Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի

N 712-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

 

 

 

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

        Ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումների համար սահմանված երկու հավելումների միավորման և 2020թ. մարտական գործողություններից հետո ձևավորված նոր շփման գծում մարտական հերթապահության ընդգրկվող զինծառայողների հավելումների հաշվարկման գործակիցները բացարձակ մեծություններով փոխարինմամբ, որը կհեշտացնի հավելումների տրամադրման գործընթացի հաշվառման, փաստաթղթա­վոր­ման և հատկացման գործընթացը:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս ԶՈՒ հատուկ նշանակության ստորաբաժանումները օգտվում են ՀՀ կառավարության 2019թ. հուլիսի 3-ի N 712-Ն որոշման հավելված 1-ի 1.2 ծածկագրով «Հատուկ առաջադրանքներ և աշխատանքներ (հետախուզական, հա­տուկ նշանակու­թյան, դեսանտագրոհային ստորաբաժանումների համար)» և որոշման հավելված 1.3-ի «ՀՀ զինված ուժերի հատուկ խնդիրներ կատարող զորամասերում (ստո­րա­­բա­ժա­նում­­ներում, պաշտոններում) ծառայություն իրականացնելու համար»  առանձնահատուկ պայմաններով սահմանված հավելումներից, որոնց հաշվարկման պայմանները և հավելումների չափերը տարբեր են:

ՀՀ կառավարության քաղաքականությունը ներկայումս միտված է զին­ծա­ռա­յողների սոցիալական արտոնությունների ու երաշխիքների ընդլայնմանը, որում առաջնա­հերթություն է տրվում դրամական ապահովությանը` որպես զինծառայողների նյութական և նրանց կողմից ծառայողական պարտականությունների կատարումը խթանելու միջոց:

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ հատուկ նշանակության, հատուկ գործողությունների և հետախուզական ստորաբաժանումներում ծառայության գրավչությունը բարձրացնելու գործընթացը: Նախագծով առաջարկվում է ծառայության առանձնահատկություններով պայ­մա­նա­­վոր­­­ված հավելումները համապատասխանեցնել ծառայողական խնդրի կարևորու­թյանն ու ծանրաբեռնվածությանը:

4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների  անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները:

Որոշման նախագծի ընդունման արդյունքում կանխատեսվում է տարեկան լրացուցիչ 5,3 մլրդ ծախս, որը կիրականացվի 2026թ. պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին (2025թ. գործող 1.3 և 2.5 առանձնահատուկ պայմանների ծախսերի հանրագումարի չափով): Հաշվարկային տեղեկանքները ներկայացված են գաղտնի դրոշմագրով:

5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:

Որոշման նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:  

  • Տևողություն

    21.01.2026 05.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Գերատեսչություն

    Պաշտպանության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 435

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: