Add to favourites

Under development

«ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծով փոփոխություն և լրացումներ են կատարվել «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում, որով նախատեսվել է հարկային ծառայողների համար պատասխանատվություն՝ միջնորդավորված հաշվապահական ծառայություններ առաջարկելու և/կամ մատուցելու համար/այդ թվում՝ միջնորդավորված/:

Նախագծի շրջանակներում հարկային ծառայողների համար նախատեսվել է նաև պարտականություն՝  յուրաքանչյուր տարվա համար մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը՝ հարկային մարմնի ղեկավարի կողմից սահմանած ձևի հայտարարագրի ներկայացումը հարկային մարմին՝ հաշվապահական գրասենյակների հետ փոխկապակցվածության և շահերի վերաբերյալ:

  • Discussed

    15.06.2018 - 01.07.2018

  • Type

    Law

  • Area

    State revenue, Fight against corruption

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9225

Print

Suggestions

Արման Մկրտչյան

18.06.2018

Ըստ էության նախագծի նպատակաը լավն է, սակայն ինքնավերահսկման մեխանիզմը երբեք էլ չի փայլել արդյունավետությամբ: Վերոգրյալի հետ կապված մեծ է ռիսկը, որ սա կրելու է ձևական բնույթ: Այնպես որ, առաջարկում եմ, որ հայտարարագիրը ներկայացվի և դրա նկատմամբ վերահսկողությունը իրականացնի այլ վերահսկող մարմին:

Andranik Daniel

17.06.2018

https://www.hark.am/%D5%BA%D5%A5%D5%AF-%D5%A8-%D5%BA%D5%A1%D5%B5%D6%84%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%AB%D6%80-%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B7%D5%BE/

Գոռ Վարդանյան

15.06.2018

իսկ ամուսինների (կանանց) մասին տեղեկատվություն ներկայացնելու պահանջ ինչու դրված չի? Առաջարկում եմ ավելացնել նաև այդ մասը:

See more