«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին« ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 11-րդ և հավելված N 5-ի 9-րդ կետերի պահանջների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է (ուժի մեջ է մտնելու 26․12․2025թ․) «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» ՀՕ-315-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-315-Ն օրենք), որի 44-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
Միաժամանակ, նույն նախագծերի փաթեթով 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է (ուժի մեջ է մտնելու 26․12․2025թ․) նաև «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-320-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-320-Ն օրենք), որի 8-րդ հոդվածով լրացվող «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85․34-րդ հոդվածի 7-ին մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:
Վերոնշյալ օրենքներից բխող իրավական պահանջները ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի N 3-Ն հրամանում, մասնավորապես սահմանելով նոր լիազորող նորմ ոստիկանական ծառայողների՝ կարգապահական հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի առնչությամբ։ Միաժամանակ, լրացվում են նաև փրկարարական ծառայողների առնչությամբ կարգապահական հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի վերաբերյալ իրավակարգավորումները։
2․ Առաջարկվող կարգավորման բնույթը․
Նախագծով առաջարկվում է գործող հրամանի լիազորող նորմերը համապատասխանեցնել ՀՕ-315-Ն և ՀՕ-320-Ն օրենքներով սահմանվող կարգավորումներին, ինչպես նաև փրկարարական ծառայողների՝ կարգապահական հանձնաժողովի կազմին և գործունեության կարգին վերաբերող կարգավորումները նույնպես առաջարկվում է սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի N 3-Ն հրամանով։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու։
6. Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 11-րդ և հավելված N 5-ի 9-րդ կետերի պահանջների կատարումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
18.12.2025 02.01.2026 -
Type
Order
-
Area
Public service
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 163
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.