Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ եզրակացության (թույլատրող փաստաթՂԹի)  ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի ապրիլի 21-ի N 30 և 2023 թվականի նոյեմբերի N 125 որոշումների կարգավորումներին համապատասխանեցմամբ, ինչպես նաև այն բխում է 2024 թվականի սեպտեմբերի 10-ի «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-331-Ն օրենքի պահանջներից։

Ներկայում մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախատեսվում  է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:

  1. Կարգավորման առարկան, ակնկալվող արդյունքը.

Նախագծի նպատակն է ոլորտի օրենսդրական կարգավորումը և համապատասխանեցումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշումներին, ինչպես նաև «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի պետական և մասնավոր սեփականություն հանդիսացող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման գործընթացները, կվերահսկվի ժամանակավոր արտահանված մշակութային արժեքների վերադարձը, կկանխարգելվի ապօրինի արտահանումը և կնպաստի մշակութային ժառանգության պահպանմանը:  

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության վերաբերյալ.

Նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտություն առկա չէ:

Պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

 Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք:

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի: Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանեցված է:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021 թվականի թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշմամբ հաստատված հավելվածի 4․9-րդ կետից՝  իրավական դաշտի կատարելագործում:

  • Քննարկվել է

    20.12.2024 - 10.01.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Մշակութային

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1815

Տպել

Առաջարկներ`

Կարինե Քոչոյան

04.01.2025

«Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձեվը և դրա տրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1. Նախագծի Հավելված N 1-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակը,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել « արտահանման ժամկետը,» բառերը, քանի որ թույլատրող փաստաթուղթը տվյալներ է պարունակելու նաև արտահանման ժամանակի վերաբերյալ: Բացի այդ, նպատակահարմար է, որ հայտը արտացոլի հայտ ներկայացնող անձի ակնկալիքը այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում մշակութային արժեքը արտահանված է լինելու:

Կարինե Քոչոյան

04.01.2025

2. Նախագծում «տեղեկատվություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկություն» բառով և համապատասխան հոլովաձևերով, քանի որ «տեղեկատվություն» բառը նշանակում է « 1. Որևէ բանի մասին տեղեկություն տալը» , իսկ «տեղեկություն» բառը՝ «5. Տվյալ, փաստ:»(http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5):

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: