«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2026 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում, Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունում ոստիկանության ծառայության, ոստիկանությունում ծառայության, պետական պահպանության, արտաքին հետախուզության, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» N 712-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) 1.2-րդ ծածկագրով տողի՝
ա. երկրորդ սյունակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հատուկ խնդիրներ կատարող (հատուկ նշանակության, հատուկ գործողությունների, հետախուզական, ռազմական ոստիկանության հատուկ գումարտակ) զորամասերում (ստորաբաժանումներում, պաշտոններում) ծառայություն (աշխատանք) իրականացնելու համար»,
բ. երրորդ սյունակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1) հատուկ նշանակության զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) համար՝ 250 000 դրամ,
2) հատուկ գործողությունների զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) համար՝ 150 000 դրամ,
3) հետախուզական զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) և ռազմական ոստիկանության հատուկ գումարտակի համար՝ 100 000 դրամ»,
գ. չորրորդ սյունակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«Հատուկ խնդիրներ իրականացնող զորամասերի (ստորաբաժանումների, պաշտոնների) ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով: Հավելման հաշվարկման պայման է հանդիսանում նաև մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոն զբաղեցնելը և այդ պաշտոնում ատեստավորման արդյունքներով հաշվելավճար ստանալը:».
2) 2.1-ին ծածկագրով տողի՝
ա. երրորդ սյունակը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.
«1) սպայական կազմի պայմանագրային զինծառայողներին՝ 200 000 դրամ,
2) ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողներին՝ 170 000 դրամ,
3) 2020-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ձևավորված նոր բնագծերի մարտական դիրքերում մարտական հերթապահության համար՝ + 60 000 դրամ»,
բ. չորրորդ սյունակի վերջում լրացնել նոր նախադասություն՝ հետևյալ բովանդակությամբ.
«2020-2023 թվականների ընթացքում տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում ձևավորված նոր բնագծերում մարտական հերթապահության համար սահմանված հավելումը հաշվարկելու իրավունք տվող մարտական դիրքերի ցանկը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2026 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
ք. Երևան
-
Duration
21.01.2026 05.02.2026 -
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
-
Status
Views 433
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.