Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

---- ---------------- 2025 թվականի N ------- -Ն

 

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Հաստատել բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման կարգը՝ համաձայն հավելվածի։

2 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

 

      Հայաստանի Հանրապետության

                          վարչապետ՝                                                        Ն. Փաշինյան

 

                                                                                                                                                                                         Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

----------------ի N         -Ն որոշման

 

ԿԱՐԳ

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ

ԳԼՈՒԽ 1

 

 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման հետ կապված հարաբերությունները:

2. Բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության (այսուհետ` լիազոր մարմին) «Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ՝ Կազմակերպություն):

                                       

                                                ԳԼՈՒԽ 2

ԲՈՒԾՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԻ ԵՎ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ, ԱՌԱՋԱՐԿՎԱԾ ԵՎ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԺԱՆԱՑԱԾ ՍՈՐՏԻ ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

3 Նոր  սորտի պահպանության նպատակով բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտը և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվությունը, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակումները պարունակում են պարտադիր և լրացուցիչ տեղեկատվություններ։ 

4Բույսերի նոր սորտերի պահպանության միջազգային միության (այսուհետ՝ ՈՒՊՈՎ) Պրիզմա (PRISMA)  գործիքով ներկայացնելու դեպքում տրվում է միջազգային հղման համար, որոնք որպես լրացուցիչ տեղեկատվություն կարող են ներառվել հրապարակվող տեղեկատվության մեջ։  

5Առաջարկվող անվանումների վերաբերյալ տեղեկատվությունը կարող է հրապարակվել բուծողների իրավունքների նոր դիմումների վերաբերյալ տեղեկատվության հետ միասին: Հնարավոր է, որ դիմումի ներկայացման կամ հրապարակման պահին բուծողը չկարողանա անվանում առաջարկել: Նման դեպքերում բուծողը կարող է տրամադրել իր կողմից երաշխավորագիր, որի հիման վրա դիմումը կհրապարակվի: Երբ առաջարկվող անվանումը հասանելի դառնա, այն պետք է հրապարակվի անվանումներին վերաբերող բաժնում:

6Բուծողի իրավունքի տրամադրման հայտերը պետք է հրապարակվեն բույսերի համապատասխան ցեղի և տեսակի բուսաբանական անվանմամբ՝ ըստ այբբենական կարգի։

7Բուծողի իրավունքի տրամադրման համար հայտ ներկայացնելու դեպքում պարտադիր հրապարակման ենթակա են հայտի համարի, հայտատուի, հայտի լրացման ամսաթվի, սորտի առաջարկված անվանման, բուծողի կողմից լիազորված անձի վերաբերյալ տեղեկատվությունը։  Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, առաջնայնությունը՝ պետության կամ կազմակերպության ծածկագիրը և ամսաթիվը, ներկայացուցիչը, լիազորված անձի տվյալները (եթե հայտատուն բուծողը չէ), սորտի նկարագիրն ու լուսանկարները։

8Բուծողի իրավունք տրամադրելու և անվանումը գրանցելու դեպքում   պարտադիր հրապարակման ենթակա է առաջարկված և հավանության արժանացած սորտի  անվանումը և այն գրանցելու ամսաթիվը։  Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, հայտի ներկայացման ամսաթվի, բուծողի, նրա ներկայացուցչի (եթե հայտատուն  բուծողը չէ) մասին տեղեկատվությունը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։

9Առաջարկված անվանման փոփոխության դեպքում հրապարակման ենթակա է հայտի համարը, նախկինում առաջարկված սորտի անվանումը, նոր առաջարկված սորտի անվանումը և հայտի ներկայացման ամսաթիվը։  Միջազգային գրանցամատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, լիազորված անձի  տվյալները (եթե  հայտատուն բուծողը չէ),  սորտի նկարագիրն ու լուսանկարները։

10Բուծողի իրավունքի տրամադրման հայտի լրամշակման կամ այն մերժելու մասին հրապարակվող տեղեկատվությունը պարտադիր պետք է պարունակի հայտի համարի, հայտատուի, հայտը ներկայացնելու ամսաթվի, սորտի առաջարկված անվանման, բուծողի կողմից լիազորաված անձի վերաբերյալ, ինչպես նաև  հայտը մերժելու կամ լրամշակման ուղարկելու ամսաթվի մասին տեղեկությունները։

11Բուծողի իրավունքը դադարելու մասին հրապարակվող տեղեկատվությունը պետք է պարունակի հայտի համարի, հայտատուի, հայտը ներկայացնելու ամսաթվի, սորտի առաջարկված անվանման, բուծողի կողմից լիազորված անձի և բուծողի իրավունքի դադարեցման ամսաթվի մասին տեղեկատվությունը։ Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում գրանցման համարը և բուծողի իրավունքի դադարեցման պատճառը։

12Պահպանվող սորտի անվանման փոփոխության առաջարկի դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է բուծողի շնորհված իրավունքի համարը, իրավունք շնորհելու ամսաթիվը, բուծողի իրավունքը կրողի, սորտի անվանման, սորտի առաջարկված նոր անվանման, նոր առաջարկի ներկայացման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունները։  Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։

