«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
«__» _________2025 թվականի N _____ - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի ԹԻՎ 488-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» թիվ 488-Ն որոշմամբ սահմանված հավելվածի (այսուհետ՝ Հավելված) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Հավելվածի 6-րդ կետում ««Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` ազգային կենտրոն), ինչպես նաև հավատարմագրված անձինք: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի կողմից ստեղծված հանձնաժողովը:» բառերը փոխարինել «լիազոր մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովը» բառերով.
2) Հավելվածի 6.1-րդ կետում «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) աշխատակազմի հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը (այսուհետ` գործակալություն):» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (այսուհետ` Լիազոր մարմին) իրավասու ստորաբաժանման ռեեստրի բաժինը (այսուհետ` Ռեեստրի բաժին)» բառերով.
3) Հավելվածի 7-րդ կետում «գործակալությանը և ազգային կենտրոնին» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի օպերատիվ կառավարման կենտրոնին կամ Ռեեստրի բաժնին» բառերով.
4) Հավելվածի 9-րդ կետում «ազգային կենտրոնի ղեկավարի հրամանով ստեղծվում է հանձնախումբ: Հանձնախմբում ընդգրկվում են ազգային կենտրոնի, արտադրական վտանգավոր օբյեկտը շահագործող անձի ներկայացուցիչներ և համապատասխան ոլորտի մասնագետներ: Հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության անցկացման նպատակով լիազոր մարմնի ղեկավարի կողմից մեկօրյա ժամկետում ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում կարող են ընդգրկվել գործակալության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ազգային կենտրոնի, հավատարմագրված անձանց և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով դժբախտ դեպքի հաղորդումը ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում ստեղծվում է հանձնաժողով: Հանձնաժողովում ընդգրկվում են հավատարմագրված անձանց, անհրաժեշտության դեպքում նաև շահագործող անձանց ներկայացուցիչներ կամ համապատասխան ոլորտի մասնագետներ» բառերով.
5) Հավելվածի 10-րդ, 11-րդ, 12-րդ և 13-րդ կետերում «հանձնախումբ» բառը փոխարինել «հանձնաժողով» բառով․
6) Հավելվածի 12-րդ կետում «,իսկ հատուկ, կարևորագույն և ռազմավարական նշանակության օբյեկտներում տեղի ունեցած տեխնածին վթարի տեխնիկական քննության հանձնաժողովը ոչ ավելի, քան 10-օրյա» բառերը հանել.
7) Հավելվածի 14-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝
«14. Հանձնաժողովը 2 աշխատանքային օրվա ընթացքում եզրակացության մեկ օրինակը՝ կից փաստաթղթերով, ներկայացնում է Ռեեստրի բաժին, իսկ փաստաթղթերի պատճեները՝ արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձին: Փաստաթղթերի երկրորդ օրինակը՝ կարված վիճակում ենթակա է պահպանման Հանձնաժողովի նախագահի մոտ: Եթե տեղի է ունեցել դժբախտ դեպք, ապա հանձնաժողովն եզրակացության և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին և դատախազություն: Եթե առաջացել է (կամ կարող է առաջանալ) սուր մասնագիտական հիվանդություն կամ թունավորում, ապա եզրակացության և կից փաստաթղթերի պատճեններն ուղարկվում են նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին:».
8) Հավելվածի 15-րդ կետում «գործակալությունում» բառը հանել:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
-
Duration
11.12.2025 26.12.2025 -
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Internal Affairs
-
Status
Views 309
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.