Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ

ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1.      Նախագծի ընդունման անհրաժեշտությունը և առկա վիճակը

Հայաստանի Հանրապետությունում տարածական տվյալների ոլորտի համակարգված զարգացումը հանդիսանում է ռազմավարական առաջնահերթություն՝ միտված պետության կայուն զարգացմանը և արդյունավետ կառավարմանը:

Վերջին տարիներին ոլորտում իրականացվել են մի շարք ինստիտուցիոնալ և տեխնոլոգիական բարեփոխումներ, այդ թվում՝ Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ձևավորման և զարգացման ուղղությամբ, սակայն գործող իրավական կարգավորումների բազմազանությունը և դրանց միջև առկա անհամապատասխանությունները պայմանավորում են իրավական դաշտի հստակեցման և համակարգման անհրաժեշտությունը։

Նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների (միջոցառումների) ծրագիրը հաստատելու մասին» N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետի պահանջներից։ Նշված ռազմավարական փաստաթուղթը նախատեսում է տարածական տվյալների ոլորտի իրավական դաշտի կատարելագործում, գործող կարգավորումների համապատասխանեցում և ոլորտի զարգացման համար անհրաժեշտ պայմանների ձևավորում՝ ապահովելով պետական քաղաքականության նպատակների արդյունավետ իրականացումը։

Արդյունքում նախագծերի ընդունումն ուղղված է ոլորտում առկա խնդիրների համակարգված լուծմանը, իրավական կարգավորումների հստակեցմանը և տարածական տվյալների ոլորտի շարունակական ու կայուն զարգացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ամրապնդմանը։

2.      Կարգավորման առարկան և բնույթը.

Սույն նախագծերի կարգավորման առարկան տարածական տվյալների ոլորտում գործող իրավական ակտերի միջև փոխհամապատասխանության ապահովումն է։ Նախագծերն ուղղված է «Տարածական տվյալների մասին» օրենքի դրույթների և դրա կիրարկումն ապահովող իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագրի միջև առկա անհամապատասխանությունների վերացմանը, ինչպես նաև իրավական դաշտի հստակեցմանն ու համակարգմանը։

Նախագծերը կրում են համակարգող, հստակեցնող և կարգավորող բնույթ՝ սահմանելով Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) վարման, օգտագործման և կառավարման հետ կապված հիմնական մոտեցումները։ Միաժամանակ հստակեցվում են ոլորտային լիազոր մարմինների գործառույթներն ու պատասխանատվության շրջանակները, թեմատիկ տարածական տվյալների ստեղծման քայլերի հաջորդականությունը, հիմնական հասկացությունները, ինչպես նաև ոլորտում կիրառվող ընթացակարգերը, ինչը նպաստում է իրավական կարգավորումների միասնական և հետևողական կիրառմանը։

Արդյունքում նախագծերը նպատակ ունեն ապահովելու տարածական տվյալների ոլորտում իրավական միջավայրի կայունությունը և համակարգվածությունը՝ հիմք ստեղծելով ոլորտի արդյունավետ կառավարման և իրավական կարգավորումների շարունակական զարգացման համար։

3.      Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.

Իրավական ակտերի ընդունման արդյունքում կիրականացվի գործող օրենսդրության դրույթների համապարփակ համակցում, ինչը կնպաստի իրավական համակարգի կայունության ամրապնդմանը։ Կհստակեցվեն ոլորտի կառավարման մեխանիզմները, լիազոր ու ոլորտային մարմինների իրավասությունների շրջանակը, որոնք կնպաստեն պետական կառավարման առավել արդյունավետ, համակարգված աշխատանքների իրականացմանը և որոշումների կայացմանը։

4.      Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

5.      Նախագծի մշակմանը ներգրավված մարմինները

   Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:

6.     Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածական տվյալների ոլորտի զարգացման ծրագիրը և դրա կատարումն ապահովող գործողությունների (միջոցառումների) ծրագիրը հաստատելու մասին» N 1583-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 14-րդ կետի՝ «Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի և տարածական տվյալների ոլորտի զարգացման համար անհրաժեշտ նոր իրավական փաստաթղթերի նախագծերի մշակում և հաստատում։ Տարածական տվյալների մասին օրենքում փոփոխությունների իրականացում» միջպահանջներից։ Տարածական տվյալների մասին օրենքում փոփոխությունների իրականացում» միջոցառման կատարման պահանջներից։

  • Duration

    02.02.2026 20.02.2026
  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 146

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: