«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 17-ի թիվ 571-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Ռիտա Գալստյան 23.04.2026 12:09:22 | Հիրավի մեծ է աշակերտական խորհդի դերը աշակերտների ուսումնական և կամակերպչական շատ հարցերում։ Ուստի առաջարկում եմ խորհրդի կազմն ընտրել ուսումնական տարվա վերջում կամ տվյալ ուսումնական տարվա սկզբում՝օգոստոսին։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 2 | Աննա Խուգոյան 23.04.2026 14:42:46 |
«Լիովին կողմ եմ նախագծով առաջարկվող փոփոխություններին։ Աշակերտական խորհուրդների ձևավորման ժամկետը սեպտեմբերից մայիս տեղափոխելը խիստ արդարացված է և արդյունավետ։ Դա հնարավորություն կտա հաջորդ ուսումնական տարվա հենց առաջին օրերից ունենալ արդեն ձևավորված և պատրաստի աշխատող ինքնավարության մարմին՝ խնայելով սեպտեմբեր ամսվա ժամանակը, որը սովորաբար ծախսվում էր կազմակերպչական հարցերի վրա։ Միաժամանակ, նախագծի իրականացման արդյունավետությունն էլ ավելի բարձրացնելու նպատակով, առաջարկում եմ դիտարկել հետևյալ կետը. Հստակեցնել «փորձի փոխանակման» մեխանիզմը մայիսին ընտրված նոր կազմի և հին կազմի միջև։ Ցանկալի է, որ մինչև ուսումնական տարվա ավարտը նախատեսվի անցումային շրջան կամ խորհրդատվական հանդիպումներ, որպեսզի նորընտիր անդամները սեպտեմբերին լիարժեք տիրապետեն իրենց գործառույթներին և պահպանվի աշխատանքների շարունակականությունը։» |
Շնորհակալություն դիտարկման համար: |
|||
| 3 | Աննա Խուգոյան 23.04.2026 14:49:33 | Միաժամանակ, որպես գործնական աշխատող, ցանկանում եմ բարձրաձայնել հետևյալ մտահոգությունները և առաջարկները. Ժամկետների ծանրաբեռնվածություն. Մայիսի 10-25-ն ընկած ժամանակահատվածը դպրոցներում ամենածանրաբեռնվածն է (ամփոփիչ աշխատանքներ, քննական նախապատրաստություններ)։ Սա կարող է հանգեցնել նրան, որ աշակերտները չկարողանան լիարժեք կենտրոնանալ ընտրությունների և ԱԽ ձևավորման վրա։ Առաջարկում եմ դիտարկել այս գործընթացը մի փոքր ավելի վաղ՝ ապրիլի վերջին կամ մայիսի սկզբին սկսելու հնարավորությունը |
Շնորհակալություն, դիտարկումը լրացուցիչ կքննարկվի: |
|||
| 4 | Narine Ghlechyan 26.04.2026 12:33:58 | Նպատակահարմար եմ գտնում աշակերտական խորհուրդը ձևավորել նախորդ ուսումնական տարվա ապրիլ ամսին՝ հաշվի առնելով մայիս ամսվա ծանրաբեռնվածությունը |
Շնորհակալություն, դիտարկումը լրացուցիչ կքննարկվի: |
|||
| 5 | Ռուզաննա Խաչատրյան 27.04.2026 21:48:29 |
Հաշվի առնելով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները և նպատակ ունենալով բարձրացնել աշակերտական ինքնավարության արդյունավետությունը՝ առաջարկում եմ Աշակերտական խորհրդի (ԱԽ) ձևավորման գործընթացն իրականացնել ոչ թե մայիս, այլ ապրիլ ամսվա ընթացքում։
Մայիս ամիսը հանրակրթական դպրոցներում հագեցած է ամփոփիչ ստուգումներով, պետական ավարտական քննություններով և «Վերջին զանգի» միջոցառումներով։ Այս շրջանում ԱԽ ձևավորումը ստեղծում է հավելյալ ծանրաբեռնվածություն և նվազեցնում ընտրական գործընթացի որակը։ Գործընթացն ապրիլին տեղափոխելը տալիս է հետևյալ առավելությունները.
Այս փոփոխության շնորհիվ աշակերտական ինքնավարությունը ձևական բնույթից կանցնի գործնական-կիրառական փուլի։ Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցը կունենա արդեն իսկ վերապատրաստված և ծրագրային հստակ հենք ունեցող աշակերտական մարմին, ինչը կնպաստի դպրոցի ժողովրդավարական մշակույթի զարգացմանը։ |
Շնորհակալություն, դիտարկումը լրացուցիչ կքննարկվի: |
|||
| 6 | Թամարա Սահակյան 28.04.2026 17:14:31 | Կարծում եմ, որ ներկայացված նախագիծը արդիական և հիմնավորված փոփոխություն է առաջարկում։ Մասնավորապես, աշակերտական խորհրդի առաջին ժողովի հրավիրման իրավունքը տնօրենի փոխարեն խորհրդի նախագահին վերապահելը նպաստում է ինքնավարության սկզբունքի լիարժեք պահպանմանը։ Ժամկետների տեղափոխումը մայիս ամիս հնարավորություն է տալիս խորհրդի կազմը ձևավորել նախապես և նոր ուսումնական տարին սկսել արդեն կազմակերպված աշխատանքով։ Փորձնական ծրագրի արդյունքները ևս ցույց են տալիս առաջարկվող մոտեցման արդյունավետությունը և շարունակականության ապահովումը։ Ընդհանուր առմամբ, նախագիծը հիմնավորված է և կարող է դրական ազդեցություն ունենալ ուսումնական հաստատություններում աշակերտական ինքնակառավարման զարգացման վրա։ |
Շնորհակալություն դիտարկման համար: |