12.11.2024
«Եթե կրկնակի փորձաքննության արդյունքում դասագրքի երաշխավորման վերաբերյալ որոշումը փոփոխվում է, առարկայական հանձնաժողովի՝ համապատասխան բաժինները փորձաքննած մասնագետներն աշխատանքի համար չեն վարձատրվում...» Առաջարկում եմ վերը նշված հատվածում վերանայել չվճարման մասին դրույթը:Նախ,եթե փորձագիտական խմբի կարծիքը և գնահատականը տարակուսելի է,ինչո՞ւ է ձևավորվում նման խումբ,թող լինի այն փորձագետը,որի տված եզրակացությունը վստահելի է և անբեկանելի:Այլապես՝ դա մարդու սահմանադրական իրավունքի ոտնահարում եմ համարում(Աշխատանքային օրենսգիրք,Հոդված 3),և ,վերջապես եթե կատարվել է համապատասխան աշխատանք,ինչի կատարման և պայմանների մասին նախապես ստորագրված է պայմանագիր(այլապես աշխատանքային իրավահարաբերություններ գոյություն չեն ունենա և որևէ փորձագետ չի կատարի մեծածավալ ուսումնասիրություն),ապա դա կդիտվի հակաօրինական,իհարկե նաև անազնիվ,ոչ արդարացի: