«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի
N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահության ընդգրկվող զինծառայողների հավելումների հաշվարկման գործակիցները բացարձակ մեծություններով փոխարինմամբ, որը կհեշտացնի հավելումների տրամադրման գործընթացի հաշվառման, փաստաթղթավորման և հատկացման գործընթացը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները օգտվում են ՀՀ կառավարության 2019թ. հուլիսի 3-ի N 712-Ն որոշման հավելված 1-ի 1.2 ծածկագրով «Հատուկ առաջադրանքներ և աշխատանքներ (հետախուզական, հատուկ նշանակության, դեսանտագրոհային ստորաբաժանումների համար)» և որոշման հավելված 1.3-ի «ՀՀ զինված ուժերի հատուկ խնդիրներ կատարող զորամասերում (ստորաբաժանումներում, պաշտոններում) ծառայություն իրականացնելու համար» առանձնահատուկ պայմաններով սահմանված հավելումներից, որոնց հաշվարկման պայմանները և հավելումների չափերը տարբեր են:
ՀՀ կառավարության քաղաքականությունը ներկայումս միտված է զինծառայողների սոցիալական արտոնությունների ու երաշխիքների ընդլայնմանը, որում առաջնահերթություն է տրվում դրամական ապահովությանը` որպես զինծառայողների նյութական և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը: Նախագծով առաջարկվում է ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումները համապատասխանեցնել ծառայողական խնդրի կարևորությանն ու ծանրաբեռնվածությանը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները:
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կանխատեսվում է տարեկան լրացուցիչ 5,3 մլրդ ծախս, որը կիրականացվի 2026թ. պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին (2025թ. գործող 1.3 և 2.5 առանձնահատուկ պայմանների ծախսերի հանրագումարի չափով): Հաշվարկային տեղեկանքները ներկայացված են գաղտնի դրոշմագրով:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:
-
Duration
21.01.2026 05.02.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
-
Status
Views 432
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.