Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Добавить в избранное

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին« ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 3-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 11-րդ և հավելված N 5-ի 9-րդ կետերի պահանջների կատարման ապահովման անհրաժեշտությամբ։

2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է (ուժի մեջ է մտնելու 26122025թ) «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» ՀՕ-315-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-315-Ն օրենք), որի 44-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Միաժամանակ, նույն նախագծերի փաթեթով 2025 թվականի հոկտեմբերի 2-ին ընդունվել է (ուժի մեջ է մտնելու 26122025թ) նաև «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-320-Ն օրենքը (այսուհետ՝ ՀՕ-320-Ն օրենք), որի 8-րդ հոդվածով լրացվող «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքի 8534-րդ հոդվածի 7-ին մասի համաձայն՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանում է լիազոր մարմնի ղեկավարը:

Վերոնշյալ օրենքներից բխող իրավական պահանջները ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի N 3-Ն հրամանում, մասնավորապես սահմանելով նոր լիազորող նորմ ոստիկանական ծառայողների՝ կարգապահական հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի առնչությամբ։ Միաժամանակ, լրացվում են նաև փրկարարական ծառայողների առնչությամբ կարգապահական հանձնաժողովի կազմի և գործունեության կարգի վերաբերյալ իրավակարգավորումները։

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է գործող հրամանի լիազորող նորմերը համապատասխանեցնել ՀՕ-315-Ն և ՀՕ-320-Ն օրենքներով սահմանվող կարգավորումներին, ինչպես նաև փրկարարական ծառայողների՝ կարգապահական հանձնաժողովի կազմին և գործունեության կարգին վերաբերող կարգավորումները նույնպես առաջարկվում է սահմանել ՀՀ ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի N 3-Ն հրամանով։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

 

4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական ծրագրերից։

 

5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև՝ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնելու։

 

6. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 11-րդ և հավելված N 5-ի 9-րդ կետերի պահանջների կատարումը։

 

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Продолжительность

    18.12.2025 02.01.2026
  • Тип

    Приказ

  • Область

    Публичная служба

  • Министерство

    Министерство внутренних дел

  • Test

Отправить рекомендацию по электронной почте

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 170

Принт

Предложения

Оставить предложение

Предложение 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Добавить следующее предложение

Вы можете оставить комментарий только после регистрации в сайте и после в систему.

Ваш комментарий будет опубликован в течение 2 рабочих дней, после подтверждения администратором сайта.

Представленные предложения можно найти в разделе Краткое содержание .

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: