«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1 «Տարածական տվյալների մասին» օրենքի 2023 թվականի հունվարի 17-ի ՀՕ-21-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) «ազգային գեպորտալ» բառերը փոխարինել «պետական միասնական գեոպորտալ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով, իսկ «Օ Ջի Սի Վի Էմ Էս» բառերը՝ «Օ Ջի Սի Դաբլյու Էմ Էս» բառերով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «տարածումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև տվյալների որակը» բառերը:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի․
1) 1-ին կետում «ստեղծման և մշակման աշխատանքներ» բառերը փոխարինել «ստեղծման, մշակման և վարման աշխատանքներ» բառերով,
2) 2-րդ կետում «տվյալների» բառից հետո լրացնել «, դրանց մետատվյալների» բառերով:
Հոդված 4. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում «ստանդարտներով» բառից առաջ լրացնել «ազգային» բառը,
Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասում «հասանելիությունը» բառից հետո լրացնել «առցանց ծառայությունների միջոցով» բառերը:
Հոդված 6. Օրենքի 27-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 7. Օրենքի 28-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 28. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորումը
1. Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծման, գործառութայնության (ֆունկցիոնալության) և զարգացման համար ֆինանսավորումն իրականացվում է պետական և համայնքային բյուջեների և օրենքով չարգելված այլ աղբյուրների հաշվին:»
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան
ՀՕ- -Ն
Երևան, 2026 թ․
-
Տևողություն
02.02.2026 20.02.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Կադաստր
-
Գերատեսչություն
Կադաստրի կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 136
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: