«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի համաձայն՝ հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարի յուրաքանչյուր դեպք, ինչպես նաև մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերը։ Տեխնածին վթարների և արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնում է լիազոր մարմինը: Տեխնիկական քննություն կարող են իրականացնել հավատարմագրված անձինք: Տեխնիկական քննություն չի կարող իրականացնել այն կազմակերպությունը, որը տեխնածին վթարին կամ արտադրական դժբախտ դեպքին նախորդող 1 տարվա ընթացքում դրական փորձագիտական եզրակացություն է տվել տվյալ օբյեկտի վերաբերյալ: ՀՀ կառավարության նախատեսած առանձին դեպքերում տեխնիկական քննություն իրականացնում է լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը:
Սույն օրենքի համաձայն՝ տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշմամբ կարգավորվում է Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող, շահագործման նպատակով նախապատրաստվող, կոնսերվացվող, ապամոնտաժվող, արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի ունեցած տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի (այսուհետ` արտադրական դժբախտ դեպք) հաշվառման և տեխնիկական քննության գործընթացը: Հաշվառման և տեխնիկական քննության ենթակա են արտադրական վտանգավոր օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարների յուրաքանչյուր դեպք, արտադրական դժբախտ դեպքերը, բացառությամբ՝ միջուկային և էներգատեղակայանքների, ռադիոակտիվ նյութերի վերամշակման, ջրային համակարգերի, ավիացիայի, ավտոմոբիլային և երկաթուղային տրանսպորտի, ինչպես նաև ռազմական նշանակության օբյեկտների:
Նույն որոշման հավելվածի 6-րդ կետի համաձայն՝ տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, ինչպես նաև հավատարմագրված անձինք: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:
Սույն որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի ընդունմամբ (ընդունվել է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ՀՕ-328-Ն), որի համաձայն ուժը կորցրած է ճանաչվել օրենքի 18-րդ հոդվածը, իսկ 2025 թվականի նոյեմբերի 1-ից լուծարվել է ՀՀ ներքին գործերի նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը։
2․ Կարգավորման նպատակը․
3․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Սույն որոշման ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները․
Սույն որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6․ Ակնկալվող արդյունքը․
Սույն որոշման ընդունման արդյունքում կիրականացվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի պահանջը, ինչպես նաև կապահովվի տեխնածին վթարների, մահացու և ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության իրականացման գործընթացի կանոնակարգումն ու լավարկումը։
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Duration
11.12.2025 26.12.2025 -
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 308
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.