Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2011 թվականի մայիսի 17-ի թիվ 571-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ

Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության աշակերտական ինքնավարության մարմինների՝ աշակերտական խորհուրդների առաջին ընդհանուր ժողովը հրավիրվում է հաստատության տնօրենի կողմից՝ սեպտեմբեր ամսվա առաջին շաբաթվա ընթացքում։ Տնօրենի կողմից ժողովի հրավիրման լիազորության վերապահումը հակասում է աշակերտական խորհրդի ինքնավարության սկզբունքի լիարժեք իրականացմանը, իսկ խորհուրդը շուրջ մեկ ամիս հնարավորություն չի ունենում հրավիրելու նիստեր, քանի որ դրա կազմը վերջնականապես ձևավորվում է սեպտեմբերի 25-ից ոչ շուտ։

  • Տևողություն

    23.04.2026 08.05.2026
  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 837

Տպել

Առաջարկներ`

Թամարա Սահակյան

28.04.2026

Կարծում եմ, որ ներկայացված նախագիծը արդիական և հիմնավորված փոփոխություն է առաջարկում։

Մասնավորապես, աշակերտական խորհրդի առաջին ժողովի հրավիրման իրավունքը տնօրենի փոխարեն խորհրդի նախագահին վերապահելը նպաստում է ինքնավարության սկզբունքի լիարժեք պահպանմանը։ Ժամկետների տեղափոխումը մայիս ամիս հնարավորություն է տալիս խորհրդի կազմը ձևավորել նախապես և նոր ուսումնական տարին սկսել արդեն կազմակերպված աշխատանքով։ Փորձնական ծրագրի արդյունքները ևս ցույց են տալիս առաջարկվող մոտեցման արդյունավետությունը և շարունակականության ապահովումը։ Ընդհանուր առմամբ, նախագիծը հիմնավորված է և կարող է դրական ազդեցություն ունենալ ուսումնական հաստատություններում աշակերտական ինքնակառավարման զարգացման վրա։

Ռուզաննա Խաչատրյան

27.04.2026

 

Հաշվի առնելով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները և նպատակ ունենալով բարձրացնել աշակերտական ինքնավարության արդյունավետությունը՝ առաջարկում եմ Աշակերտական խորհրդի (ԱԽ) ձևավորման գործընթացն իրականացնել ոչ թե մայիս, այլ ապրիլ ամսվա ընթացքում։

 

Մայիս ամիսը հանրակրթական դպրոցներում հագեցած է ամփոփիչ ստուգումներով, պետական ավարտական քննություններով և «Վերջին զանգի» միջոցառումներով։ Այս շրջանում ԱԽ ձևավորումը ստեղծում է հավելյալ ծանրաբեռնվածություն և նվազեցնում ընտրական գործընթացի որակը։ Գործընթացն ապրիլին տեղափոխելը տալիս է հետևյալ առավելությունները.

  1. Ապրիլին ձևավորված նոր խորհուրդը հնարավորություն է ստանում մոտ երկու ամիս աշխատել հին կազմի (հատկապես շրջանավարտների) հետ համատեղ։ Նորընտիր անդամները մասնակցում են նիստերին որպես դիտորդներ՝ յուրացնելով աշխատանքային նրբությունները։
  2. Շրջանավարտները պաշտոնապես փոխանցում են ընթացիկ և կիսատ թողած նախագծերը, կապերը և ռեսուրսները, ինչը բացառում է սեպտեմբերին աշխատանքները «զրոյական կետից» սկսելու սխալը։
  3. Նոր կազմը ամռան ամիսներին հնարավորություն է ունենում նախապատրաստել սեպտեմբերի 1-ի և առաջին եռամսյակի միջոցառումների հստակ օրացույցը։
  4. Սեպտեմբերի առաջին օրերին ԱԽ-ն հանդես է գալիս որպես կայացած թիմ, ինչը զգալիորեն թեթևացնում է ՄԿԱ գծով փոխտնօրենի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի ծանրաբեռնվածությունը։

Այս փոփոխության շնորհիվ աշակերտական ինքնավարությունը ձևական բնույթից կանցնի գործնական-կիրառական փուլի։ Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցը կունենա արդեն իսկ վերապատրաստված և ծրագրային հստակ հենք ունեցող աշակերտական մարմին, ինչը կնպաստի դպրոցի ժողովրդավարական մշակույթի զարգացմանը։

Narine Ghlechyan

26.04.2026

Նպատակահարմար եմ գտնում աշակերտական խորհուրդը ձևավորել նախորդ ուսումնական տարվա ապրիլ ամսին՝ հաշվի առնելով մայիս ամսվա ծանրաբեռնվածությունը

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: