Add to favourites

Under development

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 

 «ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հարկային ծառայության  մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-407-Ն օրենքում (այսուհետ՝ Օրենք) կատարել հետևյալ լրացումները.

  1. Օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել նոր 9-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«9) մատուցել  և/կամ առաջարկել հաշվապահական ծառայություններ (այդ թվում՝ միջնորդավորված):»:

  1. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել նոր 10-րդ և 10.1-ին կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«10) յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած ձևի հայտարարագրի ներկայացումը հարկային մարմին՝ հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության և շահերի վերաբերյալ:

10.1) Սույն հոդվածի 10-րդ կետում նշված հայտարարագրում ներառվում են հետևյալ տվյալները՝

ա. հայտարարատու հարկային ծառայողի՝ հաշվապահական գրասենյակների հիմնադիր կամ մասնակից չհանդիսանալու, ինչպես նաև այդ գրասենյակների կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված չլինելու մասին.

բ. այն հաշվապահական գրասենյակների անվանումը և գտնվելու վայրը, որոնց հիմնադիր կամ մասնակից են հանդիսանում հայտարարատու հարկային ծառայողի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնող անձինք (զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները).

գ. այն հաշվապահական գրասենյակների անվանումը և գտնվելու վայրը, որոնց կառավարման, վարչական կամ վերահսկողական մարմիններում ներկայացված են հայտարարատու հարկային ծառայողի հետ արյունակցական կապի 1-ին աստիճանի մեջ գտնող անձինք (զավակները, ծնողները, քույրերը և եղբայրները):»:

Հոդված 2. Օրենքի 42-րդ հոդվածի 5-րդ մասում «8-րդ կետով» բառերը փոխարինել                           «8-րդ և 10-րդ կետերով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: 2018 թվականի համար սույն օրենքով սահմանված հայտարարագիրը ներկայացվում է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 3 ամսյա ժամկետում:

 

 

  • Discussed

    15.06.2018 - 01.07.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue, Fight against corruption

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4715

Print

Suggestions

Արման Մկրտչյան

18.06.2018

Ըստ էության նախագծի նպատակաը լավն է, սակայն ինքնավերահսկման մեխանիզմը երբեք էլ չի փայլել արդյունավետությամբ: Վերոգրյալի հետ կապված մեծ է ռիսկը, որ սա կրելու է ձևական բնույթ: Այնպես որ, առաջարկում եմ, որ հայտարարագիրը ներկայացվի և դրա նկատմամբ վերահսկողությունը իրականացնի այլ վերահսկող մարմին:

Andranik Daniel

17.06.2018

https://www.hark.am/%D5%BA%D5%A5%D5%AF-%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE/

Գոռ Վարդանյան

15.06.2018

իսկ ամուսինների (կանանց) մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջ ինչու դրված չի? Առաջարկում եմ ավելացնել նաև այդ մասը:

See more