13Պահպանվող սորտի նոր անվանման գրանցման դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է բուծողին շնորհված իրավունքի համարը,  շնորհման ամսաթիվը, բուծողի իրավունքը կրողի մասին տեղեկությունները,  սորտի նախկին անվանման և սորտի նոր անվանման գրանցման ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունը։  Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում  լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։

14Հայտատուին կամ վերջինիս ներկայացուցիչներին վերաբերող փոփոխությունների դեպքում հրապարակվում են հայտի համարի, բուծողի ներկայացուցչի, առաջարկված անվանման, նախկին հայտատուի, նոր հայտատուի, նախկին լիազորված անձի, նոր լիազորված անձի, փոփոխության ամսաթվի վերաբերյալ տեղեկատվությունները։  Միջազգային գրանցմատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, հայտի ներկայացման ամսաթվի տեղեկությունները, սորտի նկարագիրն ու լուսանկարները։

15Բուծողի իրավունքը կրողների կամ ներկայացուցիչների փոփոխության դեպքում պարտադիր հրապարակման ենթակա է բուծողի շնորհված իրավունքի համարը, այն շնորհելու ամսաթիվը, սորտի անվանումը, բուծողի իրավունքի նախկին կրողի, նախկին լիազորված անձի, նոր լիազորված անձի, փոփոխության ամսաթվի մասին տեղեկությունները։  Միջազգային գրանցամատյանում գրանցված լինելու դեպքում լրացուցիչ տեղեկատվություն է համարվում հղման համարը, սորտի նկարագիրն ու լուսանկարները։

16Նոր  սորտի պահպանության նպատակով բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտը և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվությունը, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումը, անվան փոփոխությունը  հրապարակվում է Կազմակերպության կողմից՝ ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում։

17UPOV համակարգի կողմից սահմանված գաղտնի կամ սահմանափակ հասանելիություն ունեցող տեղեկությունները  հրապարակման ենթակա չեն։ Այն կարող է տրամադրվել  միայն սորտի տարբերակիչ հատկանիշը, միատարությունը և կայունությունը (DUS) փորձարկող մարմիններին։

18Բուծողի իրավունքի տրամադրման համար ներկայացված հայտի և իրավունքի տրման վերաբերյալ տեղեկատվության, առաջարկված և հավանության արժանացած սորտի անվանումների հրապարակման հետ կապված բողոքները և դիմումները քննարկվում են լիազոր մարմնի կողմից՝ ստացման օրվանից երկամսյա ժ

  • Discussed

    26.12.2025 - 21.01.2026

  • Type

    Decision

  • Area

    Agriculture, Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1348

Print

Related documents / links

Suggestions

ՄՀԶԱԴԱՅԱՆ Խորհրդատվական խումբ

09.01.2026

Նախագիծը ընդհանուր առմամբ անհրաժեշտ է և իրավաչափ, քանի որ այն բխում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23, 24-րդ հոդվածների և Հայաստանի Հանրապետության՝ UPOV-ին անդամակցության պարտավորություններից։

Սակայն նախագծում առկա են մի շարք իրավական, ընթացակարգային և թափանցիկության խնդիրներ, որոնք կարող են լրջորեն սահմանափակել բուծողների, սերմ արտադրողների և շուկայի մասնակիցների տեղեկացվածությունը և իրավունքների արդյունավետ պաշտպանությունը։

Մասնավորապես, նախագիծը բավարար չափով չի ապահովում.

– հանրային վերահսկելիություն,

– առցանց հասանելիություն,

– ժամկետների հստակություն,

– բողոքարկման ընթացակարգերի սահմանվածություն,

– և չի համադրելի է Օրենքի մի շարք դրույթների հետ։


Առաջարկություն 1 — Հրապարակման միջոցը բացակայում է

Դրույթ – Գլուխ 1, կետ 2, Գլուխ 2, կետ 16

Նախագծում չի սահմանվում, թե որտեղ և ինչ ձևաչափով պետք է իրականացվի հրապարակումը (կայք, տեղեկագիր, բաց ռեեստր, PDF, որոնելի տվյալներ և այլն)։

Սա հակասում է «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի 23 -րդ հոդվածի նպատակին, որն ուղղված է հանրային իրազեկվածությանը։

Առաջարկվում է կարգում ամրագրել, որ հրապարակումը պետք է իրականացվի.

– Կազմակերպության պաշտոնական կայքում,

– որոնելի և անվճար հասանելի ռեեստրի ձևաչափով,

– PDF-ից բացի՝ մեքենայաընթերցելի ձևաչափով (xls/xml)։


Առաջարկություն 2 — Օրենքով սահմանված հրապարակայնության սկզբունքը թերի է իրականացվում

Դրույթ – Գլուխ 2, կետեր 7–15

«Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածը («Պաշտոնական տեղեկությունների հրապարակումը») նախատեսում է, որ բուծողի իրավունքի տրամադրման, սորտի անվանման և իրավունքի գործողության վերաբերյալ պաշտոնական տեղեկությունները հրապարակվում են այնպիսի ծավալով, որ երրորդ անձինք կարողանան տեղեկացված լինել և պաշտպանել իրենց օրինական շահերը։

Նախագծի 7–15-րդ կետերով հրապարակվող տվյալները բաժանված են «պարտադիր» և «լրացուցիչ», ինչի արդյունքում մի շարք էական տեղեկություններ (օրինակ՝ սորտի նկարագիր, տարբերակիչ հատկանիշների (DUS) ամփոփ տվյալներ, լուսանկարներ) թողնված են կամընտրական դաշտում, ինչը կարող է չապահովել Օրենքի 23-րդ հոդվածի նպատակները։

Առաջարկվում է սորտի հիմնական նկարագրությունը և տարբերակիչ հատկանիշների ամփոփ տեղեկատվությունը ներառել պարտադիր հրապարակվող տվյալների շրջանակում։

 

Առաջարկություն 3 — UPOV-ի «գաղտնիության» չափազանց լայն մեկնաբանում

Դրույթ – կետ 17

UPOV-ը չի պահանջում ամբողջ DUS տեղեկատվության փակ պահում։ Այն պահանջում է միայն փորձարկման մեթոդների և որոշ «հում» տվյալների գաղտնիություն։

Նախագծի 17-րդ կետը փաստացի կարող է ամբողջ DUS տեղեկատվությունը դուրս բերել հանրային վերահսկողությունից, ինչը հակասում է թե UPOV-ի պրակտիկային, թե ՀՀ օրենքի թափանցիկության նպատակին։

Առաջարկվում է հստակ տարանջատել՝

– գաղտնի են մեթոդաբանությունն ու փորձարկման «հում» տվյալները,

– բայց սորտի տարբերակիչ հատկանիշների ամփոփ նկարագիրը պետք է հրապարակվի։


Առաջարկություն 4 — Բողոքարկման կարգը բացակայում է

Դրույթ – կետ 18

Կետ 18-ը թերի է և չի սահմանում.

– ով է քննում բողոքը,

– ինչ ընթացակարգով,

– ինչ իրավական հետևանքներով։

Սա հակասում է ՀՀ վարչարարության հիմունքներին և Օրենքի 24-րդ հոդվածի տրամաբանությանը։

Առաջարկվում է կետ 18-ը լրացնել՝ սահմանելով բողոքարկման մարմինը, ժամկետը և որոշման բողոքարկելիությունը դատարանում։

 

Առաջարկություն 5 — Ժամկետների անհամաչափություն

Դրույթ – կետ 16

Կետ 16-ով սահմանված մեկամսյա ժամկետը հրապարակման համար ընդհանուր առմամբ համապատասխանում է միջազգային պրակտիկային (այդ թվում՝ UPOV անդամ պետությունների մեծ մասում), որտեղ նախ անհրաժեշտ է ավարտել հայտի ձևական փորձաքննությունը և միայն հետո հրապարակել տվյալները։

Սակայն նախագծում բացակայում է հստակեցումը, թե հրապարակումը կատարվում է ձևական փորձաքննության ավարտից հետո, թե դիմումի ստացումից անմիջապես։

Առաջարկվում է կետ 16-ում հստակ ամրագրել, որ հրապարակումը կատարվում է հայտի ձևական փորձաքննության ավարտից հետո, բայց ոչ ուշ, քան մեկամսյա ժամկետում։

 

Առաջարկություն 6 — Տնտեսվարողների շահերը բացակայում են

Դրույթ – ամբողջ նախագիծ

Նախագիծը ամբողջությամբ կառուցված է վարչարարության տրամաբանությամբ և չի դիտարկում սերմ արտադրողների, ներմուծողների և ֆերմերների իրազեկման և ռիսկերի նվազեցման խնդիրները։

Առաջարկվում է ներդնել բաց, որոնելի, անվճար ռեեստր, որտեղ ցանկացած տնտեսվարող կարող է տեսնել՝

– որ սորտերն են հայտագրված,

– որոնք են պաշտպանված,

– ինչ անվանումներ են մերժված կամ փոփոխված։


Առաջարկություն 7

(կետ 18 – թերի լինելու մասին)

Դրույթ – Գլուխ 2, կետ 18

Նախագծի 18-րդ կետը ակնհայտորեն թերի է («…երկամսյա ժ»), ինչից պարզ չէ՝ արդյոք դա տեխնիկական վրիպակ է, շարունակելիք տեքստ է, թե ամբողջ դրույթ է բաց թողնվել։

Սա իրավական անորոշություն է ստեղծում բողոքների և դիմումների քննության կարգի վերաբերյալ և հակասում է ՀՀ վարչարարության և «Բույսերի սորտերի պահպանության մասին» օրենքի տրամաբանությանը։

Առաջարկվում է՝

1.    վերականգնել կետի ամբողջական տեքստը,

2.    հստակ սահմանել բողոքները քննող մարմինը, ընթացակարգը և վերջնական որոշման իրավական հետևանքները։


See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: