Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

-Նախագծով առաջարկվում է

ա․ համակարգային և համապարփակ մոտեցում, որի արդյունքում Օրենսգրքի ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակման դրույթները կարգավորող 802 Գլուխն ամբողջովին վերաշարադրվել է,

բ․ տրվել են Ստանդարտից բխող և Օրենսգրքում կիրառվող առանցքային հասկացությունների հստակ սահմանումներ, ինչը կապահովի դրանց միատեսակ մեկնաբանությունն ու համահունչ կիրառումը իրավակիրառ պրակտիկայում։

գ․ հաշվետու ֆինանսական հաստատությունների նկատմամբ համապատասխանության ճշտության ստուգման իրականացումը վերապահվել է ՀՀ հարկային մարմնին, քանի որ Ստանդարտը բացառապես կիրառվում է հարկային նպատակներով և գործընթացի ցանկացած փուլում միմիայն հարկային մարմինն է հանդիսանում որպես իրավասում մարմին։ 

դ․ հաշվետերերի և վերահսկող անձանց նկատմամբ ևս կիրառել պատասխանատվության միջոցներ այն դեպքերում, երբ վերջիններս հաշվետու ֆինանսական հաստատություններին տրամադրում են կեղծ կամ թերի տեղեկություններ, կամ չեն տրամադրում պատշաճ ստուգման ընթացակարգերով սահմանված պարտադիր տեղեկությունները։

ե․ հարկային մարմնին տեղեկությունների ներկայացման ժամկետը երկարաձգվել է՝ գործող մայիսի 10–ը փոփոխելով հունիսի 30, ինչը կնպաստի ավելի ամբողջական և որակյալ տվյալների ներկայացմանը։

զ․ հստակեցվել են հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից փաստաթղթերի պահպանության և հաշվառման դրույթները, համաձայն որի  ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:

  • Տևողություն

    26.02.2026 13.03.2026
  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ, Ֆինանսական

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 236

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: