04.01.2025
«Մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացության (թույլատրող փաստաթղթի) ձեվը և դրա տրման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նաև Նախագիծ) վերաբերյալ ներկայացնում եմ հետևյալ առաջարկությունները՝ 1. Նախագծի Հավելված N 1-ի 8-րդ կետի 2-րդ ենթակետում «նպատակը,» բառից և կետադրական նշանից հետո լրացնել « արտահանման ժամկետը,» բառերը, քանի որ թույլատրող փաստաթուղթը տվյալներ է պարունակելու նաև արտահանման ժամանակի վերաբերյալ: Բացի այդ, նպատակահարմար է, որ հայտը արտացոլի հայտ ներկայացնող անձի ակնկալիքը այն ժամկետի վերաբերյալ, որի ընթացքում մշակութային արժեքը արտահանված է լինելու: