Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«     » -------------- 2025 թվականի N -----------Ն

 

 

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1.     Հաստատել հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները՝ համաձայն հավելվածի:

2.  Շահագրգիռ նախարարություններին և գերատեսչություններին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում գերատեսչական իրավական ակտերը համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին:

3.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

    

ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 «       »-----------------------2025թ.

                                                                                                                  ք Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2025 թվականի

«    » ——————   թիվ ——— որոշման

 

ԿԱՆՈՆՆԵՐ

ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ

1 ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.      Սույն կանոնները սահմանում են Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված հրդեհների, դրանց պատճառով հասցված նյութական վնասների, հրդեհների ժամանակ զոհված և վիրավորված քաղաքացիների հաշվառման միասնական համակարգը: Սույն կանոններում ամրագրված դրույթները կիրառվում են միայն հրդեհների և դրանց հետևանքների հաշվառման նպատակով:

2.     Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումն իրականացվում է հրդեհների առաջացման պատճառների, հասցված վնասների, ինչպես նաև հրդեհների կանխարգելման միջոցառումների մշակման նպատակով:

2 ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

3.  Սույն հավելվածում կիրառվում են հետևյալ հասկացությունները.

1) հրդեհի հետևանքներ՝ մարդկային զոհերը, մարդկանց պատճառված առողջական և մարմնական վնասվածքները, թունավորումները, կենդանիների, թռչունների անկումը, շենքերի, շինությունների, սարքավորումների, փաստաթղթերի, պատմական և մշակութային արժեք ներկայացնող առարկաների, կենցաղային և այլ գույքի ոչնչացումն ու վնասումը, ինչպես նաև շրջակա միջավայրին հասցված վնասները

2) հրդեհից զոհեր՝ համարվում են այն անձինք, ովքեր զոհվել են անմիջապես հրդեհի վայրում ստացած այրվածքներից, ծխից ստացված թունավորումներից և հրդեհի այլ գործոններից կամ բժշկական կենտրոններում բուժում ստանալու ընթացքում (բայց ոչ ավել քան 30 օր՝ հրդեհի վայրում վնասվածքի ստացման պահից), որը հաստատվում է իրավասու առողջապահական կազմակերպությունների եզրակացությունների հիման վրա

3) հրդեհից վնասվածքներ ստացած անձինք՝ այն մարդիկ, որոնք հրդեհի հետևանքով ստացել են այրվածքներ կամ մարմնական այլ վնասվածքներ, ծխից թունավորումներ, ինչն առաջ է բերել աշխատունակության կորուստ առնվազն մեկ օր ժամկետով կամ առաջին բուժօգնությունից հետո առաջացել է ամբուլատոր բուժման անհրաժեշտություն

4) հրդեհից հասցված գույքային վնասներ՝ ոչնչացված և վնասված նյութական արժեքների գնային արտահայտություն

5) ոչնչացված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք ամբողջությամբ կորցրել են իրենց որակը և արժեքը, չեն կարող օգտագործվել ըստ նշանակության և վերանորոգման արդյունքում պիտանի չեն լինի հետագա օգտագործման համար

6) վնասված նյութական արժեքներ՝ նյութական արժեքներ, որոնք վերանորոգման միջոցով կարող են դառնալ պիտանի հետագա օգտագործման համար:

7) արտատարածքային կարգավիճակ ունեցող օբյեկտներ՝ օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների և հյուպատոսական հիմնարկների տարածքներ, որոնք օգտվում են անձեռնմխելիությունից, ինչպես նաև ՄԱԿ-ի ներկայացուցիչների և միջազգային այլ կազմակերպությունների տարածքներ: Նման կարգավիճակով օժտված են նաև դիվանագիտական ներկայացուցիչների և հյուպատոսական հիմնարկների տրանսպորտային միջոցները: Սա չի տարածվում Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող օտարերկրյա պետությունների դիվանագիտական ներկայացուցիչների անձնակազմի անդամների վրա:

3 ՀՐԴԵՀՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

 

4.     Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը (այսուհետ՝ Փրկարար ծառայություն)՝ իրավասու գերատեսչություններից ստացված տվյալների համաձայն:

5.     Մինչև յուրաքանչյուր ամսվա 10-ը նախորդ ամսվա ընթացքում գրանցված հրդեհների վերաբերյալ տվյալները ներկայացվում են Փրկարար ծառայություն՝ համաձայն Ձև 1-ի:

6.     Հրդեհների վերաբերյալ շահագրգիռ գերատեսչություններից տրամադրվող տեղեկատվությունը Փրկարար ծառայությունը յուրաքանչյուր ամիս ամփոփում և տվյալների ճշգրտման նպատակով համեմատում է նախաքննությամբ զբաղվող (հրդեհի փաստը և դրա առաջացման պատճառները արձանագրելու նպատակով), առողջապահական ոլորտի լիազոր մարմիններից (հրդեհից զոհված կամ վնասվածք ստացած անձանց վերաբերյալ) և ապահովագրական ընկերություններից (հրդեհներից հասցված վնասի չափի վերաբերյալ) ստացված տեղեկատվության հետ:

7.     Հայաստանի Հանրապետության տարածքում պաշտոնական հաշվառման ենթակա են այն հրդեհները, որոնց հետևանքների վերացման ուղղությամբ ներգրավվել են հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները, պետական կառավարման մարմինները, կազմակերպությունները, որոնք ունեն հրդեհաշիջման գործողություններ իրականացնելու իրավունք, ինչպես նաև այն հրդեհի դեպքերը, որոնց մարմանը չեն մասնակցել հրշեջ ստորաբաժանումները, և որի մասին հայտարարությունը ստացվել է քաղաքացիներից, իրավապահ մարմիններից և ապահովագրական ընկերություններից:

8.     Պաշտպանության  և ազգային անվտանգության բնագավառներում լիազորված պետական կառավարման մարմինների օբյեկտներում, մետրոպոլիտենի, երկաթգծի շարժակազմերում և օդային տրանսպորտում, անտառներում, ստորգետնյա հանքերում  տեղի ունեցած հրդեհները հաշվառվում են տվյալ բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի, կազմակերպության կողմից և տրամադրվում են համաձայն սույն կարգի 5-րդ կետի:

9.  Պաշտոնական հաշվառման ենթակա չեն հետևյալ հրդեհները.

1)   տեխնոլոգիական կանոնակարգով կամ այլ տեխնիկական փաստաթղթերով, ինչպես նաև արդյունաբերական կայանքների և ագրեգատների աշխատանքային պայմաններով նախատեսված այրման դեպքերը

2)  այրման դեպքերը, որոնք առաջանում են առարկաները կրակով, ջերմությամբ կամ այլ ջերմային (ջերմային) ազդեցությամբ մշակելու, դրանց վերամշակման նպատակով որակական այլ հատկանիշների փոփոխման (չորացում, եռացում, ծխեցում, տապակում, հալեցում և այլն) արդյունքում

3)  էլեկտրական սարքերի անսարքության պատճառով ծխի դեպքեր, որոնք չեն ուղեկցվել հետագա այրումով

4)  էլեկտրական ցանցերում, սարքավորումներում, կենցաղային և արդյունաբերական էլեկտրական սարքերում կարճ միացման դեպքեր, որոնք չեն ուղեկցվել հետագա այրումով

5)  արտատարածքային իրավունքից օգտվող օբյեկտներում տեղի ունեցած հրդեհներ (դեսպանատներ)

6)  տրանսպորտային միջոցների հրդեհ, որոնց պատճառ է հանդիսացել ճանապարհատրանսպորտային պատահարը

7)  հրդեհներ, որոնց բռնկման պատճառ են հանդիսացել օդային և (կամ) երկաթուղային պատահարները կամ ֆորսմաժորային հանգամանքները (ահաբեկչակական գործողություններ, ռազմական գործողություններ, երկրաշարժ, հրաբուխ և այլն)

8)  հրկիզման միջոցով ինքնասպանության դեպքերը, որի արդյունքում պատճառվել է մահ կամ վնասվածք

9)  աղբաոչնչացման համար նախատեսված հատուկ վայրերում կատարվող այրումը

10)   վերահսկվող այլ այրումներ:

10.   Սույն հավելվածի 9-րդ կետի 10-րդ ենթակետերով թվարկված հրդեհների դեպքերը ենթակա են հաշվառման այն դեպքում,  երբ տվյալ հրդեհը տարածվել է այլ օբյեկտների վրա և որպես հետևանք վնասվել կամ ոչնչացվել են նյութական արժեքներ, մարդկանց պատճառվել է մահ կամ վնասվածք:

11.    Հրդեհի փաստը հավաստող փաստաթուղթը հրդեհի հաշվառման քարտն է (Ձև 2), որը կազմվում է Փրկարար ծառայության կողմից հրդեհի վերաբերյալ ստացված տեղեկատվության հիման վրա՝ ըստ անհրաժեշտության 10 օրվա ընթացքում:

12.   Հրդեհի ժամանակ զոհված կամ վիրավորված անձանց հաշվառումն իրականացվում է առողջապահական ոլորտի լիազոր մարմնից ստացված տեղեկությունների հիման վրա:

 

4 ՀՐԴԵՀԻՑ ՎՆԱՍՎԱԾ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄ

13.      Հրդեհից հասցված նյութական արժեքների վնասները հաշվառվում է անկախ այն բանից, դրանք  փոխհատուցվելու են թե ոչ: Հրդեհից հասցված նյութական վնասը հաշվարկվում է Հայաստանի Հանրապետության դրամով:

14.      Նյութական վնասի չափից կախված՝ հրդեհները բաժանվում են երեք խմբի՝

ա) հրդեհներ, եթե պատճառված նյութական վնասը չի գերազանցում Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկը

բ) խոշոր հրդեհներ,  եթե պատճառված նյութական վնասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկը, բայց չի գերազանցում 10000-ապատիկը

գ) առավել խոշոր հրդեհներ,  եթե պատճառված նյութական վնասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը:  

16. Հրդեհից պատճառված նյութական վնասը հաշվառվում է հաշվի առնելով իրավաբանական անձանց կողմից տրված տեղեկանքների, դատարանների որոշումներից քաղվածքների, կազմակերպության ղեկավարության, ապահովագրական ընկերությունների կամ գույքի սեփականատերերի գրավոր հայտարարությունների հիման վրա՝ կցելով պաշտոնական փաստաթղթեր, որոնք հաստատում են գույքին հասցված վնասի չափը: Տեղեկանքում պարտադիր նշվում է ընդհանուր վնասի գումարը, ինչպես նաև առանձին շինությունների, սարքավորումների և այլ գույքի վնասի գումարի չափը: Նշված տվյալների հավաստիության համար պատասխանատվություն են կրում համապատասխան փաստաթուղթը ստորագրող անձինք:

17. Քաղաքացիներին և անհատ ձեռնարկատերերին պատկանող ոչնչացված չապահովագրված գույքի, շինությունների, կենդանիների, սեփական արտադրության արտադրանքի նյութական վնասի հավաստի տվյալների բացակայության դեպքում վնասը որոշվում է միջին շուկայական գներով:

Ձև 1
Հ/հ Մարզ Համայնք/բնակավայր/վարչական տարածք Հասցե Դեպքի, պատահարի  Հասցված վնասներ
Օրը Ժամը Բնույթը Պատճառը Զոհեր Վիրավորներ Ամբողջությամբ վնասված  Մասնակի վնասված  Նյութական վնաս/ դրամ
շինություն տրանսպորտային միջոց գյուղատնտեսական նշանակության տարածքներ բուսածածկ  տարածքներ Պահեստավորված անասնակեր Այլ օբյեկտներ և տարածքներ շինություն տրանսպորտային միջոց գյուղատնտեսական նշանակության տարածքներ բուսածածկ  տարածքներ Պահեստավորված անասնակեր Այլ օբյեկտներ և տարածքներ
1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
1                                            
2                                            

 

Ձև 2

ՀՐԴԵՀԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՔԱՐՏ

 

1.         

Հրդեհի առաջացման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

 

2.        

Հրդեհի հասցեն

 

3.        

Պատկանելիությունը

 

4.        

Հրդեհի առաջացման վայրը

 

5.        

Հրդեհի մեկուսացման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

 

6.       

Հրդեհի մարման օրը, ամիսը, տարեթիվը և ժամը

 

7.        

Հրդեհի հետևանքով այրվել են

 

8.       

Հրդեհի ընդհանուր մակերեսը

 

9.       

Հրդեհի հետևանքով զոհվել է (մարդ)

 

10.     

Հրդեհի հետևանքով վնասվածքներ են ստացել (մարդ)

 

11.      

Հրդեհի ընթացքում անկել է (գլուխ կենդանի/հատ)

 

12.      

Հրդեհի ընթացքում վիրավորվել է (գլուխ կենդանի/հատ)

 

 

 

Ստորաբաժանման ղեկավար ՝ —————————/——————/—————թ

                                                              անուն,  ազգանուն                        ստորագրություն               ամսաթիվ                                               

 

  • Duration

    11.12.2025 26.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 288

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: