ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________________ 2025 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին»օրենքի 8-րդ,9-րդ,10-րդ,11-րդ,12-րդ,13-րդ, 14-րդ հոդվածների,«Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի18-րդ հոդվածի1-ին մասի 18-րդ կետի,«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի,համայնքի ավագանին որոշում է՝
1. Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը համաձայն հավելված 1-ի:
2․Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2026 թվականի տեղական վճարների տեսակներն ու դրույքաչափերը համաձայն հավելված 2-ի:
3.Սույն որոշման հավելված 1-ի.
1) 1-ին կետի 2)- րդ ենթակետի «բ»-ից «դ» պարբերություններով և 5-րդ կետի 5․1 և 5․2 ենթակետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,5 գործակից,բացառությամբ«դ»պարբերությունում նախատեսված անասնագոմերի և ջերմատների շենքերի, շինությունների համար կիրառել 0․3 գործակից։
2) 6-րդ, 7-րդ կետերով, 9-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով 2-րդ ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով, 10-րդ կետի, 12-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել
0,3 գործակից։
3)շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն որոշման հավելված 1-ի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0․3 գործակից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
-
Duration
17.11.2025 05.12.2025 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Akunq Municipality of Kotayk Marz
-
Status
Views 423
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.