Հաշվի առնելով հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսումնական գործընթացի առանձնահատկությունները և նպատակ ունենալով բարձրացնել աշակերտական ինքնավարության արդյունավետությունը՝ առաջարկում եմ Աշակերտական խորհրդի (ԱԽ) ձևավորման գործընթացն իրականացնել ոչ թե մայիս, այլ ապրիլ ամսվա ընթացքում։
Մայիս ամիսը հանրակրթական դպրոցներում հագեցած է ամփոփիչ ստուգումներով, պետական ավարտական քննություններով և «Վերջին զանգի» միջոցառումներով։ Այս շրջանում ԱԽ ձևավորումը ստեղծում է հավելյալ ծանրաբեռնվածություն և նվազեցնում ընտրական գործընթացի որակը։ Գործընթացն ապրիլին տեղափոխելը տալիս է հետևյալ առավելությունները.
- Ապրիլին ձևավորված նոր խորհուրդը հնարավորություն է ստանում մոտ երկու ամիս աշխատել հին կազմի (հատկապես շրջանավարտների) հետ համատեղ։ Նորընտիր անդամները մասնակցում են նիստերին որպես դիտորդներ՝ յուրացնելով աշխատանքային նրբությունները։
- Շրջանավարտները պաշտոնապես փոխանցում են ընթացիկ և կիսատ թողած նախագծերը, կապերը և ռեսուրսները, ինչը բացառում է սեպտեմբերին աշխատանքները «զրոյական կետից» սկսելու սխալը։
- Նոր կազմը ամռան ամիսներին հնարավորություն է ունենում նախապատրաստել սեպտեմբերի 1-ի և առաջին եռամսյակի միջոցառումների հստակ օրացույցը։
- Սեպտեմբերի առաջին օրերին ԱԽ-ն հանդես է գալիս որպես կայացած թիմ, ինչը զգալիորեն թեթևացնում է ՄԿԱ գծով փոխտնօրենի և դաստիարակչական աշխատանքների կազմակերպչի ծանրաբեռնվածությունը։
Այս փոփոխության շնորհիվ աշակերտական ինքնավարությունը ձևական բնույթից կանցնի գործնական-կիրառական փուլի։ Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցը կունենա արդեն իսկ վերապատրաստված և ծրագրային հստակ հենք ունեցող աշակերտական մարմին, ինչը կնպաստի դպրոցի ժողովրդավարական մշակույթի զարգացմանը։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: