Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի նախագիծ

  • Քննարկվել է

    08.11.2019 - 28.11.2019

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 28399

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Ստելլա Չանդիրյան

28.11.2019

Նախագծի 109-րդ հոդվածով ամրագրված են ձերբակալման հիմքերը, որոնք համապատասխանում են «հիմնավոր կասկածի» չափանիշին, սակայն հարկ է ընդգծել, որ հիմնավոր կասկած չի կարող ծագել «հանցանքը կատարելուց անմիջապես հետո» անձի բռնվելու հիմքով, քանի որ դա նրան ընդամենն առնչում է հանցագործության վայրի հետ, սակայն անպայմանորեն չի հանգեցնում նրա ներգրավվածությանը հանցագործության կատարման մեջ։ Այդ ներգրավվածությունը կարող է ապահովվել «բացահայտ հետքերով», որոնց մասին առանձին նշվում է հոդվածի 1-ին մասի 3)-րդ կետում։ Հետեւաբար, 109-րդ հոդվածի 1-ին մասի 1)-ին կետում կարիք չկա պահպանել «հանցանքը կատարելուց անմիջապես հետո» ձեւակերպումը։ Համանման կարծիք է արտահայտել նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինությունը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ (տես ավելին՝ § 15, https://rm.coe.int/16806ef4c5)։

Ստելլա Չանդիրյան

28.11.2019

Նածագծի 116-րդ հոդվածով ամրագրված խափանման միջոցների կիրառման 3 հիմքերից միայն առաջին երկուսը՝ փախուստը կանխելն ու հանցանքի կատարումը կանխելն են ճանաչվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (Եվրոպական դատարան) կողմից՝ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (Եվրոպական կոնվենցիա) 5-րդ հոդվածին համապատասխան։ 116-րդ հոդվածի 2-րդ մասի 3)-րդ կետով ամրագրված մեկ այլ՝ «մեղադրյալի կողմից իր վրա օրենքով կամ դատարանի որոշմամբ դրված պարտականությունների կատարումն ապահովելը» հիմքը բավականին տարբեր է Եվրոպական դատարանի կողմից ճանաչված հիմքից, այն է՝ արդարադատության ընթացքը խոչընդոտելու պոտենցիալ ռիսկից։ Հաշվի առնելով վերոգրյալն ու հիմնվելով նաեւ Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության արտահայտած դիրքորոշման վրա՝ առաջարկում ենք Նախագծի նշված հոդվածը համապատասխանեցնել Եվրոպական կոնվենցիայի կարգավորումներին։

Ստելլա Չանդիրյան

28.11.2019

Նախագծի 123-րդ հոդվածի 2-րդ մասի 2)-րդ կետի համաձայն՝ տնային կալանքի պարագայում դատարանի որոշմամբ մեղադրայլին կարող է արգելվել շփում ունենալ որոշակի անձանց հետ կամ իր բնակության վայրում հյուրընկալել այլ անձանց: Հարկ է նկատել, որ մեղադրյալին իր բնակության վայրում այլ անձանց հյուրընկալելն արգելելու իրավասությունը պետք է իրականացվի՝ հաշվի առնելով այնտեղ ապրող այլ անձանց՝ Եվրոպական կոնվենցիայի 8- րդ հոդվածով նախատեսված անձնական եւ ընտանեկան կյանքի հարգանքի իրավունքը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ առաջարկում ենք համապատասխան հստակեցումներ կատարել Նախագծում։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: