«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին« ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
№ _____ -Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու մասին» թիվ 3-Ն հրամանի (այսուհետ՝ Հրաման) նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ղեկավարվելով «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի 44-րդ հոդվածի 7-րդ մասով և «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 85.34-րդ հոդվածի 7-րդ մասով՝»։
2. Հրամանով սահմանված N 2 հավելվածի՝
1) 2-րդ կետում «ոստիկանության» բառից հետո լրացնել «և փրկարարական» բառերը, իսկ «որոշումը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև իրավասու ստորաբաժանման ծառայողների նկատմամբ ծառայողական քննությունների իրականացումը և դրա արդյունքներով կազմված եզրակացության ներկայացումը» բառերը։
2) ամբողջ տեքստում «ոստիկանության» բառից հետո լրացնել «և (կամ) փրկարարական» բառերը։
3) 55-րդ կետը լրացնել 5-րդ ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«5) հետաձգել ծառայողական քննության նյութերի և դրա արդյունքներով կազմված եզրակացության քննարկումը, եթե անհրաժեշտ է՝
ա. ձեռք բերել լրացուցիչ փաստական տվյալներ,
բ. հետազոտել կարգապահական խախտում կատարելու մեջ կասկածվող ոստիկանության և (կամ) փրկարարական ծառայողի կողմից ներկայացրած լրացուցիչ փաստական տվյալները,
գ. լսել այլ անձանց կամ ծառայողական քննության մասնակիցներին։»։
4) 59-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«59. Հանձնաժողովի կողմից կայացվող որոշումները հրապարակվում են լիազոր մարմնի պաշտոնական կայքէջում:»։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
-
Duration
18.12.2025 02.01.2026 -
Type
Order
-
Area
Public service
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 164
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.