Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

2025               թվականի_________ N  __–Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է

1.       ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ

   «Համաձայն «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-145-Ն օրենքի 1-ին հոդվածի 2-3-րդ, 10-րդ հոդվածի 4-9-րդ և 11-րդ կետերի, «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի ապրիլի 13-ի ՀՕ-146-Ն օրենքի, ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-350-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-351-Ն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-352-Ն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» հոկտեմբերի 22-ի ՀՕ-353-Ն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի, ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» հոկտեմբերի 22-ի ՀՕ-354-Ն օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.»։

   2 Որոշման 1-ին կետի 1-ին մասով սահմանված N 2 հավելվածում

1)       2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ հետևյալ բովանդակությամբ

   «Սույն որոշման N 1 հավելվածի 2-13-րդ կետերի պահանջները տարածվում են նաև դատարանների նկատմամբ։»,

2)      4-րդ կետի 1-ին ենթակետի «բ» պարբերության մեջ «սահմանափակումը կիրառող մարմինը» բառերը փոխարինել ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 2-րդ հոդվածով սահմանված սահմանափակում կիրառող իրավասու մարմինը» բառերով,

3)      4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

   «2) կոնկրետ անշարժ գույքի միավորի նկատմամբ իրավունքների սահմանափակում կիրառելու դեպքում՝ սույն հավելվածի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա»-«զ» պարբերություններով նախատեսված տվյալները, ինչպես նաև անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը կամ անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը:»,

4)    7-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

   «5) անշարժ գույքի միավորի հասցեն կամ անշարժ գույքի միավորի կադաստրային ծածկագիրը կամ անշարժ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի համարը։»,

5)    7-րդ կետի 6-րդ և 7-րդ ենթակետերն ուժը կորցրած ճանաչել։

   3 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

Հայաստանի Հանրապետության                                                       Ն. Փաշինյան

       վարչապետ

         Երևան, 2025 թ.

  • Տևողություն

    19.12.2025 08.01.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կադաստր

  • Գերատեսչություն

    Կադաստրի կոմիտե

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 90

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: