ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2025 թվականի_________ N __–Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
1. ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-145-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-3-րդ, 10-րդ հոդվածի 4-9-րդ և 11-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-146-Ն օրենքի, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-350-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-351-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-352-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 22-ի ՀՕ-353-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» հոկտեմբերի 22-ի ՀՕ-354-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։
2․ Որոշման 1-ին կետի 1-ին մասով սահմանված N 2 հավելվածում․
1) 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ․
«Սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերի պահանջները տարածվում են նաև դատարանների նկատմամբ։»,
2) 4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «սահմանափակումը կիրառող մարմինը» բառերը փոխարինել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակում կիրառող իրավասու մարմինը» բառերով,
3) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«2) կոնկրետ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակում կիրառելու դեպքում՝ սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«զ» պարբերություններով նախատեսված տվյալները, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը կամ անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը:»,
4) 7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«5) անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը։»,
5) 7-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Ն. Փաշինյան
վարչապետ
Երևան, 2025 թ.
-
Duration
19.12.2025 08.01.2026 -
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
-
Status
Views 99
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.