Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՐԴԵՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1.                Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը, ընթացիկ իրավիճակը.

«Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը նախատեսում է, որ հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները պետք է հաստատվեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Ներկայումս հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառումն իրականացվում է ՀՀ կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակներ վարչության պետի 2003 թվականի հոկտեմբերի 31-ի «Հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման կանոնները հաստատելու մասին» N 978-Ն հրամանի համաձայն:

Ներկայումս գործող Կանոնները (հաշվի առնելով նաև վերջիններիս ընդունման տարեթիվը) ենթակա են վերախմբագրման՝ և՛ գործող օրենսդրությանը համապատասխանեցնելու, և՛ հրդեհների դասակարգումը՝ ըստ պատճառված նյութական վնասների հստակեցնելու առումով:

2.               Առաջարկվող կարգավորման բնույթը.

Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել և հստակեցնել  «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով նախատեսված հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման գործընթացը:

3.               Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից:

4.               Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտությունը.

Նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի նախագծերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանա։

5.                Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություններ չեն նախատեսվում։ 

6.               Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիր ռազմավարական փաստաթղթից՝ «Անվտանգություն և արտաքին քաղաքականություն» բաժնի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» կետից, ըստ որի՝ անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ:

7.               Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ  օրենքի 10-րդ հոդվածով սահմանված պահանջի կատարումը, ինչպես նաև հրդեհների և դրանց հետևանքների հաշվառման ու առկա վիճակագրության արդյունավետ վերլուծության ապահովումը:

  • Duration

    11.12.2025 26.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Emergency situations

  • Ministry

    Ministry of Internal Affairs

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 287

Print

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: