Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Նունե Եղիազարյան 13.11.2025 18:03:34 Not accepted

Առաջարկում եմ սահմանել հստակ իրավական հիմք, որով ծրագիրը հաստատվի օրենքի և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա։

«Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հիմնված է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թ. օգոստոսի 12-ի N 705-Ա՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 48-րդ կետի պահանջներից:

2 Նունե Եղիազարյան 13.11.2025 18:03:34 Not accepted

Առաջարկում եմ ստեղծել էլեկտրոնային տվյալների բազա, որտեղ օրենքով կփաստաթղթավորվեն բոլոր վնասված հուշարձանները և իրականացված աշխատանքները։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 1.1-ի 16-րդ ենթակետի՝ հուշարձանների պետական կադաստրը՝ պետական տեղեկատվական համակարգ է, որի հիմնական խնդիրներն են տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման միասնական համակարգի կիրառումը, որի մեջ մտնում է նաև հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները, տեղեկություններ հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին, հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները:

3 Նունե Եղիազարյան 13.11.2025 18:03:34 Not accepted

Առաջառկում եմ ներդնել հուշարձանների պահպանության տեխնոլոգիական նորարարություններ, օրինակ՝ 3D սկանավորում, թվային վերականգնում և այլն։

Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության Նախագիծը հաստատում է «Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը»՝ վերականգնման մեթոդներին անդրադառնալը՝ Նախագծի շրջանակներից դուրս է:

4 Էլլա Մարտիրոսյան 13.11.2025 18:10:51 Not accepted

Առաջարկում եմ սահմանել, որ հուշարձանների հետաղետային բոլոր աշխատանքները իրականացվեն միջազգային չափանիշներին և ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ուղեցույցներին համապատասխան։

Պատմության և մշակույթի հուշարձաններին առնչվող պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման, աշխատանքներն իրականացվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգի» դրույթների, միջազգային չափանիշներին և ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ուղեցույցներին համապատասխան:

5 Էլլա Մարտիրոսյան 13.11.2025 18:10:51 Partially accepted

Առաջարկում եմ իրականացնել տեղեկատվական և կրթական ծրագրեր՝ բարձրացնելու հանրային գիտակցությունը մշակութային ժառանգության արժեքների մասին և ստեղծել շտապ արձագանքման պլան, որը կգործի նոր աղետների դեպքում։

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է ծրագրեր միտված հասարակության մեջ պատմության և մշակույթի ժառանգության արժեվորմանը: Եվ հետագա ծրագրերի շրջանակում գտնում ենք հնարավոր պատմամշակութային հուշարձանների հետաղետային վերականգնման և առավել վնասներից զերծ մնալու ուսումնական դասընթաց դպրոցներում և ԲՈՒՀ-երում:

6 Անի Նիկողոսյան 18.11.2025 22:09:38 Not accepted

Ստեղծել առցանց հարթակ, որտեղ կհրապարակվեն բոլոր հուշարձանների ռիսկային գնահատականները և վերականգնման ընթացքը, որն ապահովվում է թափանցիկություն, միջազգային գործընկերների ներգրավում և հանրային վստահություն։

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 1.1-ի 16-րդ ենթակետի՝ հուշարձանների պետական կադաստրը՝ պետական տեղեկատվական համակարգ է, որի հիմնական խնդիրներն են տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման միասնական համակարգի կիրառումը, որի մեջ մտնում է նաև հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները, տեղեկություններ հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին, հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: