթյուններ կատարելու նախաձեռնությունը , մանավանդ որ որոշ դրույթներ իսկապես վերանայման կարիք ունեն: Շատ լավ կլիներ,որ հավելավճարը հաշվարկվեր ոչ միայն պարապած դսաժամերի,այլ նաև նախագծերի ,երկարօրյա ժամերի համար: Առաջարկում եմ նաև առաջադրնքները արհեստականորեն չբարդացնել,չխճողել ՝ վերածելով ուսուցչի դեմ լարված ծուղակի: Ծավալուն տեքստերը հայոց լեզվից խլում են ժամանակի մեծ մասը,ավելորդ լարվածություն առաջացնում ՝ ստիպելով էկրանը անընդհատ վեր ու վար անել : Ցանկալի կլիներ ,որ կազմվեր որոշակի հարցաշար կամ շտեմարան,որով ուսուցիչները կարողանային առաջնորդվել: Շնորհակալություն: | Ատեստավորման արդյունքում ուսուցիչը հավելավճար է ստանում մանկավարժական աշխատավարձի (դասավանդվող ժամերի, այդ թվում՝ պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման) նկատմամբ կիրառվող համապատասխան տոկոսի չափով՝ անկախ նրանից, թե որ առարկայից է ատեստավորվել: Ուսուցիչները մասնագիտական գիտելիքների առումով ատեստավորմանը պետք է պատրաստվեն առարկայական ծրագրերի շրջանակում: | |||
| 42 | Մարինե Խաչատրյան 03.03.2025 23:38:50 | «Ինֆորմատիկա» առարկայի կամավոր ատեստավորումը «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» առարկայով փոխարինելու գաղափարը հրաշալի է, սակայն հաշվի չի առնվում այն հանգամանքը, որ ԹԳՀԳ առարկան անցնում են 5-8-րդ և 10-րդ դասարաններում, մինչդեռ 9-րդ և 11-12-րդ դասարաններում դեռևս շարունակվում է ինֆորմատիկայի դասավանդումը: Ատեստավորման բովանդակությունը պետք է ներառի ուսուցման ծրագիրն ամբողջությամբ: Արդյունքում կստացվի, որ ինքնաբերաբար ինֆորմատիկայի որոշ թեմաներ դուրս կմնան, և 9-րդ, ինչպես նաև 11-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչների համար կամավոր ատեստավորման գործընթացը չի արտացոլի ուսուցիչների այդ առարկայի մասնագիտական պատրաստվածությունը: Այսինքն ուսուցիչներն, այդ առումով, հավասար պայմաններում չեն ատեստավորվի: Առաջարկում եմ ատեստավորման նախատեսվող ձևաչափը կիրառել 2027-2028թ.թ.- ից սկսած, երբ 5-12-րդ դասարաններում ուսուցումը կիրականացվի բացառապես ԹԳՀԳ առարկայից: | ԹԳՀԳ առարկայի ատեստավորման պարագայում պետք է առաջնորդվել ԹԳՀԳ նոր չափորոշիչներով և առարկայական ծրագրերով: | |||
| 43 | Մարինե Խաչատրյան 03.03.2025 23:57:51 | Առաջարկում եմ 1.Ատեստավորման հարցաշարերը կառուցել փուլային մոտեցմամբ՝ ըստ դասարանների ուսումական ծրագրերի: 2.Հնարավորություն տալ ուսուցիչներին ատեստավորվել իրենց նախընտրած առարկայից՝ ԹԳՀԳ կամ ինֆորմատիկա, քանի դեռ երկու առարկաներն էլ հանրակրթական դպրոցում ուսուցանվում են: 3.Ինֆորմատիկայի և ԹԳՀԳ առարկաների ուսումնական բովանդակության համակցմամբ՝ ստեղծել շտեմարան, որը կօգնի ուսուցիչներին նախապատրաստվելու կամավոր ատեստավորմանը: Այս ամենը հնարավորություն կընձեռեն, որպեսզի մասնագիտական պատրաստվածությունը գնահատվի ըստ ուսուցչի դասավանդած բովանդակության: Առաջարկում եմ, նախքան ԹԳՀԳ առարկայից ատեստավորումը, ուսուցիչների համար ապահովել վերապատրաստման անվճար դասընթացներ, որպեսզի նրանք կարողանան պատրաստվել նոր պահանջներին: Հարգանքով՝ Մարինե Խաչատրյան Շնորհակալություն | Մասնագիտական պատրաստվածությունը պետք է գնահատվի ոչ թե ըստ ուսուցչի դասավանդած բովանդակության, այլ ըստ մասնագիտական ամբողջական գիտելիքների՝ չափորոշիչների և առարկայական ծրագրերի շրջանակում: | |||
| 44 | Համեստ Մկրտչյան 04.03.2025 01:29:49 | Քանի որ, կրթության ոլորտում նախատեսվող աշխատանքները միտված են քաղաքակիրթ, ստեղծագործ, նախաձեռնող, կարողունակ, մրցունակ և ապագան իր սեփական երկրում պատկերացնող քաղաքացու ձևավորմանը, ուստի յուրաքանչյուր փոփոխություն ողջունելի է։ Կամավոր ատեստավորման գործընթացը դրական կլիներ, եթե թեստերում առկա սխալներն ու երկակի բնույթ ունեցող առաջադրանքները տարեցտարի հասցվեին զերոյի։ Բայց այդ սխալները թեստերում անթուլատրելի քանակի են, ինչը խլում է ատեստավորվողից լրացուցիչ ժամանակ ու խախտում մասնակցի սահմանադրական իրավունքը։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորման գործընթացի մասին իրազեկել նաև վերջին կուրսում սովորող ուսանողներին։ Նրանց պետք է ծանոթացնել նաև ուսուցչի թափուր տեղի համար սահմանված մրցույթի պահանջներին, ուսուցչի բարեվարքության կանոներին։ Մնացած պարագայում առաջարկվող հիմնավորումները արդարացված են և ի նպաստ ուսուցչի են։ | Կամավոր ատեստավորման ընթացքում ի հայտ եկած վրիպակներն ու թերությունները վերացնելու համար կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ: | |||
| 45 | Սոնա Հովհաննիսյան 04.03.2025 14:00:35 | Նշեմ, որ ինձ համար ընդունելի և ողջունելի են կրթության ոլորտում կատարվող բարեփոխումներն ու փոփոխությունները, որոնք միտված են կրթության որակի բարձրացմանն ու 21-րդ դարի մարտահրավերներին պատրաստ սերնդի ձևավորմանը։ Առաջարկում եմ ուսուցիչների ծանր ու դժվարին աշխատանքում նրանց հատկացնել գրավիր աշխատանքների համար հասանելիք գումարը, որն այս գերծանրաբեռնվածության պայմաններում փոքր-ինչ կթեթևացնի ուսուցչի առօրյա հոգսերը։ Կանխավ շնորհակալություն | Կարգին վերաբերելի չէ: | |||
| 46 | Սոնա Հովհաննիսյան 04.03.2025 14:00:35 | Առաջարկում եմ հանրակրթական դպրոցների դասարաններում սովորող աշակերտների թվաքանակը բեռնաթափել,որն ըստ իս կնպաստի ուսուցման որակի էլ ավելի բարձրացմանն ու սովորողների ստեղծարարության և քննադատական մտածողության ցարգացմանը: | Կարգին վերաբերելի չէ: | |||
| 47 | Սոնա Հովհաննիսյան 06.03.2025 00:45:34 | Առաջարկում եմ առարկայական չափորոշիները կազմելիս կամ դրանցում փոփոխություններ մտցնելիս աշխատող կազմում ընդգրկել նաև տվյալ առարկայի ուսուցչի կամ ուսուցիչների, ովքեր տվյալ պահին աշխատում են դպրոցում։ Այդ դեպքում փոփոխություններն ավելի կիրառելի կլինեն և միտված կրթության որակի բարձրացմանը, կարողունակահեն կրթության ապահովմանը։ | Քննարկելի է։ | |||
| 48 | Թերեզա Մկրտչյան 04.03.2025 21:33:26 | Բարև Ձեզ․․․ Նախագծի վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1․ 5-12-րդ դասարաններում դասավանդվող մի քանի առարկաների անվանումների փոփոխությունները, մասնավորապես <<Հայաստանի պատմություն>>,<<Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն>> առարկաներում հստակեցնել, թե բացի անվանման փոփոխություններից, ինչն է փոխվել այդ առարկաների ուսուցման բովանդակության մեջ; 2․ 2025թ․ ատեստավորման հատը էլեկտրոնային եղանակով ներկայացնելը դրական եմ գնահատում, բայց առաջարկում եմ այդ ամենին զուգահեռ տրամադրել նաև որոշակի ուսուցողական նյութեր; 3․ Կրկնակի հավելավճարների չսահմանումը արդարացի մոտեցում եմ համարում, բայց այս դեպքում պետք է պարզաբանվի, թե որ դեպքերում ուսուցիչը կունենա որոշակի արտոնություն; 4․ Տեխնիկական խնդիրների հետ կապված էլ, առաջարկում եմ լինի հետադարձ կապ, որ անհրաժեշտության դեպքում, երբ ուսուցիչները բախվեն տեխնիկական դժվարությունների, հենց այդ պահին հետադարձ կապի միջոցով ստանան աջակցություն; Կարծում եմ, այս առաջարկությունները կնպաստեն, որ ատեստավորման գործընթացը ավելի հստակ և արդյունավետ դառնա; | Կամավոր ատեստավորման ընթացքում ի հայտ եկած վրիպակներն ու թերությունները վերացնելու համար կատարվում են անհրաժեշտ աշխատանքներ: Մյուս հարցերը վերաբերելի չեն: | |||
| 49 | Քրիստինե Մուշեղյան 05.03.2025 23:52:21 | Առաջարկում եմ կառուցել ավելի ներգրավող, աշխատասեր ու զարգացող միջավայր, որը կօգնի ուսուցիչներին լավ հասկանալու ատեստավորման գործընթացը և չվախենալ դրանից, ինչպես նաև նպաստել նոր տեխնոլոգիաների ներդրմանը:Ատեստավորումից 1-2 ամիս առաջ էլ ստեղծել էլեկտրոնային շտեմարաններ՝ ուսուցիչների պատրաստման համար, որոնք կպարունակեն ատեստավորման հարցերի ամբողջական հավաքածու՝ միաժամանակ դասավանդվող առարկաների թեմաներով: Այս շտեմարանները պետք է ներառեն բազմազան հարցեր, որոնք ուսուցիչները կարող են ուսումնասիրել նախքան ատեստավորումը: Շտեմարանները կօգնեն ուսուցիչներին նախապատրաստվել հնարավոր հարցերին, ինչպես նաև նրանց հնարավորություն կտան ինքնուրույն փորձարկելու իրենց գիտելիքները: Կլինեն նաև տարբեր մակարդակների (առաջին, միջին, բարձր) հարցեր՝ ուսուցիչներին հնարավորություն տալով ծանոթանալ հարցերի դժվարության աստիճանի հետ: Այս գործընթացի միջոցով ուսուցիչները կարող են ավելի լավ հասկանալ իրենց ուժեղ ու թույլ կողմերը՝ նախքան իրական ատեստավորումը, և այդպես նվազեցնել շտապության կամ անհանգստության զգացումը: Շտեմարանների միջավայրն էլ պետք է լինի ինտերակտիվ՝ ուղղված ուսուցչի սեփական ինքնավստահության բարձրացմանը։ Նախագծի մեջ կարող է ներառվել նաև վերապատրաստումների հնարավորությունների ավելացում, որոնք կլինեն ոչ միայն պարտադիր, այլև հասանելի և հեշտությամբ կազմակերպվող՝ ուսուցիչների մասնագիտական զարգացման և նորարարական մոտեցումների ընդունման համար։ | Քննարկելի է: | |||
| 50 | Աղավնիկ Եղիազարյան 06.03.2025 01:51:04 | Սույն հոդվածի 72-րդ կետով սահմանվում է ատեստավորման արդյունքում ուսուցչի հավելավճարի տրամադրման կարգը, ըստ որի <<․․․ ուսուցիչը հավելավճար է ստանում մանկավարժական աշխատավարձի (դասավանդվող ժամերի՝ այդ թվում պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման նկատմամբ ) համապատասխան տոկոսի չափով․․․>> Կարծում եմ այստեղ անարդար է, որ չի նշված ոչ պարտադիր խմբակների նկատմամբ հավելավճարի կիրառման մասին։ Ի՞նչ տարբերություն, եթե ոչ պարտադիր խմբակն էլ է պարապվում 45 րոպե, այդ ժամերը տարիֆիկացվում են, ուսուցիչն առաջնորդվում է խմբակի աշխատանքային թեմատիկ պլանով, նույնիսկ որոշ դպրոցներում ոչ պարտադիր խմբակներում ավելի շատ սովորողներ են հաճախում, քան շատ դպրոցների պարտադիր խմբակներում։ Առաջարկում եմ վերանայել 72-րդ կետը և <<պարտադիր խմբակների, նախագծային ուսուցման>> բառերի մոտ ավելացնել <<ոչ պարտադիր խմբակների, երկարօրյա ուսուցման>> բառերը, որպեսզի նրանց նկատմամբ նույնպես տրամադրվի հավելավճար։ Առաջարկում եմ կամավոր ատեստավորման հարցաշարերը կազմել այնպես, որ բոլոր առարկաների համար լինեն հավասար բարդության, միավորների հաշվարկման սկզբունքն էլ լինի միանման։ | Ոչ պարտադիր խմբակների և երկարօրյա ուսուցման տարիֆիկացումը դժվարություններ կառաջացնի ուսումնական պլանի կարգավորման առումով՝ խնդիրներ ստեղծելով ուսումնառության գործընթացում: |