ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՀԵՏԱՂԵՏԱՅԻՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Նունե Եղիազարյան 13.11.2025 18:03:34 | Չի ընդունվել | Առաջարկում եմ սահմանել հստակ իրավական հիմք, որով ծրագիրը հաստատվի օրենքի և ենթաօրենսդրական ակտերի հիման վրա։ |
«Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը հաստատելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը հիմնված է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թ. օգոստոսի 12-ի N 705-Ա՝ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածի 48-րդ կետի պահանջներից: |
||
| 2 | Նունե Եղիազարյան 13.11.2025 18:03:34 | Չի ընդունվել | Առաջարկում եմ ստեղծել էլեկտրոնային տվյալների բազա, որտեղ օրենքով կփաստաթղթավորվեն բոլոր վնասված հուշարձանները և իրականացված աշխատանքները։ |
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 1.1-ի 16-րդ ենթակետի՝ հուշարձանների պետական կադաստրը՝ պետական տեղեկատվական համակարգ է, որի հիմնական խնդիրներն են տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման միասնական համակարգի կիրառումը, որի մեջ մտնում է նաև հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները, տեղեկություններ հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին, հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները: |
||
| 3 | Նունե Եղիազարյան 13.11.2025 18:03:34 | Չի ընդունվել | Առաջառկում եմ ներդնել հուշարձանների պահպանության տեխնոլոգիական նորարարություններ, օրինակ՝ 3D սկանավորում, թվային վերականգնում և այլն։ |
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության Նախագիծը հաստատում է «Պատմամշակութային հուշարձանների և մշակութային արժեքների հետաղետային վերականգնման ծրագիրը»՝ վերականգնման մեթոդներին անդրադառնալը՝ Նախագծի շրջանակներից դուրս է: |
||
| 4 | Էլլա Մարտիրոսյան 13.11.2025 18:10:51 | Չի ընդունվել | Առաջարկում եմ սահմանել, որ հուշարձանների հետաղետային բոլոր աշխատանքները իրականացվեն միջազգային չափանիշներին և ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ուղեցույցներին համապատասխան։ |
Պատմության և մշակույթի հուշարձաններին առնչվող պահպանության, օգտագործման, ամրակայման, նորոգման, վերականգնման, աշխատանքներն իրականացվում են «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի N 438 որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգի» դրույթների, միջազգային չափանիշներին և ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ուղեցույցներին համապատասխան: |
||
| 5 | Էլլա Մարտիրոսյան 13.11.2025 18:10:51 | Մասամբ է ընդունվել | Առաջարկում եմ իրականացնել տեղեկատվական և կրթական ծրագրեր՝ բարձրացնելու հանրային գիտակցությունը մշակութային ժառանգության արժեքների մասին և ստեղծել շտապ արձագանքման պլան, որը կգործի նոր աղետների դեպքում։ |
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է ծրագրեր միտված հասարակության մեջ պատմության և մշակույթի ժառանգության արժեվորմանը: Եվ հետագա ծրագրերի շրջանակում գտնում ենք հնարավոր պատմամշակութային հուշարձանների հետաղետային վերականգնման և առավել վնասներից զերծ մնալու ուսումնական դասընթաց դպրոցներում և ԲՈՒՀ-երում: |
||
| 6 | Անի Նիկողոսյան 18.11.2025 22:09:38 | Չի ընդունվել | Ստեղծել առցանց հարթակ, որտեղ կհրապարակվեն բոլոր հուշարձանների ռիսկային գնահատականները և վերականգնման ընթացքը, որն ապահովվում է թափանցիկություն, միջազգային գործընկերների ներգրավում և հանրային վստահություն։ |
Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի հոդված 1.1-ի 16-րդ ենթակետի՝ հուշարձանների պետական կադաստրը՝ պետական տեղեկատվական համակարգ է, որի հիմնական խնդիրներն են տեղեկատվության դասակարգման ու ծածկագրման միասնական համակարգի կիրառումը, որի մեջ մտնում է նաև հուշարձանի տեխնիկական վիճակի մասին տվյալները, տեղեկություններ հուշարձանների տարածքների ինժեներաերկրաբանական պայմանների, մասնավորապես, տեղանքի կայունությանն սպառնացող վտանգավոր երևույթների մասին, հուշարձանների ուսումնասիրման, չափագրման, ամրակայման, նորոգման և վերականգնման մասին նյութերն ու տեղեկությունները: |