Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎ.% ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2025 թվականի N -Ն

 

ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ԾԱԾԿԱԳՐԻՆ ԴԱՍՎՈՂ ՉՈՐ ՆՅՈՒԹԻ ՎԵՐԱՀԱՇՎԱՐԿՈՎ 80 ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՏՈԿՈՍ ԿԱՄ ԱՎԵԼԻ ՏԻՏԱՆԻ ԵՐԿՕՔՍԻԴ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ԳՈՒՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ՊԱՏՐԱՍՏՈՒԿՆԵՐԻ՝ ԱՌԱՆՑ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ  ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 338-րդ հոդվածի 6-րդ մասով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման 5-րդ կետի դրույթներով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1 Սահմանել, որ

ա) Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2025 թվականի հոկտեմբերի 14-ի N 96 որոշման (այսուհետ՝ Որոշում)  5-րդ կետով նախատեսված՝ հակագնագցման տուրքի վճարումից ազատվում են Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 3206 11 000 0 ծածկագրին դասվող չոր նյութի վերահաշվարկով 80 զանգվածային տոկոս կամ ավելի տիտանի երկօքսիդ պարունակող գունանյութերը և պատրաստուկները՝ (բացառությամբ Որոշման 2-րդ հավելվածում թվարկված գունանյութերի տեսակների) տարեկան 250 տոննա ծավալով

բ) Որոշման 3-րդ կետով նախատեսված հակագնագցման տուրքը չի գանձվում նաև Որոշման 3-րդ հավելվածով նախատեսված ցանկում նշված արտադրողների կողմից պատրաստվող տիտանի երկօքսիդի նկատմամբ, եթե հայտատուն ապրանքների մասին հայտարարագրի գրանցման օրվա դրությամբ ունի համապատասխան արտադրողի լիազորված աշխատակցի կողմից ստորագրված և այդ արտադրողի կնիքով հաստատված՝ արտադրողի հավաստագրի ձևը՝ համաձայն Որոշման 4-րդ հավելվածի, և ապրանքների մասին հայտարարագրում այդպիսի հավաստագրի մասին տեղեկություններ ներկայացնելու դեպքում։

2. Սահմանել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին լիազոր մարմին՝ Որոշման կիրարկման իմաստով:

3. Հաստատել սույն որոշման 1-ին կետի ա) ենթակետում նշված գունանյութերի և պատրաստուկների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ընթացակարգը` համաձայն հավելվածի:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, գործում է 5 տարի ժամկետով և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի նոյեմբերի 16-ից «Բացթողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով գրանցված մաքսային հայտարարագրերի նկատմամբ։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Duration

    26.11.2025 12.12.2025
  • Type

    Decision

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 428

Print

Related documents / links

Suggestions

Leave a suggestion

Suggestion 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: