«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-Նախագծով առաջարկվում է
ա․ համակարգային և համապարփակ մոտեցում, որի արդյունքում Օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 80․2 Գլուխն ամբողջովին վերաշարադրվել է,
բ․ տրվել են Ստանդարտից բխող և Օրենսգրքում կիրառվող առանցքային հասկացությունների հստակ սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը իրավակիրառ պրակտիկայում։
գ․ հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահվել է ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով և գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասում մարմին։
դ․ հաշվետերերի և վերահսկող անձանց նկատմամբ ևս կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ, կամ չեն տրամադրում պատշաճ ստուգման ընթացակարգերով սահմանված պարտադիր տեղեկությունները։
ե․ հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը երկարաձգվել է՝ գործող մայիսի 10–ը փոփոխելով հունիսի 30, ինչը կնպաստի ավելի ամբողջական և որակյալ տվյալների ներկայացմանը։
զ․ հստակեցվել են հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պահպանության և հաշվառման դրույթները, համաձայն որի ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:
-
Duration
26.02.2026 13.03.2026 -
Type
Law
-
Area
State revenue, Financial
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 247
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.