«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 134-րդ հոդվածում
1) 5-րդ կետում՝
ա) «մայիսի 10-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով,
բ) «443․4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «443․5-րդ հոդվածով» բառերով։
Հոդված 2. Օրենսգրքի 156-րդ հոդվածում`
1) 6-րդ կետում՝
ա) «մայիսի 10-ը» բառերը փոխարինել «հունիսի 30-ը» բառերով,
բ) «443․4-րդ հոդվածով» բառերը փոխարինել «443․5-րդ հոդվածով» բառերով։
Հոդված 3. Օրենսգրքի 335-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասում՝
ա) 9-րդ կետում «փակցնելը։» բառը փոխարինել «փակցնելը․» բառով,
բ) լրացնել նոր՝ 10-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․
«10) ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտությունը։»։
2) 4-րդ մասում «համատեղ համալիր» բառերից հետո ավելացնել «և թեմատիկ՝ (բացառապես ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության հարցով)» բառերը։
Հոդված 4․ Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասում «ստուգման հանձնարարագիրը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Օրենսգրքի 335-րդ հոդվածի 3-րդ մասի 10-րդ կետի,» բառերը:
Հոդված 5․ Օրենսգրքի 340-րդ հոդվածում՝
ա) 1-ին մասում ավելացնել նոր՝ 1․2 կետ հետևյալ խմբագրությամբ․
«1․2 ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության ստուգման հարցերը ներառում են՝
ա) հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443․3-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հաշվետվության մեջ ներառված տեղեկությունների ամբողջականությունը և ճշտությունը ստուգելու նպատակով հարցերը,
բ) Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից պատշաճ ստուգման ընթացակարգերով նախատեսված պարտավորությունների կատարումը ստուգելու հարցերը, և
գ) Օրենսգրքի 80․2 գլխից բխող այլ նորմատիվ իրավական ակտերով սահմանված պարտավորությունների կատարումը ստուգելու հարցերը։»։
բ) 6-րդ մասում «տրանսֆերային գնագոյացման» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև թեմատիկ՝ ֆինանսական հաշիվների համապատասխանության ճշտության» բառերը։
Հոդված 6․ Օրենսգրքի Հոդված 402․3-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 80.2 գլխով կամ 80.2 գլխով սահմանված իրավական ակտերով սահմանված պատշաճ ուսումնասիրության կամ հավաստող փաստաթղթերի պահպանման պարտավորությունները յուրաքանչյուր հաշվետիրոջ մասով չկատարելու դեպքում՝ Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:».
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 443.3-րդ հոդվածի 2-ին մասով սահմանված տեղեկությունները Օրենսգրքի 80.2 գլխի կամ դրա համաձայն ընդունված իրավական ակտերով սահմանված ընթացակարգերով հարկային մարմնին Օրենսգրքով սահմանված ժամկետում չտրամադրելու կամ այդ ժամկետից ուշ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված կամ Օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ տրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500 հազար դրամի չափով: Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից տեղեկությունները չտրամադրելու դեպքում յուրաքանչյուր չտրամադրված տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից տեղեկությունները ոչ ամբողջական կամ կեղծ տրամադրելու դեպքում յուրաքանչյուր ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության համար Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 1 միլիոն դրամի չափով:».
4) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«4. Հաշվետու ֆինանսական հաստատության կողմից Օրենսգրքի 80.2 գլխի համաձայն ընդունված կանոնակարգերում նկարագրված պատշաճ ուսումնասիրության ընթացակարգերի նպատակներով ստացված ինքնահայտարարագրի մեջ կեղծ կամ թերի տեղեկություն տրամադրելու դեպքում Հաշվետու ֆինանսական հաստատությունից գանձվում է տուգանք՝ 500,000 ՀՀ դրամի չափով:».
5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5․ Հաշվետերերի և Վերահսկող անձանց կողմից ինքնահայտարարագրի չներկայացման դեպքում կամ ոչ ամբողջական կամ կեղծ տրամադրելու դեպքում Հաշվետերերից կամ Վերահսկող անձանցից յուրաքանչյուր չներկայացման կամ ոչ ամբողջական կամ կեղծ տեղեկության տրամադրման համար գանձվում է տուգանք՝ 500,000 ՀՀ դրամի չափով:».
6) 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6. Եթե Հաշվետու ֆինանսական հաստատությունը օտարերկրյա իրավաբանական կազմավորում կամ մասնաճյուղ է, որը գտնվում է Հայաստանում, տույժը կարող է կիրառվել Հաշվետու ֆինանսական հաստատության գործունեության կառավարման համար պատասխանատու ցանկացած անձ(-անց) նկատմամբ: Սույն կետի կիրառման նպատակով, պատասխանատու անձ(-ինք)ը տրաստի դեպքում ներառում են՝ կառավարիչ(ներ)ին, իսկ գործընկերության դեպքում՝ գործընկերներից յուրաքանչյուրին։»։
7) Հանել 7-9-րդ մասերը։
Հոդված 7. Օրենսգրքի 80.2-րդ գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Գ Լ ՈՒ Խ 80.2
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՎՏՈՄԱՏ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ
Հոդված 443․3․ Կիրառվող հասկացություններ
1․ Սույն գլխում, ինչպես նաև սույն գլխի դրույթներից բխող Օրենսգրքի այլ հոդվածներում ստորև նշված հասկացություններն ունեն հետևյալ իմաստն ու նշանակությունը.
1) Ստանդարտ՝ Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման Միասնական հաշվետվողական ստանդարտը՝ ներառյալ վերջինիս Մեկնաբանությունը, որը հաստատվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության կողմից 2014 թվականի հուլիսի 15-ին՝ ներառյալ հետագա փոփոխությունները․
2) Կոնվենցիա՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2018 թվականի հունվարի 24-ին ստորագրված «Հարկային հարցերով փոխադարձ վարչական օգնության մասին» կոնվենցիան, ներառյալ հետագա փոփոխությունները․
3) Համաձայնագիր՝ Հայաստանի Հանրապետության կողմից 2024 թվականի հունվարի 12-ին ստորագրված «Ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման մասին» իրավասու մարմինների բազմակողմ համաձայնագիրը՝ ներառյալ հետագա փոփոխությունները․
4) Տեղեկությունների տրամադրում՝ հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ իրավական ակտով սահմանված հաշվետվություն, որով Ստանդարտով սահմանված տեղեկությունները Հաշվետու ֆինանսական հաստատությունը ներկայացնում է հարկային մարմին։
5) Հաշվետու հաշիվ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ․
6) Հաշվետու ֆինանսական հաստատություն՝ ֆինանսական հաստատություն, որը Ստանդարտի համաձայն չի հանդիսանում ոչ-հաշվետու, մասնավորապես ՀՀ ռեզիդենտ ֆինանսական հաստատություն, բացառությամբ այդ ֆինանսական հաստատության՝ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող մասնաճյուղերի, Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող՝ ոչ ռեզիդենտ ֆինանսական հաստատության մասնաճյուղ։ Ոչ հաշվետու ֆինանսական հաստատությունների ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ հրամանով․
7) Հաշվետու երկիր՝ երկիր, որի հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների փոխանակում՝ փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Երկրների ցանկը յուրաքանչյուր տարվա մինչև դեկտեմբերի 30-ը հարկային մարմինը հրապարակում է իր պաշտոնական կայք-էջում․
8) Ազատված հաշիվ՝ Ստանդարտով սահմանված հաշիվներ, որոնց ցանկը հաստատվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի համատեղ հրամանով։
Հոդված 443․4. Հակասությունների կարգավորում
1․ Սույն Գլխի կամ Համաձայնագրի դրույթների և որևէ այլ օրենքի դրույթների միջև հակասության դեպքում գործում է սույն Գլխի և Համաձայնագրի համապատասխան դրույթը։
Հոդված 443․5. Հաշվետու ֆինանսական հաստատությունների կողմից Տեղեկությունների տրամադրում
1․ Հաշվետու ֆինանսական հաստատությունը մինչև յուրաքանչյուր օրացուցային տարվա հունիսի 30-ը ներառյալ հարկային մարմին է ներկայացնում նախորդ տարվա բոլոր Հաշվետու հաշիվների վերաբերյալ տեղեկությունները։
2․ Ֆինանսական հաստատության կողմից Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգերի արդյունքում տվյալ օրացուցային տարում Հաշվետու հաշիվներ չբացահայտելու դեպքում ֆինանսական հաստատությունը ներկայացնում է զրոյական հաշվետվություն՝ հարկային մարմնի կողմից սահմանված կարգով և ձևով։
3․ Ֆինանսական հաստության կողմից Ստանդարտով սահմանված պատշաճ ստուգման ընթացակարգը սահմանվում է հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ հրամանով։
Հոդված 443․6. Փաստաթղթերի պահպանությունը և հաշվառումը
1․ Հաշվետու ֆինանսական հաստատությունը պարտավոր է պահպանել Ստանդարտով, Համաձայնագրով և սույն գլխով սահմանված պարտավորությունների կատարումը հավաստող փաստաթղթերը։
2․ Ֆինանսական հաշիվներին վերաբերող բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև համակարգչային ծրագրերում և էլեկտրոնային կրիչներում առկա տեղեկատվությունը, Ֆինանսական հաստատությունը պահպանում է օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում, բայց ոչ պակաս, քան հինգ տարի ժամկետով:
Հոդված 443․8. Պարտավորություններից խուսափելը
1․ Սույն գլխի պահանջներից խուսափելու և (կամ) դրանք չկատարելու նպատակով որևէ պայմանավորվածություն ձեռք բերելու դեպքում, այն ձեռքբերած անձանց նկատմամբ տարածվում են Ստանդարտի, Համաձայնագրի և սույն գլխի դրույթները, եթե ողջամիտ հիմքերով հաստատվում է, որ նման պայմանավորվածության հիմնական նպատակը սույն Գլխի պահանջներից խուսափելը կամ չկատարելն է։»:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Օրենսգրքի 80․2 գլխով սահմանված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները ներկայացնում են 2026 թվականի և դրան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանների համար։
-
Duration
26.02.2026 13.03.2026 -
Type
Law
-
Area
State revenue, Financial
-
Ministry
State Revenue Committee
-
Status
Views 249
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.