ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի N 243-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է ՀՀ Ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 22-ին ընդունված՝ ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-350-Ն, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-351-Ն, «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-352-Ն, «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՕ-353-Ն և ««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-354-Ն օրենքների իրավակարգավորումներից:
Նախագծի նպատակն է հստակեցնել վերոնշյալ օրենսդրական փոփոխություններից բխող գործընթացի իրականացման մեխանիզմը, կիրառման պայմաններն ու ընթացակարգային առանձնահատկությունները։
2. Կարգավորման առարկան և բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2024 թվականի փետրվարի 23-ի որոշման «Էլեկտրոնային փաստաթղթերին ներկայացվող պահանջները, սահմանափակում կիրառելու կամ սահմանափակումը վերացնելու վերաբերյալ որոշումներն անշարժ գույքի պետական ռեգիստր ներկայացման կարգը սահմանելու մասին» N 243-Ն որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ, մասնավորապես նկարագրելով ՀՀ դատարանների կողմից կայացվող անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի, անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգ մուտքագրելու ընթացակարգը: Նախագծով սահմանվել է նաև, որ դատարանների կողմից կայացված սահմանափակումների փաստաթղթերը պետք է ներկայացվեն էլեկտրոնային՝ ՓիԴիԷֆ (PDF) ձևաչափով, հաստատված էլեկտրոնային թվային ստորագրությամբ կամ տրամադրված՝ համակարգերի փոխգործելիության միջոցով:
Նախագծով, ի թիվս այլնի, հստակեցվում է սահմանափակումների փաստաթղթերի՝ համապատասխան էլեկտրոնային համակարգում մուտքագրման ընթացակարգը, այդ փաստաթղթերը մուտքագրող անձանց իրավասությունների և գործառույթների շրջանակը, ինչպես նաև մուտքագրվող փաստաթղթերում ներառման ենթակա անհրաժեշտ տեղեկատվության կազմը:
3. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կկարգավորվի ՀՀ դատարանների կողմից կայացվող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների, դրանց ծագման, փոփոխման և դադարման պետական գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու գործընթացի թվայնացումը, ինչպես նաև կձևավորվեն այդ փաստաթղթերն անշարժ գույքի պետական ռեգիստրի կողմից ներդրված համապատասխան էլեկտրոնային համակարգում զետեղելու իրավական մեխանիզմներն ու անհրաժեշտ վավերապայմանները: Նախագծի ընդունման արդյունքում կդյուրինացվի ՀՀ դատարանների կողմից կայացվող համապատասխան ակտերից բխող՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների սահմանափակումների ծագման, փոփոխման կամ դադարման պետական գրանցման ընթացակարգը՝ ապահովելով պետական գրանցման տվյալների ամբողջականությունը, ճշտությունն ու վավերականությունը։
4. Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
5. Նախագիծը մշակմանը ներգրավված մարմինները.
Նախագիծը մշակվել է Կադաստրի կոմիտեի կողմից:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի
18-ի «ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի Կադաստրի կոմիտեի միջոցառումների 10.2-րդ կետի պահանջներից:
-
Duration
19.12.2025 08.01.2026 -
Type
Decision
-
Area
Cadastre
-
Ministry
Committee of Cadastre
-
Status
Views 98
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.