Հիշել նախագիծը
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Կարինե Քոչոյան 04.01.2025 17:48:14 | «Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձեվը և դրա տրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1. Նախագծի Հավելված N 1-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակը,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել « արտահանման ժամկետը,» բառերը, քանի որ թույլատրող փաստաթուղթը տվյալներ է պարունակելու նաև արտահանման ժամանակի վերաբերյալ: Բացի այդ, նպատակահարմար է, որ հայտը արտացոլի հայտ ներկայացնող անձի ակնկալիքը այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում մշակութային արժեքը արտահանված է լինելու: | ||||
| 2 | Կարինե Քոչոյան 04.01.2025 17:48:14 | 2. Նախագծում «տեղեկատվություն» բառը իր համապատասխան հոլովաձևերով փոխարինել «տեղեկություն» բառով և համապատասխան հոլովաձևերով, քանի որ «տեղեկատվություն» բառը նշանակում է « 1. Որևէ բանի մասին տեղեկություն տալը» , իսկ «տեղեկություն» բառը՝ «5. Տվյալ, փաստ:»(http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=24&dt=HY_HY&query=%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5): |