Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հոդված 1 «Տարածական տվյալների մասին» օրենքի 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «ազգային գեպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «Օ Ջի Սի Վի Էմ Էս» բառերը՝ «Օ Ջի Սի Դաբլյու Էմ Էս» բառերով:

 

  Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «տարածումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տվյալների որակը» բառերը:

 

   Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի

 1) 1-ին կետում «ստեղծման և մշակման աշխատանքներ» բառերը փոխարինել «ստեղծման, մշակման և վարման աշխատանքներ» բառերով,

  2)  2-րդ կետում «տվյալների» բառից հետո լրացնել «, դրանց մետատվյալների» բառերով:

 

   Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «ստանդարտներով» բառից առաջ լրացնել «ազգային» բառը,

 

  Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «հասանելիությունը» բառից հետո լրացնել «առցանց ծառայությունների միջոցով» բառերը:

 

   Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։

 

   Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

   «Հոդված 28. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորումը

1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, գործառութայնության (ֆունկցիոնալության) և զարգացման համար ֆինանսավորումն իրականացվում է պետական և համայնքային բյուջեների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:»

 

   Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

             Հանրապետության նախագահ                                             Վ. Խաչատուրյան

                               ՀՕ- 

                        Երևան, 2026 թ

  • Duration

    02.02.2026 20.02.2026
  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 146

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: